Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԻԲԱՆԱՆ-ԻՍՐԱՅԵԼ. ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԲՈՒՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

06/09/2019
- 06 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Լիբանանի եւ Իսրայելի սահմանների վրա հերթական լարվածությունն է սկսվել, կողմերը հարվածներ են փոխանակել: Իրավիճակն այնպիսին է, որ շատ դժվար է պարզել դեպքերի իրական պատկերը: Իսրայելական եւ լիբանանյան աղբյուրների հաղորդումները, ինչպես նաեւ երկու կողմերի պաշտոնական անձանց հայտարարությունները խիստ հակասական են:

Առայժմ ուրվագծվում է տեղեկությունների հետեւյալ շարքը: Օգոստոսի 25-ին իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածից հրկիզվել է Լիբանանի սահմանամերձ Ար Դով կաղնուտը: Սեպտեմբերի 1-ին «Հզբոլլահ» կազմակերպությունը հակատանկային հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի վրա: Դրանցից մեկը ընկել է մի ռազմակայանի վրա: Իսրայելը պատասխան հարվածներ է հասցրել Գոլանի բարձունքների վրա գտնվող155 միլիմետրանոց հրանոթներից: Իսրայելական ռազմօդանավերը գրոհել են լիբանանյան սահմանամերձ գյուղերի վրա: Ցավոք դա սովորական պատմություն է: Թեեւ «Հզբոլլահի» առաջնորդի տեղակալ շեյխ Նաիմ Քասեմը հայտարարել է, թե դա աննխադեպ երեւույթ է:

Եվ ահա թե որն է անսովորությունը: Իսրայելի բանակը ձեռնարկել է մի շարք միջոցներ, որոնք ուղղված են երկրի հյուսիսային սահմանում մարտավիճակի բարձրացմանը: Հետաձգվել են ծրագրված զորավարժությունները, սահմանին է մոտեցվում հրետանի, չեղյալ են հայտարարվել մարտական զորամասերի զինծառայողների արձակուրդները, իսրայելա-լիբանանյան սահմանի մոտ նկատվում է իսրայելական օդուժի գործողությունների ակտիվացում: Ավելին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն բանակին հանձնարարել է պատրաստ լինել ամեն տեսակ սցենարների, նրա խոսքերով, «Մենք անցկացնում ենք խորհրդակցություններ առաջիկա քայլերի վերաբերյալ, ըստ իրավիճակի մենք որոշում կընդունենք հաջորդ քայլի մասին»: Նման հայտարարությունները հենց այնպես չեն արվում: Այն տպավորությունն է ստեղծվում, թե Իսրայելը ձեռնարկել է «կանխիչ» բնույթի գործողություններ: Իսկ գլխավոր շտաբի պետ գեներալ Ավիվ Կոխավին գործողությունների լիակատար ազատություն է տվել Հյուսիային հրամանատարությանը, որպեսզի վերջինս պատրաստ լինի «Հզբոլլահի» հնարավոր հարձակմանը:

Կարծես թե ամեն ինչ տրամաբանական է, եւ «Հզբոլլահը» սպառնում է հաշիվները մաքրել Իսրայելի հետ ու զինված հարձակում իրականացնել ի պատասխան իսրայելական օդուժի գրոհների: Բայց խոսքը այլ բանի մասին է: Լիբանանցի ռազմական փորձագետ գեներալ Ամին Հոտեյտը գտնում է, որ իսրայելական բանակն ու հետախուզությունը ամենայն հավանականությամբ հարվածներ էին սպասում ուրիշ վայրում: Նրա խոսքերով, իսրայելական հրետանին մի քանի օր ու գիշեր գնդակոծել է Շեբաա օկուպացված շրջանի լիբանանյան սահմանամերձ գյուղերը: Ըստ երեւույթին, իսրայելական հետախուզությունը սխալվել է Լիբանանի տարածքից նախապատրաստվող հարվածի պլացդարմի հարցում, բայց սկզբունքային առումով, այնուամենայնիվ կատարել է իր գործը: Ինտրիգն այն է, որ ավելի վաղ «Հզբոլլահը» Իսրայելին սպառնացել էր վրեժ լուծել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի շրջակայքում ՙ Աքրաբի շրջանում գտվող իր ռազմական ճանբարի գնդակոծման համար: Օգոստոսի 25-ի իսրայելական ռազմօդանավերը մի քանի հրթիռ էին արձակել այդ ճամբարի վրա:

Գեներալ Հոտեյտի կարծիքով, «Հզբոլլահը» հավանաբար հույսը դրել էր այն բանի վրա, որ Իսրայելը չի համարձակվի իրադրությունը սրել սեպտեմբերի 17-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախօրեին: Միեւնույն ժամանակ նա վստահ է, որ «Հզբոլլահը» մտադիր չի եղել սկսել ռազմական գործողություններ, իսրայելական հրետանին էլ ընտրովի կրակ է տեղացել հարավային Լիբանանի բնակավայրերի վրա: Եվ այդուհանդերձ, Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին աճապարել է հեռխոսային կապ հաստատել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ Ֆրանսիայի նախագահի խորհրդական Էմանյուել Բոնի հետ: Հարիրին նրանց տեղեկացրել է լիբանանա-իսրայելական սահմանում տեղի ունեցող վտանգավոր զարգացումների մասին եւ հորդորել է միջամտել ու թույլ չտալ լարվածության հետագա խորացում:

Սա ենթադրել է տալիս, որ Հարիրին տիրապետում է ինչ-որ առանձնահատուկ տեղեկությունների: Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի կարծիքով, այդ ամենը կապված է ոչ միայն տարածաշրջանային ուժերի տեղաբաշխման եւ արտաքին խաղացողների ազդեցության հետ, այլեւ այն բանի հետ, որ Իսրայելն ու Լիբանանն ունեն մի ամբողջ շարք պատճառներ, որոնցից շատերը միտված են առաջին հերթին ներքին խնդիրների լուծմանը:

Իսրայելը, օրինակ, միջադեպն օգտագործելով կհայտարարի Լիբանանում իրանական կամ իրանամետ ուժերի ամրապնդման մասին, ինչպես նաեւ այն մասին, որ Լիբանանի կառավարությունը պարտավոր է տարածել իր սուվերեն ինքնիշխանությունը երկրի հարավային շրջանների վրա, որոնք պետք է անցնեն լիբանանյան բանակի վերահսկողության տակ: Մյուս կողմից, գոյություն ունեն Մերձավոր Արեւելքում որոշակի այնպիսի ուժերի շահեր, որոնք ձգտում են տարածաշրջանում Լիբանանը դարձնել հակամարտության նոր ասպարեզ, ինչպես դա եղել էր 1975 1989 թթ. քաղաքացիական պատերազմի ժամանակ, Լիբանանում վերացնել կամ չեզոքացնել սիրիական գործոնը եւ ձեւավորել լիբանանա-իսրայելական զույգ: Բայց միչեւ օրս Իսրայելին չի հաջողվել իրականացնել նման գործողություն:

«Հզբոլլահը», որը իրեն ներկայացնում է որպես Իսրայելի դեմ պայքարող գլխավոր ուժ, առաջվա պես հիմնական մտահոգիչ գործոնն է լիբանանա-իսրայելական հարաբերություններում: Ինչ վերաբերում է լիբանանա-իսրայելական սահմանում տեղի ունեցած վերջին զինված միջադեպերին, դրանք ծագել են եւ կծագեն ամենատարբեր առիթներով: Խնդիրն այն է, որ Լիբանանն այլեւս չի կարող Իսրայելի հետ հարաբերությունները կառուցել ոչ միայն մերձավորարեւելյան կարգավորման մյուս ուղիներից, այլեւ տարածաշրջանի մյուս ճգնաժամերից դուրս: Իսկ այդ խնդիրը հնարավոր է լուծել ոչ այլ կերպ, քան բազմակողմ ձեւաչափով:

Նախորդ գրառումը

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՉԵՂԱՐԿԵԼ Է ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Հաջորդ գրառումը

ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՔԱՆԻ՞ ՄԻԼԻԱՐԴ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՊՈՐՈՇԵՆԿՈՆ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՈՒԿՐԱԻՆԱՅԻՑ ՔԱՆԻ՞ ՄԻԼԻԱՐԴ Է ԴՈՒՐՍ ԲԵՐԵԼ ՊՈՐՈՇԵՆԿՈՆ

Լրահոս

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը,...

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական