Շաբաթ, Մայիսի 9, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՈՒԼՍԱՐԸ «ԱՄՈՒԼ» ՉԻ ՄՆԱ…

23/08/2019
- 23 Օգոստոսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Հայաստանի ներքաղաքական կյանքում շրջակա միջավայրի պաշտպանության հարցերը իրենց տարբեր դրսեւորումներով օրակարգի վրա են եղել դեռեւս խորհրդային ժամանակներից, միայն այն տարբերությամբ, որ եթե նախկինում բողոքի ու պայքարի դրսեւորումները եղել են ներփակՙ գիտական ու մտավորական շրջանակների ներսում, ապա անկախության շրջանում դրանք ստացել են հրապարակային բնույթ: Սեւանի, Նաիրիտի, Վանաձորի (Կիրովական) քիմկոմբինատի, Ատոմակայանի, Արարատի ու մանավանդ Հրազդանի ցեմենտի գործարանների արտանետումենրը, շրջակա միջավայրի վրա դրանց թողած վնասակար ազդեցությունները մտահոգել են ոչ միայն մասնագետների, այլեւ նույնիսկՙ ազգային ոգով տոգորված սովետահայ պետական որոշ գործիչների: Բնավ պատահական չէ, որ 60-ական թվականների երկրորդ կեսից սկսած Հայաստանի տնտեսական զարգացման հայեցակարգի հիմքում դրվել է «աշխատատար, քիչ նյութատար, քիչ էներգատար եւ դյուրատար» կարգախոսը, որի իրականացման ուղղությամբ զգալի եւ բավական արդյունավետ ջանքեր են գործադրվել մեր հանրապետությունումՙ քիմիական ու մետալուրգիական արդյունաբերությունը հետզհետե թվային տեխնոլոգիայով ու թեթեւ արդյունաբերությամբ փոխարինելու ուղղությամբ, այն էլՙ Մոսկվայի հետ ամենօրյա բազկապրկումների պայմաններում: (Հին երկրաբանները դեռեւս հիշում են օգտակար հանածոների շատ վայրեր, որոնք պեղվելուց անմիջապես հետո փակվում-թաքցվում էինՙ հետագա շահագործումից, այսինքն շրջակա միջավայրի աղտոտումից խուսափելու մտահոգությամբ):Նախորդ ժամանակահատվածի թռուցիկ այս անդրադարձը կարեւոր սեպեցի շեշտելու համար, թերեւս ավելորդ անգամ ընդգծելու, որ տարածքով խիստ փոքր, բնական ռեսուրսներով ոչ հարուստ մեր երկրի համար շրջակա միջավայրի մաքրության ու պահպանության հարցը ոչ թե պարագայական, մոդայիկ հարց է, այլՙ գոյութենական խնդիր, որը ազգային անվտանգության հիմնահարցից հետո կամ դրան զուգահեռ պետք է լինի, պե՛տք է լիներ, հաջորդական կառավարությունների ուշադրության կիզակետում, համալիր մոտեցմամբ: Այն պետք է լինի, պե՛տք է լիներ, նաեւ ազգաբնակչության ուշադրության կենտրոնումՙ մանկապարտեզից մինչեւ դպրոց, բուհ, աշխատավայր, տուն, փողոց, գյուղ եւ քաղաք:Մինչդեռ մեր հաջորդական իշխանություններըՙ համապետական, քաղաքային, համայնքային թե գյուղական, շրջակա միջավայրի պահպանության խնդրին մոտեցել են կա՛մ պարագայականՙ տարբեր դեպքերի առիթով, կա՛մ էկոլոգների բերանը փակելու փութաջանությամբ, եւ կա՛մՙ մոդային տուրք տալով: Նրանց հիմնականում մտահոգել է հանքերից ու հանքավայրերից ստացվող եկամուտը, որը, ոչ պատահականորեն, կազմել եւ կազմում է պետբյուջեի գլխավոր սնուցիչը: Եվ անշուշտ դա՛ է պատճառը, որ իշխանությունները բարյացակամորեն կամ անձնական շահագրգռվածությամբ թույլատու են եղել օրենքներն ու նորմերը կոպտորեն խախտելու ներդնողների արարքներին: Ամենաբաց ապացույցըՙ Հայաստանում գործող հանքերի մեծ մասը, հատկապես անկախության շրջանում շահագործման հանձնված, բաց ռեժիմով են աշխատել եւ աշխատում, սկսած ավազահանքերից ու քարհանքերից (որոնց առաջացրած ծանր փոշին փչում է դեպի շրջապատող բնություն, դեպի մերձակա ու հեռավոր բնակավայրեր, դեպի մայրաքաղաք Երեւան, որն այսօր դարձել է աշխարհի ամենափոշոտ քաղաքներից մեկը) եւ վերջացած գունավոր մետալուրգիայի հանքավայրերով:Ինչ վերաբերում է մեր հասարակությանը եւ ընդհանրապես հասարակական կարծիք ստեղծող լրատվամիջոցներին, ապա առաջինի պարագայում միայն որոշ շրջանակներ ու համայնքներ են էկոլոգիական հարցերի նկատմամբ միայն ժամանակավորապես լարվում, զգաստանում, երբ սպառնալիք են տեսնում իրենց շահերին կամ ապրուստին, ինչպես պատահեց Սեւանի դեպքում, եւ ինչպես պատահում է այժմ Ջերմուկի պարագայում: Իսկ ինչ վերաբերում է լրատվամիջոցներին, քաղաքական բեւեռացվածության ներկա պայմաններում նրանք, քիչ բացառությամբ, հետաքրքրված չեն նման խնդիրներով, եթե չունենան պատվեր ու պատվիրատու, որոնք շատացել են այս օրերին, ոչ միայն Ամուլսարի խնդրով…Ամուլսարի խնդիրն այս օրերին գտնվում է ներքաղաքական օրակարգի առաջին տեղերում: Այժմ, բողոքի ցույցերի, ավտոարշավների, հանքավայրի ամրափակման շարունակական գործողությունների ստեղծած ճնշման մթնոլորտում հարցերի հարցը մնում է նույնըՙ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կգնա՞ հանքավայրը շահագործող Ledian Armenia ընկերության պայմանագիրը վերագործարկելու քայլին: Իմ կարծիքովՙ այո՛, նույնիսկ ընդդեմ յուրային որոշ պատգամավորների կարծիքի: Պատճառները բազմաթիվ են, որոնցից մի քանիսը, առաջնահերթության կարգով, հետեւյալներն են.ա) Ամուլսարի վերաշահագործումը դրական ազդանշան կարող է դառնալ արտաքին հնարավոր ներդնողների համար եւ ապացույցՙ պայմանագրային պարտավորությունները հարգելու իշխանությունների պատրաստակամության:բ) Հանքավայրի շահագործումից ակնկալվող եկամուտները շատ մեծ ենՙ դրանք արհամարհելու համար:գ) Համապատասխանաբարՙ պայմանագրի չեղարկման դեպքում մեծ կլինի նաեւ կորուստը մեր պետբյուջեի համար, իսկ միջազգային արբիտրաժային դատարանում բացասական վճռի դեպքումՙ նաեւ տուգանքներն ու հարակից ծախսերը, գումարածՙ իզուր վատնված կլինեն «Էլարդ» ընկերությանը հետազոտություններ անցկացնելու համար արդեն վճարված մոտ 400 հազար դոլար գումարը:Հետեւաբար, որոշակի պարտավորություններ ավելացնելով Ledian Armenia-ի վրաՙ կառավարությունը ամենայն հավանականությամբ կհամաձայնվի Ամուլսարի վերաշահագործմանը:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԱԼԷՊԸ ԴԱՐՁԵԱԼ ԿՐԱԿՆԵՐՈՒ ՄԷՋ

Հաջորդ գրառումը

ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԸ 70.000 ԴՈԼԱՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՍՈՐՈՍԱԿԱՆ ՀԿ-ԻՆ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԸ 70.000 ԴՈԼԱՐ Է ՏՐԱՄԱԴՐԵԼ ՍՈՐՈՍԱԿԱՆ ՀԿ-ԻՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դու ոչ թե կանգնեցիր մինչև վերջ, այլ առաջին լուրջ պահին պարզապես փախար. Միհրան Մախսուդյան

08/05/2026

Լսեցի հարցազրույցը, ու այլևս լռել հնարավոր չէ։ Սուրեն Պետրոսյան, դու այսօր փորձում ես քեզ ներկայացնել որպես շարժման «սկիզբ», որպես մարդ,...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026

Ապրիլի 30-ին «Ազգի» առցանց տարբերակում ծանուցել էինք նույն օրը ժամը 13-15-ին Շվեյցարիայի դաշնային ժողովի հատուկ նիստի մասին, որին մասնակցում էին...

ԿարդալDetails
08 Մայիսի, 2026

«Մշակութային ցեղասպանություն». Գերմանիայի դաշնակիցը եկեղեցիներ  է ոչնչացնում»

08/05/2026

 Այս վերնագրով հոդված է հրապարակել գերմանական t-online լրատվական հանրահայտ պորտալը: Թոբիաս Շիբիլլայի (Tobias Schibilla) գրին «Ազգը» բազմիցս է անդրադարձել, գնահատել...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Արդյո՞ք Փաշինյանի օգտին քվեարկելու պատրաստ որեւէ մեկն ուզում է նվաստանալ՝ որպես քաղաքացի, որպես հայաստանցի, որպես հայ, թե՞ ոչ. Հակոբ Բադալյան

08/05/2026

Ղարաբաղյան շարժումը եղել է ճակատագրական սխալ:Այս մտքի հեղինակը Ադրբեջանի նախագահը չէ: Կամ Ադրբեջանի որեւէ այլ պաշտոնյա չէ: Այս մտքի հեղինակը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական