Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ԱՔԻԼԼԵՍԸ, ԹԵ՞ ԾԱՂՐԱԾՈՒ ՊՅԵՐՈՆ

23/08/2019
- 23 Օգոստոսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Օգոստոսի 5-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթը, անկեղծորեն, առաջինն էր վերջին 15 ամիսների նրա բազմաթիվ ու բազմատեսակ ելույթների մեջ, որը, չնայած իրարամերժ գնահատականներին, ըստ իսՙ արժանի էր դրական արձագանքի: Իհարկե, այդտեղ էլ կային ժողովրդին ուղղված, իսկ ավելի ճշգրիտՙ ամբոխահաճո շեշտադրումներ, սակայն, ինչ էլ լինի, վարչապետի ստեփանակերտյան ելույթը շատ ավելի լավ էր կազմված: Ակնհայտորենՙ Նիկոլ Փաշինյանը հասկացել էր, որ այս անգամ եւս էժանագին պոպուլիզմի դիմելու դեպքում շատ մեծ խժդժություններ հրահրելուց չի խուսափի: Արցախցին վախեցող չէ, որին համարձակվես սպառնալ ասֆալտին փռելով, անհիմն կերպով դավաճանության մեջ մեղադրելով, հակապետական պիտակավորումներով: Հրի ու սրի միջով անցած արցախահայությունը չի հանդուրժի հոխորտանքով իր հետ խոսելու որեւէ փորձ, ո՛վ էլ որ թույլ տա այդպես վարվելու անզսպություն: Իսկ որ վարչապետը հաճախ անզուսպ էՙ ակնհայտ է:

Եղան Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 5-ի ստեփանակերտյան ելույթի մեկնաբաններ, որոնք, իբրեւ թե որպես Հայաստանի վարչապետի երդվյալ կողմնակիցներ նրա հասցեին այդ հրապարակում հնչած բացասական որոշ բացականչությունները ներկայացնում էին իբրեւ Երեւանից գործուղված առանձին «պիցցայակերների» սադրանք: Ընդսմին, նկատի էին առնվում այն մարդիկ, որոնց այդ կերպ, իբր, կաշառել էին եւ գործուղել Ստեփանակերտՙ Նիկոլ Փաշինյանի ելույթը վարկաբեկելու նպատակով:

Ես այդպես չեմ մտածում: Ավելին, «պիցցայակեր» բառը խիստ վիրավորական եմ համարում ժողովրդի այն հատվածի համար, որը չի ընդունում հասարակության ներսում մարդկանց թշնամիների ու յուրայինների բաժանելու մոլորությունը: Այդ պարագայում կարելի է ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի ելույթին հավանություն տվողները նույնպես ներքին անկեղծ մղումով չէին առաջնորդվում: Պիցցա չէին կերել, սակայն ո՞վ կարող է ասել, թե նրանք նույնպես կաշառված կամ հրահանագավորված չէին: Այդպիսի մեկնաբանությունները ո՛չ Հայաստանի վարչապետի բարեկամներին, ո՛չ էլ հակառակորդներին չէին կարող պատիվ բերել: Շատ ավելի ազնիվ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանը հասկանար, որ ինքը, որպես հեղափոխության առաջնորդ, հասարակական գիտակցության մեջ այլեւս չի ընկալվում որպես անառարկելի կուռք: Ընդհա՛նրապես կռապաշտությունը վատ բան է, իսկ երկրի ղեկավարին կուռք դարձնելը, առաջին հերթին հենց ա՛յդ ղեկավարին փչացնելու իմաստով, դատապարտելի է կրկնակի: Ստեփանակերտյան խնդրո առարկա ելույթում Նիկոլ Փաշինյանը, համենայն դեպսՙ անձամբ իմ տպավորությամբ, հանդես եկավ որպես «կուռքային հիվանդությունը» զգալիորեն հաղթահարած գործիչ: Նա այլեւս հասարակությունը չէր բաժանում սեւերի ու սպիտակների, ամենուրեք թշնամիներ կամ դավադիրներ չէր որոնում, ինչպես ընդամենը մեկ օր դրանից առաջ, սեփական ձախողումները այլեւս չէր վերագրում բացառապես նախորդ իշխանություններին: Շատ ոլորտներում մինչեւ 2050 թվ. ֆանտաստիկ նվաճումների մասին էր խոսում: Բայց ով իմանաՙ ՀՀ այժմյան քաղաքացիների ո՞ր տոկոսը կապրի մինչեւ այդ երանելի ժամանակները, եթե, իհարկե, դրանք երբեւէ գան: Այս ելույթի մե՛ջ էլ հստակորեն երեւաց, որ ինքը, Նիկոլ Փաշինյանը, ակնհայտորեն տառապում է բոլոր նախորդ հեղափոխություններին բնորոշ հիվանդությամբՙ սեփական ժողովրդի պատմությունը հենց իրենի՛ց սկսելու մոլորությամբ: Ընդսմին, որքան շուտ անցնի այդ մոլորությունը, այնքան ավելի լավ կլինի թե՛ անձամբ իր, թե՛ պետության ու ժողովրդի համար:

Վերջին հաշվով, Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի փրկությունը մեր համազգային միասնության մեջ է: Եվ ՀՀ վարչապետը դա հստակորեն հասկանում է: Եթե կարողանա նաեւ դառնալ այդ միասնության դրոշակակիրը, ապա նա մեր պատմության մեջ կմտնի որպես իմաստուն գործիչ: Եթե չկարողանաՙ ապագա սերունդները նրան կնշավակեն իբրեւ բախտախնդիր մեկը, ով եկավ, աղմուկ-աղաղակով հափռեց երկրի ղեկավարի աթոռը ու անփառունակ հեռացավ ասպարեզից: Միեւնույն է, վաղ թե ուշՙ հեռանալո՛ւ է: Եվ արդեն իրենից հետո, համարյա ըստ մեծն Չարենցիՙ սկսվելու է այն հարցի փնտրտուքը, թե ո՞վ էր Նիկոլ Փաշինյանըՙ առասպելական Աքիլլե՞սը, թե՞ ծաղրածու Պյերոն…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԵՆ ԱՄՈՒԼՍԱՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Հաջորդ գրառումը

ԱՇԽԱՐՀՈՎ ՄԵԿ ՍՓՌՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ «ԼՔՎԱԾ» ԿԱԼՎԱԾՔՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ԲԱԹՈՒՄՈՒՄ «ՀԱՆԳՍՏԱՑԱՆՔ»

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026

Աղերսագիր՝ Վեհափառ հայրապետին. Կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին։ Վեհափառ Տեր, Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական