Երկուշաբթի, Սեպտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՍՏԱՆԱՅԻ 12-ՐԴ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԸ. ՄԱՐԴԻԿ, ՔԱՂԱՔՆԵՐ, ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

24/05/2019
- 24 Մայիսի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.Ինչպիսին կլինի աշխարհը 21-րդ դարում, ինչ տնտեսական մոդելով այն կզարգանա, որոնք կլինեն ապագայի գերակայությունները, ինչքանով են կարեւոր տեղեկատվական տեխնոլոգիաները եւ կրթությունը երիտասարդության համար: Այս եւ նմանատիպ այլ հարցերի պատասխանները պետք է տրվեր Աստանային տնտեսական 12-րդ ֆորումում, որը հերթական անգամ տեղի ունեցավ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում (նախկին Աստանա):Արդեն պարբերական դարձած ֆորումի նկատմամբ հետաքրքրությունը այնքան մեծ էր, որ այնտեղ էին ժամանել հյուրեր աշխարհի 100-ից ավելի երկրներից` մեծ թվով գործարարներ, փորձագետներ, մասնագետներ եւ լրագրողներ: Ֆորումի երկու օրերի ընթացքում նախատեսված էր ավելի քան 200 մասնագետների ելույթներ, 50-ից ավելի տարբեր սեմինարներում: Ղազախստանի մայրաքաղաք էին ժամանել նաեւ մոտ 500-ից ավելի գործարարներ, որոնք կնքեցին պայմանագրեր եւ համաձայնագրեր շահավետ աշխատանքի ու համատեղ ձեռնարկաշինության համար:Աստանայից Նուր-Սուլթան. ապագան քաղաքներինն էՂազախստանի նորակառույց մայրաքաղաքը տպավորում է: Իշիմ գետի երկայնքով փռված քաղաքը իր ժամանակակից կառույցներովՙ շենքերով, թատրոններով, հյուրանոցներով, գետի ափով ձգվող երկար այգիներով ու հանգստյան գոտիներով իսկապես հիացնում է:Թվում է, թե այստեղ ամեն ինչ ստեղծված է մարդուՙ աշխատանքի, հանգստի ու վայելումի համար: Հենց գեղեցկագույն այս քաղաքում էր տեղի էր ունենում այն եռուզեռը, որի նպատակն էր հասկանալ, թե ինչպես կզարգանա աշխարհը հաջորդ տարիների ընթացքում:Աստանայի տնտեսական ֆորումը դարձել է այն կարեւոր հարթակը, որտեղ ամեն տարի քննարկվում են աշխարհի տնտեսական եւ գիտական զարգացման հիմնական ուղղությունները: Այդ առումով այս հավաքը եւս բացառություն չէր եւ «Ոգեւորիչ աճ, մարդիկ, քաղաքներ եւ տնտեսություններ» խորագիրը կրող ֆորումի նպատակն էր հասկանալ, թե ինչ ուղղությամբ կընթանան զարգացումները համաշխարհային տնտեսության մեջ:Ֆորումը թերեւս կարեւորագույն իրադարձությունն էր, որը տեղի ունեցավ առաջին օրը, երբ բացման արարողությանը մասնակցեցին եւ ելույթ ունեցան աշխարհի մի շարք պետությունների եւ միջազգային կառույցների ղեկավարները: Առաջինը ելույթ ունեցավ Ղազախստանի նախկին նախագահ, կամ, ինչպես իրենք էին ներկայացնումՙ առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:Վերջինս ներկայացրեց Ղազախստանի վերականգնման եւ կայացման դժվարին ուղին, որը նա անցել է ԽՍՀՄ-ի քայքայումից հետո մինչ օրս: Ըստ վերջինիս, Ղազախստանը ԽՍՀՄ-ից դուրս եկավ ծանր ժառանգությամբՙ Սեմիպալատինսկի պոլեգոնով, որտեղ իրականացվում էին միջուկային փորձարկումներ, թույլ տնտեսությամբ, որը ուղղորդված էր միայն հումքի արտահանմանը եւ այլն:Ղազախստանի առաջին նախագահը շեշտեց, որ անցած ժամանակաշրջանում կառուցվել է սկզբունքորեն նոր տիպի պետություն, որտեղ զարգանում է վերամշակող արտադրությունը, արդյունաբերությունը եւ այլն: Անկախության տարիներին Ղազախստանում սկսել են կառուցվել մեծ թվով ճանապարհներ եւ զարգացել է երկաթուղին:Պետության ենթակառուցվածքի զարգացման համար կատարվել են 30 մլրդ դոլարի ներդրումներ, որի արդյունքում կառուցվել է 14 հազար կիլոմետրի ավտոճանապարհ, 3 հազար կիլոմետր երկաթգիծ եւ այլն: Այսօր Ղազախստանը իրար է կապում Չինաստանը եւ Ռուսաստանը, Կասպից ծովով արեւելքին է միացնում Իրաննու Ադրբեջանը եւ այլն:Ճանապարհային ու երկաթուղային այս աշխատող համակարգերը, ըստ Նազարբաեւի, արդեն օգուտներ են բերում պետությանը, բացի այդ Ղազախստանը նավթի արդյունահանումը հասցրել է 90 մլն տոննա տարեկանի, ինչը նրա եկամուտի կարեւորագույն աղբյուրն է: Հաջորդ ուղղությունը, որի վրա ուշադրություն է դարձնում այս պետությունը, գյուղատնտեսությունն է: Ղազախստանը ունի գյուղատնտեսական հզորությունների չօգտագործած ներուժ, որը ապագային ուղղված կարեւոր ծրագիր է:Խոսելով համաշխարհային տնտեսության զարգացման միտումների մասին, Ղազախստանի առաջին նախագահը նշեց, որ իզուր չէ, որ այս տարվա խորագիրը ընտրել են «Մարդիկ, քաղաքներ, տնտեսություններ»:Այսօր աշխարհի բնակչության 55%-ը ապրում է քաղաքներում, իսկ ապագայում 10-ից 7-ը քաղաքաբնակ է լինելու: Համաշխարհային մեգապոլիսների ստեղծումը, ինչը հատուկ է օրինակ ԱՄՆ-ին ու հատկապես Չինաստանին, այն նոր զարգացումն է, որը այդ երկրների տնտեսական զարգացման հիմնական առաջնահերթությունն է լինելու:Հենց այդ նպատակով, շեշտեց Նազարբաեւը, կառուցվեց եւ ընդլայնվեց Աստանան, որի բնակչությունը այսօր մեկ միլիոնից ավելի է: Ղազախստանի առաջին նախագահը պետության տնտեսական զարգացման համար կարեւորեց հատկապես կրթության դերը, շեշտելով այն աշխատանքը, որը իրականացվել է այդ երկրում երիտասարդությանը լավագույն կրթություն տալու համար:Համաշխարհային տնտեսությունը եւ նոր միտումներըՖորումի հիմնական նպատակն էր հավաքվել եւ քննարկել, թե ինչպիսին կլինի աշխարհը 21-րդ դարում, որ միտումներն են, որ կնպաստեն տնտեսական զարգացմանը եւ առաջընթացին հետագայում:Մասնավորապես Ղազախստանը առաջին նախագահի ելույթի երկրորդ մասը հենց այս թեմաներն էին շոշափում: Վերջինս նշեց, որ համաշխարհային տնտեսության աճի դանդաղացման պատճառներից մեկն էլ այն լարվածությունն է, որը այսօր գոյություն ունի Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի եւ Եվրոպայի միջեւ:Այս լարվածությունը, ըստ Նազարբաեւի, համաշխարհային տնտեսությանը տարեկան արժենում է 0,8% կորուստ: Այսինքն միայն այս պատճառով պետությունները կորցնում են զարգացման իրենց ներուժի մի մասը:Բնակչության աճը այլեւս չի կարող հանդիսանալ տնտեսական վերելքի հիմնական գործոնը, այստեղ կարեւորվում է արտադրողականության աճի դինամիկանՙ առաջնային են թվային տեխնոլոգիաները: Ըստ Նազարբաեւի, շարունակաբար պետք է կարեւորվի մարդկային կապիտալը, կրթությունը, մինչեւ 2030թ. աշխարհում մոտ 350 մլն մարդ պետք է վերապատրաստում անցնի, որ համապատասխանի ապագայի տնտեսության պահանջներին:Տնտեսական զարգացման աճն ու դինամիկան պահպանելու համար կարեւոր է համագործակցությունը ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի եւ Եվրոպայի միջեւ: Կարեւորվում է համագործակցությունը խոշորագույն տնտեսական միություններիՙ ԵՄ-ի, ԵԱՏՄ-ի, ՇՕՍ-ի (Շանհայի համագործակցության կազմակերպության) եւ ԱՍԻԱՆ-ի միջեւ:Համաշխարհային բանկի նախագահ Քրիստին Լագարդը անդրադառնալով տնտեսության աճի դանդաղման խնդրին նշեց, որ դա կապված է ԱՄՆ-Չինաստան առեւտրային պատերազմի հետ: Վերջինս նշեց, որ համաշխարհային տնտեսության 70%-ի աճի դանդաղումը նոր մարտահրավեր է, որի լուծումը պետք է տեսնել ապագային ուղղված ծրագրերի իրականացման միջոցով:Այս մարտահրավերներին դիմակայելու համար Համաշխարհային բանկի նախագահը կարեւորում է ապագային միտված կրթությունը եւ այն ինֆրաստրուկտուրաները, որոնք հնարավորություն կտան իրար կապել տարբեր տնտեսություններ: Լագարդը կարեւորում է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը որպես տնտեսական աճի կարեւոր պայման:Կանանց եւ տնտեսապես ակտիվ այլ խմբերի դերի ակտիվացումը եւս տնտեսական աճի պայմաններից մեկն է, ըստ Լագարդի: Սակայն առաջնային է համարվում համաշխարհային տնտեսության թվայնացումը, ինչը ըստ Համաշխարհային բանկի հնարավորություն կտա դանդաղեցնել տնտեսության անկման տեմպերը եւ նույնիսկ դրան աճի դինամիկա հաղորդել:ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը խոսելով համաշխարհային տնտեսության զարգացման մասին շեշտեց, որ 21-րդ դարը իրականում նոր է սկսվում, քանի որ առկա մարտահրավերերին կարելի է պատասխանել միայն թվայնացման օրակագի սահմանման միջոցով: Արհեստական ինտելեկտը կփոխի աշխարհը, շեշտեց ՀՀ նախագահը, նրանն է ապագան, թվային տեխնոլոգիաները կընդլայնեն համաշխարհային տնտեսությունը, կստեղծեն նոր սեգմենտներ եւ նոր ուղղություններ,եւ այս փոփոխությունները սկսվում են կրթությունից:Մենք փոքր երկիր ենք, բայց համաշխարհային ազգ, շեշտեց Արմեն Սարգսյանը: «Մենք 21-րդ դարի մաս ենքՙ համաշխարհայնորեն ինտեգրացված: Եվ ես քաջալերում եմ բոլորին անել նույնըՙ լինել համաշխարհայնորեն ինտեգրացված, ստեղծարար ու դիմացկունՙ փոփոխությունների հանդեպ: Քանի որ այս աշխարհը փոփոխվելու է ամեն օր, մենք պետք է պատրաստ լինենք սրան: Ամեն բան սկսվում է երիտասարդ սերնդից ու կրթությունից: Ամեն բան սկսվում է տեսլականից», շեշտեց ՀՀ նախագահը:Աստանայում տեղի ունեցած տնտեսական 12-րդ ֆորումը այն հարթակն էր, որը դարձավ ապագային միտված տնտեսական նոր ուղղությունների քննարկման եւ նոր մարտահրավերների բացահայտման կարեւորագույն կենտրոն: Տեղի ունեցած երկօրյա քննարկումները բավարար նյութ տվեցին տնտեսության զարգացման համաշխարհային միտումները հասկանալու, դրանց նախապատրաստվելու ու այդ ուղղությամբ քննարկումներ սկսելու համար:Պարզ է մի բան, որ նոր մարտահրավերներինՙ համաշխարհային տնտեսության թվայնացմանը, արհեստական ինտելեկտին, համաշխարհային կոմունիկացիոն նոր համակարգերին հարկավոր է պատրաստվել արդեն այսօր ու դրա առանցքում կրթությունն է, առանց որի հնարավոր չի լինի դիմակայել ու պատրաստվել ապագայի ռիսկերին ու հնարավորություններին:«Ազգ» խմբագրությունը իր շնորհակալությունն է հայտնում ՀՀ-ում Ղազախստանի դեսպանությանը Աստանայի տնտեսական գործին մեր աշխատակցի մասնակցության կազմակերպման համար:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԶՈՒ-Ի ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ԵՆ

Հաջորդ գրառումը

ԵՐԿՆՔՈՒՄ ԹՌՉԵԼՈՒ ԵՆ ԱՂԱՎՆԻՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

26 սեպտեմբերի, 2025

Կրակոցներ ու զոհեր. հետո՞…

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Օրենքով եւ իրավունքով զբաղվեք

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

Կբախվե՞ն Թուրքիան ու Իսրայելը

26/09/2025
26 սեպտեմբերի, 2025

ԱՄՆ-ին արտապատվիրակված տարածքը Աֆղանստանում

26/09/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԿՆՔՈՒՄ ԹՌՉԵԼՈՒ ԵՆ ԱՂԱՎՆԻՆԵՐԸ

Արխիվ

Loading...
«Սեպտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՕգոստոսիՀոկտեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Տարածաշրջանային անորոշության նոր փուլի սկիզբ. արհեստական ​​խաղաղությունը հետաձգված պատերազմ է. Արմեն Գևորգյան

29/09/2025

Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ 2025 թվականի սեպտեմբերի 29-ի լիագումար նիստում Պարոն նախագահ, Հայ ժողովրդին խնդրում են հավատալ, որ Վաշինգտոնի հայտարարություններից...

ԿարդալDetails

Արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ երկու կարևոր զարգացում. Վարդան Օսկանյան

29/09/2025

Չունի ազնիվ նպատակ՝ հանրությանը ներկայացնելու իրականության ճիշտ պատկեր, կամ էլ հանրությանը մոլորեցնելու ակնհայտ ցանկություն ունի. Դավիթ Անանյան

29/09/2025

Կառավարության հաղթանակը, ընդդիմության ձախողումը և երկրի բևեռացումը. Սանդուն հաղթեց ընտրություններում. BBC

29/09/2025

Մուրճդ վերցրու և արի. սպասում ենք. Բագրատ Սրբազանը՝ Փաշինյանին

29/09/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական