Երեքշաբթի, Դեկտեմբերի 2, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍ ԿԻՐԱԿԻՙ ՔԱՂԱՔԻ ՕՐ, ԻՍԿ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆՙ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՏՈՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

23/08/2019
- 23 Օգոստոսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, ԳյումրիԱռաջիկա կիրակի Գյումրին հերթական անգամ կնշի Քաղաքի օրը: Այս տարի այն կանցկացվի «Վարպետների քաղաք» խորագրով:Գյումրու օրվա տոնակատարությունները եթե սկզբնական շրջանում կենտրոնացված էին եւ տեղի էին ունենում հիմնականում քաղաքի կենտրոնում, ապա վերջին տարիներին դրանք ընդգրկում են բնակավայրի տարածքի տարբեր, այդ թվումՙ նորակառույց ծայրամասային հատվածները:Այս անգամ էլ օրվա բազմաբնույթ միջոցառումները կսկսվեն Կայարանամերձ հրապարակից, մայրաքաղաքից գնացքով եկող հյուրերի դիմավորմամբ ու պարախմբերի համերգով, ապա օրվա ընթացքում կշարունակվեն ինչպես կենտրոնի տարբեր, այնպես էլ «Անի», «Մուշ» թաղամասերի փողոցներում, հրապարակներում, մշակութային, թանգարանային օջախներումՙ արվեստի դպրոցների, գեղագիտական կենտրոնի սաների, խաղարկային տիկնիկների, ռետրո ավտոմեքենաների մասնակցությամբ: Նախատեսված է, մասնավորապես, Շիրազի հիմնանորոգված փողոցի բացում, «Վարպետների քաղաք Գյումրի» կտավի ստեղծում, արհեստների ու արվեստների ցուցադրում:Ժամը 17-ից սկսած, օրվա հանդիսությունները կշարունակվեն եւ ուշ երեկոյան կավարտվեն քաղաքի կենտրոնի Վարդանանց հրապարակումՙ երիտասարդական ու տոնական համերգներով եւ հրավառությամբ: Հանդես կգան տեղի ու մայրաքաղաքից հրավիրյալ կատարողներ, այդ թվումՙ երգչուհիներ Նունե Եսայանն ու Իվետա Մուկուչյանը:Գյումրու համայնքապետարանը բոլորին սիրով հրավիրում է միասին տոնելու քաղաքի օրը: Օրվա տոնակատարություններով պայմանավորված, եկող հյուրերի հարմարության համար օգոստոսի 25-ին Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց գնացքների չվացուցակում կատարվել են փոփոխություններ: Դրանք առավոտյան Երեւանից շարժվելու են ժամը 9-ին եւ 9:40-ին, Գյումրիից մեկնելու են 23:15 եւ 23:45-ին: Մի քաղաքից մյուսը ուղեւորության տեւողությունն այդ գնացքներով 2 ժամ 10 րոպե է, իսկ դրանց տոմսի գնի մասին մենք էլ համեստորեն լռենք… Ասենք, որ նույն ուղղությամբ կգործի նաեւ առավոտյան սովորական մատչելի էլեկտրագնացքը, որը եւս ժամը 11-ին կհասնի Գյումրի: Իսկ քաղաքի բնակիչներին Վարդանանց հրապարակում կայանալիք համերգից անմիջապես հետո ավտոբուսներն անվճար կտեղափոխեն «Անի», «Մուշ» թաղամասերի եւ Երեւանյան խճուղի-օդանավակայան ուղղություններով:Գյումրու օրվան կմասնակցի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը : Այս մասին նա հայտնեց ամսի 11-ին քաղաքի պատմական միջուկում ոչ պաշտոնական այցով շրջելիս, ապա նաեւ ավելացրեց. «Այս տարի սեպտեմբերի 21-իՙ Անկախության օրվա տոնակատարությունները Գյումրիում են լինելու: Մենք որոշել ենք, որ այդ տոնի հիմնական միջոցառումները պետք է Երեւանից դուրս գան եւ ամեն տարի մարզեր գնան. այս տարի կլինի Շիրակի մարզում, մյուս տարի, ըստ ամենայնի, Կոտայքի մարզում: Եվ այդպես Անկախության տոնը պետք է ճամփորդի եւ մտնի բոլոր քաղաքները, բոլոր գյուղերը, որպեսզի մայրաքաղաքային մակարդակի միջոցառումները, այդ կուլտուրան նաեւ քաղաքից քաղաք շրջի»:Հատկապես այս միջոցառումների ժամանակ հանրապետության երկրորդ քաղաքում աննախադեպ մեծ թվով հյուրերի այց է սպասվում: Այս օրերին բնակավայրի ճանապարհների ակտիվ շարունակվող հիմնանորոգման շրջանակներում առաջնահերթ ուշադրություն է նվիրվում դրանց ավարտմանը կենտրոնական մի քանի փողոցներում, որոնց մի մասը նախատեսվել են նաեւ որպես եկող ավտոմեքենաների կայանատեղիներ: Քաղաքապետարանը դիմել է քաղաքի գիշերակացի տեղեր ունեցող բնակիչներին եւ խնդրել ժամանակին իրենց համապատասխան տեղեկատվություն տրամադրել, թեկուզ մեկ օր ընդունելու պայմանով խիստ ծանրաբեռնված կլինեն եղած հյուրանոցներն ու հյուրատները:«Մենք կաշխատենք այս փորձությունը անցնել ու հասկանալՙ Գյումրին քանի՞ հյուրերի կարող է ընդունել»,- ասում է քաղաքապետ Սամվել Բալասանյանը :
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

«ՄԵԶ ԿԱՌԱՎԱՐՈՂՆԵՐԸ ՎԱՏ ՄԱՐԴԻԿ ԵՆ»

Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ԵՒ ԼԵԶՈՒԻ ԿՈՄԻՏԷՆ

Համանման Հոդվածներ

28 նոյեմբերի, 2025

Թոշակառուներ, առա՞ջ…

28/11/2025
21 նոյեմբերի, 2025

Տարեդարձդ շնորհավո՛ր

21/11/2025
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
21 նոյեմբերի, 2025

Հեղափոխությունը մի՛շտ չարիք է

21/11/2025
21 նոյեմբերի, 2025

Ո՛չ ընդդիմությունն է «սրբազան կով», ո՛չ իշխանությունը

21/11/2025
Հաջորդ գրառումը

ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ԵՒ ԼԵԶՈՒԻ ԿՈՄԻՏԷՆ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2025 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական