Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՏԱՐԻՆԵՐԻ ԿԻՍԱԿԱՌՈՒՅՑԸ ՎԵՐՋԱՊԵՍ ՏՈՒՆ ԿԴԱՌՆԱՙ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՆՈՐՀԻՎ

06/09/2019
- 06 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ը շարունակում են համատեղ իրագործել բնակարանաշինության ծրագիրըՙ միաժամանակ կարեւորելով կամավորական աշխատանքներին մասնակցությունը: Այս անգամ գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն ու աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզի Մայակովսկի համայքում բնակվող Մուրադյանների ընտանիքին:

Ավելի քան տասը տարի ընտանիքը ստիպված է եղել տնից տուն տեղափոխվել: Տարիներ շարունակ ապրելով վարձակալած տանը, սեփականն ունենալու հույսը չէր մարել: 13 տարի առաջ Մուրադյանները սկսել էին իրենց տան շինարարությունը, սակայն կարողացել էին կառուցել միայն պատերը: Ֆինանսական խնդիրների պատճառովՙ տուն ունենալու երազանքը հայտնվել էր հետին պլանում, իսկ շինարարական աշխատանքները մնացել էին անավարտ: Տարիների սպասումից հետո, մինչեւ տարեվերջ, ընտանիքը կունենա հարմարավետ եւ արժանապատիվ տուն:

«Ես դեռ պատանի էի, երբ սկսեցինք տան շինարարությունը: Այժմ ինքս էլ որդի ունեմՙ 2 տարեկան: Ցանկությունս միայն այն է, որ երեխաս մեծանա ավելի լավ պայմաններումՙ սեփական տանը»,- ասել է Պետրոսը :

Ընթացիկ տարում ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ եւ «Ֆուլեր տնաշինական կենտրոն»-ի կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում աջակցություն է ստացել 43 ընտանիք:

«Մուրադյանները վերջապես կունենան իրենց երկար փափագած սեփական օջախը հայրենի հողի վրա, կազատվեն վարձով ապրելուՙ տարիների ֆինանսական ու հոգեբանական ծանրագույն բեռից: Ընտանիքի համար ու հատկապեսՙ երեխայի համար, չափազանց կարեւոր է ապահով անկյուն ունենալու զգացողությունը: Մշտական կարիքը, անընդհատ տեղափոխությունները խանգարում են, որ երեխան ինքնաբավ եւ ուժեղ դառնա: Մենք պետք է օգնենք այս երեխային, այս ընտանիքինՙ մայր հողի վրա ամուր կանգնելու հարցում: Աջակցությունը չի սահմանափակվում ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ծրագրին ուղղված ֆինանսական միջոցների հատկացումով: Մենք այստեղ ենք որպես կամավորներ, որպեսզի մեր անձնական ջանքերով օգնենք մեր հայրենակից Մուրադյաններինՙ իրենց երազանքը իրականացնելու հարցում: Երեխայիՙ ուրախությունից փայլող աչքերը տեսնելը մեծ պարգեւ է», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Սեփական, արժանավայել պայաններով ապահովված տունը պետք է ոչ թե հեռավոր երազանք լինի ընտանիքի համար, այլ ամենօրյա իրականություն: Արդեն բազում տարիներ, մենքՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ օգնություն ենք ցուցաբերում ընտանիքներին, որոնք զրկված են եղել տուն ունենալու բերկրանքից: Ուրախ եմ ասելՙ մինչեւ տարեվերջ Մուրադյանները կավարտեն շինարարական աշխատանքները եւ կունենան իրենց հարմարավետ տունը, իսկ սեփական տունը մարդկանց կապում է հայրենինքի հետՙ արթնացնելով ապագայի հանդեպ լավատեսությունը»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ միայն Կոտայքի մարզում կառուցվել եւ վերանորոգվել է 13 տուն:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆՙ «ԻՆՔՆԱՇԵՆ ԼՈՒԾՈՒՄԸ» ԿՓՈԽԱՐԻՆՎԻ LED ՀԱՄԱԿԱՐԳՈՎ

Հաջորդ գրառումը

ԱՄՈՒԼՍԱՐԻ ԴԻԼԵՄԱՆ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ՞Ն, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՀԱՆՋԸ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՄՈՒԼՍԱՐԻ ԴԻԼԵՄԱՆ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ՞Ն, ԹԵ՞ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՀԱՆՋԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
Նորություններ

Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում է կայացվել

16/04/2026

Երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեմ մեղադրական եզրակացությամբ նոր հայց է ներկայացվել։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական