Շաբաթ, Հունիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՄԵՐՁԵՑՈՒՄԸ ՎԵՐԱՃՈՒՄ Է ԱՌՃԱԿԱՏՄԱՆ

06/09/2019
- 06 Սեպտեմբերի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Պատճառը Իդլիբի հարցում Սոչիի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու թուրքական կողմի գործելակերպն էԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը օգոստոսի վերջերին այցելեց Ռուսաստան: Նա Մոսկվայում առանձնազրույց ունեցավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Առանձնազրույցը տեւել է մեկ ժամ 20 րոպե, որի ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են կողմերին հետաքրքրող հարցեր: Էրդողանը Ռուսաստանից ռազմական Սու- 27 եւ մարդատար ինքնաթիռներ գնելու պատրաստակամություն է հայտնել: Ի դեպ նշենք, որ ամերիկացիները, որոնք նախապես հրաժարվել էին Թուրքիային F-35 ինքնաթիռներ տրամադրել, այդ մասին արդեն օգոստոսի 22-ին հայտարարեցին պաշտոնապես:Այս հանգամանքը, թերեւս, արդարացնում էր Էրդողանի վերոհիշյալ պատրաստակամությունը: Հատկանշական է, որ ե՛ւ թուրքական, ե՛ւ ռուսական լրատվամիջոցները Պուտին-Էրդողան լուսաբանելիս հիմնական ուշադրությունը բեւեռել էին հենց ինքնաթիռների գնման Թուրքիայի նախագահի պատրաստակամության վրա: Էրդողանի այցը Մոսկվա լուսաբանել էր նաեւ հայկական մամուլը, հետեւաբար մանրամասնելու փոխարեն ես կփորձեմ այցին մոտենալ կողմերի միջեւ Իդլիբի առնչությամբ առաջացած տարաձայնությունների տեսանկյունից, որոնք թուրքական մամուլի վկայությությամբ ռուս-թուրքական մերձեցումը վերածել են ճգնաժամի:Ռուսական ինքնաթիռներ, այդ թվում ռազմական, գնելու պարագան, ինչ խոսք, կարեւոր է, որովհետեւ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է եւ եղել է Արեւմուտքի ռազմավարական վաղեմի դաշնակիցը:Սակայն Իդլիբը երկու երկրների հարաբերություններում ավելի քան կարեւոր է, այդ իսկ պատճառով դրվել է Պուտին-Էրդողան հանդիպման առանցքում: Դա ակամա անդրադառնում է նաեւ Սիրիայի հյուսիսում «անվտանգ» գոտու ստեղծման շուրջը ԱՄՆ-ի հետ Թուրքիայի ծավալած սակարկությունների վրա, սահմանափակելով անշուշտ սակարկելու վերջինի հնարավորությունները: Ինչո՞ւ ճգնաժամ: Մինչ հարցին պատասխանելը պիտի նշել, որ ոչ պակաս ճգնաժամային են ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները, պայմանավորված թեկուզ Սիրիայի հյուսիսում նախատեսվող «անվտանգ» գոտու ստեղծման հարցում առաջացած լուրջ տարաձայնությունների հետ:Հակառակ այդ գոտին 32 կմ խորությամբ Սիրիայի տարածքում ստեղծելու եւ դրա վերահսկողությունը Թուրքիային հանձնելու թուրքական կողմի համառ պահանջներին, ամերիկյան կողմը պահանջում է, որ գոտին ունենա 15+20 կմ խորություն, այսինքն 15-ը Թուքիայի տարածքում, 20-ըՙ Սիրիայի, գոտին վերահսկող զորքերի շտաբը տեղակայվի Ուրֆայում եւ հրամանատարությունը հանձնվի ամերիկյան զինված ուժերին:Թուրքիան այդ գոտին ուզում էր ստեղծել Սիրիայի դեմոկրատական ուժերին, որոնք մեծապես քրդական են, թուքական սահմաններից հնարավորինս հեռացնելու մտադրությամբ, սպառնալով, թե այլապես կներխուժի Սիրիայի հյուսիս եւ կոչնչացնի քրդական ուժերին: Մինչդեռ ամերիկյան տարբերակով թուրքերը զրկվում են ոչ միայն Սիրիա ներխուժելու, այլեւ սեփական երկրի քրդաբնակ շրջաններում PKK-ի դեմ պայքարելու ամեն մի հնարավորությությունից: Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի խնդիրը Սիրիայում ամենեւին էլ «անվտանգ» գոտի ստեղծելը չէ, այլ Սիրիայի արեւելքում, Եփրատից մինչեւ Իրաքի սահման ձգվող տարածքում, քրդական ինքնավարություն ձեւավորելու նախագիծը, որպեսզի քրդերի միջոցով վերահսկի նշված տարածքը: Չի բացառվում, որ ամերիկացիներն էլ քրդական ինքնավարության հարցը սակարկեն ռուսների հետ եւ համաձայնության գան: Համենայն դեպս Սիրիայի դեմոկրատական ուժերի հետ բավականին ջերմ հարաբերություններ են պահպանում նաեւ ռուսները:Ինչ վերաբերում է Իդլիբի հարցի շուրջը ծավալվող տարաձայնություններին, որոնք թուրք մեկնաբանների վկայությամբ ճգնաժամի են վերածել ռուս-թուրքական հարաբերությունները, ըստ երեւույթին Պուտին-Էրդողան հանդիպմանը կողմերն այդ հարցում ընդհանուր հայտարարի չեն եկել, որ իրավիճակն էլ ավելի չսրելու մղումով թուրքական եւ ռուսական մամուլը շրջանցեց այդ հարցը, կամ էլ վերջիններիս համապատասխան տեղեկատվություն չտրվեց: Կասկածից վեր է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը կհանգեցնի նաեւ Իրանի հետ Թուրքիայի հարաբերությունների սրմանը:Խնդիրը, սակայն, Պուտին-Էրդողան հանդիպման արդյունքները չեն, այլ Իդլիբի առնչությամբ Թուրքիայի ստանձնած պարտավորությունները: Համաձայն 2018-ի սեպտեմբերի17-ին Սոչիում ստորագրված համաձայնագրի, Թուրքիան պարտավորվել էր Իդլիբից դուրս բերել ահաբեկչական բոլոր խմբավորումներին, որոնց թիվը ներկայումս հասնում է 20-ի, որոնցից 9-ը խոշոր խմբավորումներ են համարվում, իսկ Ռուսաստանըՙ դադարեցնել ռազմական գործողությունները:Չնայած համաձայնագրի ստորագրմանը, թուրքական կողմը ոչ միայն չկատարեց պարտավորությունները, այլեւ 12 ռազմական դիտակետեր տեղակայեց Իդլիբում: Այդ ընթացքում աննախադեպ աճեց մինչ այդ 750 հազարի հասնող Իդլիբի բնակչությունը, դառնալով ՄԱԿ-ի տվայներով 3.5 մլն., բնակիչների մեկ մլն. տեղաբաշխված է քաղաքի շրջաններում: Սրանք, իհարկե, խաղաղ բնակիչներ չեն, այլՙ Իրաք-Շամ իսլամական պետությանը, Ան Նուսրային եւ այլ խմբավորումներին պատկանող ահաբեկիչներ: Քանի որ ահաբեկիչները համազգեստ չեն կրում, հետեւաբար արտաքինով չեն տարբերվում խաղաղ բնակիչներից, ուստիեւ թուրքական եւ արեւմտյան աղբյուրները ռազմական գործողությունների ընթացքում սպանված ահաբեկիչներին հեշտությամբ ներկայացնում են որպես խաղաղ բնակիչներ, մեղադրելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի զորքերին խաղաղ բնակչությանը ոչնչացնելու մեջ:Ինչո՞ւ է Թուրքիան համառում Սոչիի համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու հարցում: Դրա պատասխանը միանշանակ է. կատարելու դեպքում Իդլիբում տեղաբաշխված ահաբեկիչներին ստիպված է լինելու տեղափոխել սեփական երկիր, ավելինՙ այնտեղից դուրս է բերել թուրքական զորքերին: Դա ենթադրում է դրանց դուրս բերել նաեւ Աֆրինից, Ազազից, Ալ Բաբից, Ջերաբլուսից, ինչը վերջ կտա Թուրքիայի ռամաքաղաքական ներկայությանը Սիրիայում:Սակայն որքան էլ համառի Էրդողանը այլընտրանք չունի: Դեռեւս 2018-ի ընթացքում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը թուրքերին բազմիցս հիշեցրել է Իդլիբում ստանձնած պարտավորությունների մասին: Լավրովը դեռ մի կողմ, այդ պարտավորությունների մասին, ինչպես «Halk TV-ի» էկրանից նշել են թուրք քաղաքական մեկնաբանները, արտահայտվել է նաեւ Պուտինը, այն էլ Փարիզում:ՌԴ նախագահը օգոստոսի 19-ին մեկօրյա աշխատանքային այցով եղել էլ Փարիզում, իր պաշտոնակցիՙ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո, ըստ թուրքական աղբյուրների, անդրադարձել է Իդլիբի հարցին: Նա, շեշտելով Սոչիի համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, դրանք խախտելու մեջ մեղադրել է թուրքական կողմին, ապա դիմելով Թուրքիային ասել է. «Մեզ Սիրիա հրավիրեց նախագահ Բաշար Ասադը, իսկ դուք ինչո՞ւ մտաք»:Նա միաժամանակ նշել է, որ այսուհետեւ սառեցվում է Սոչիի համաձայնագրով Իդլիբում հաստատված հրադադարը եւ ռազմական գործողություններ են ձեռնարկվելու քաղաքի դեմ: Այդ ընթացքում նախագահ Ասադի զորքերին հաջողվել է Իդլիբի շրջանը պաշարել եւ ռոսական օդուժի աջակցությամբ 90 %-ով հետ գրավել ահաբեկիչներից: Հատկանշական է, որ օգոստոսի 19-ին, երբ Պուտինը Փարիզում Իդլիբի մասին էր խոսում, նույն օրն այնտեղ Ասադի զորքերը, շրջապատել էին թուրքական 9-րդ դիտակետը եւ կրակ բացել դիտակետից հեռացող թուրք զինվորների շարասյան վրա, առանց հաշվի առնելու հեռացման մասին թուրքական կողմի նախապես արած նախազգուշացումը:Ի դեպ Իդլիբի հարցը սեպտեմբերի 16-ին կքննարկվի Ստամբուլում, մասնակցությամբ Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի նախագահների: Ինչ արդյունքի կհանգեցնի եռակողմ այդ հանդիպումը, ցույց կտա ժամանակը: Սակայն ակնհայտ է, որ անկախ հանդիպման արդյունքից Թուրքիան Իդլիբի հարցում առճակատվելով ռուսների հետ, ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ խուսանավելու հանարավորությունից զատ, կորցնում է նաեւ ամերիկյան ճնշումները ռուսական կողմին մերձենալու միջոցով հակակշռելու հնարավորությունից:
 
Նախորդ գրառումը

ԾԱՆՐ ԱՇՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՊԱՏՐԻԱՐՔԻ ՏԵՂԱՊԱՀ ՍԱՀԱԿ ՍՐԲԱԶԱՆՆ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ՊԱՏՐԻԱՐՔԻ ՏԵՂԱՊԱՀ ՍԱՀԱԿ ՍՐԲԱԶԱՆՆ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՆԱԽԱԳԱՀ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Լրահոս

Եթե Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում ձեզ համար նախապես նշանակություն չունի, ապա ինչո՞ւ ընդհանրապես դիմեցիք ՍԴ. Արփինե Հովհաննիսյան

27/06/2026

Քաղաքական ԱՆտրամաբանության տրամաբանությունը Այս թեման այսօր չէի պատրաստվում բացել։ Մտադիր էի սպասել Սահմանադրական դատարանի որոշմանը։ Բայց այսօրվա նիստից հետո այլևս...

Սահմանադրական դատարանում շարունակվում է ընտրությունների արդյունքների բողոքարկման քննությունը

27/06/2026

ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու...

Ինչո՞ւ ոչ մի իշխող կուսակցության ներկայացուցիչ չկա, որն անցնում է, օրինակ՝ ընտրակաշառքի գործով, գուցե չկա ընտրակաշառք բաժանող. Գալյան

27/06/2026

Հարցը, որ տալիս եք՝ ինչո՞ւ են միայն ընդդիմության հետ կապված քրեական գործեր հարուցվում, ինքնին հարց առաջացնող է: Պարզ չէ՞ պատասխանը,...

Մահացել է Ռաիսա Մկրտչյանը

27/06/2026

84 տարեկան հաասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու մեդալակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանակիր Ռաիսա Մկրտչյանը։...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Փլուզվեց “սրանց” վերջին առասպելը՝ այն, թե ընտրությունները չեն վերահսկվելու իշխանության կողմից և չեն կեղծվելու ի օգուտ թավշիստների. Արման Աբովյան

27/06/2026

Երկրում ստեղծված իրավիճակը ընտրություններից հետո ոչ միայն չի հանդարտվում, այլև շարունակում է լարվել։ Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ «Բարգավաճ...

Փաշինյանն ընդունել է Իրանի փոխնախագահին 

26/06/2026

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի տեղակալ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի գլխավորած պատվիրակությանը։ Հայտնում են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ողջունել...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական