Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՓԱԿԵԼ ԵՆ ԱՄՈՒԼՍԱՐ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Ազգային ժողովի դիմաց օրերս տեղի ունեցած բախումից ու իշխանական ապարատի կոշտ հայտարարությունից հետո բնապահպաններն ու տեղի բնակիչները կրկին փակել են Ամուլսար տանող ճանապարհը, հայտարարելով, որ իրենք ոչ մի կերպ թույլ չեն տալու հանքի հետագա շահագործումը:

Այս պահին բնապահպաններն առցանց ստորագրահավաք են սկսել:

Հ.Գ. բնապահպանները պահանջում են հանրաքվե իրականցնել, որին կտրականապես դեմ են արտահայտվում իշխանության ներկայացուցիչները: