Կիրակի, Հոկտեմբերի 26, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐԱՄՓԸ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԽԱՂ Է ՍԿՍԵԼ ԻՐԱՆԻ ԴԵՄ

26/04/2019
- 26 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Նավթի գնման արգելք մայիսի 2-իցԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում որոշել են չերկարաձգել պատժամիջոցների հարցում Իրանից նավթ գնող որոշ երկրների համար արված բացառությունը, որպեսզի Իրանին զրկեն եկամուտների կարեւոր աղբյուրից: Atlantic Council վերլուծական կենտրոնի փորձագետների կարծիքով, դա կարող է հանգեցնել նավթի գների բարձրացմանը եւ իրանական նավթ գնող երկրների համատարած դժգոհությանը:«Իրանի ապագա» նախաձեռնողական խորհրդի տնօրեն Բարբարա Սլավինը նշում է, որ Թրամփի որոշումը վնասում է հասարակ իրանցիների շահերին եւ անարդյունավետ է, քանի որ թույլ չի տալիս Իրանի վերադարձ բանակցությունների սեղանի մոտ:Սպիտակ տան ապրիլի 22-ի որոշման մեջ ասվում է, որ դրա նպատակն է իրանական նավթի արտահանությունը իջեցնել զրոյիՙ վարչակարգը զրկելով եկամուտների հիմնական աղբյուրից: Թրամփի վարչակազմը ընդգծում է, որ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներից դուրս մնացած բոլոր երկրները զգալիորեն կրճատել են իրանական նավթի գները: Մասնավորապես, Իտալիան, Հունաստանը եւ Թայվանը ներմուծումը հասցրել են զրոյի:Պատժամիջոցների բացառությունը չեղարկելու որոշումը կվնասի հատկապես Թուրքիային, Հնդկաստանին ու Չինաստանին, կարծում է Բրենթ Սկոուքրոֆթի անվան միջազգային անվտանգության կենտրոնի ավագ գիտաշխատող Սուլտունը: Ըստ նրա, նկատի ունենալով F-35 ռազմօդանավերի համատեղ մշակմանը մասնակցելուց Թուրքիայի հրաժարումը, իրանական նավթի գնումների արգելքը դժվար թե Անկարային ստիպի հարմարվել Վաշիգտնոնին:Իրանական նավթի գնումների արգելքը գործելու է մայիսի 2-ից, այնպես որ այդ նավթից չհրաժարվող ամեն մի երկիր կբախվի ԱՄՆ-ի պատժամիջոցներին:Բեռնարգելքի պատճառով նավթի գները կտրուկ բարձրացել են: Նավթի շուկաների արձագանքը ցույց է տալիս, որ դրանք այնքան էլ պատրաստ չէին բեռնարգելքին: Վերջին տվյալները վկայում են, որ առաջարկը, ըստ երեւույթին, անբավարար է դարձել, ինչը դժվար թե հնարավոր լինի լրացնել մոտ ապագայում, գտնում է Սուլտունը:ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարարել է, որ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն պարտավորվել են փոխհատուցել Իրանի նավթային մատակարարումների կրճատումը: Սակայն սաուդցիների նավթի նախարարի հայտարարությունը ցույց է տալիս, որ նրանց երկիրը չի շտապի օգտվել նավթի բարձր գներից նախքան սեփական մատակարարումների ընդլայնումը:ԹԹհ-ն տեղեկացնում է, որ Իրանը որեւէ ձեւով չի խախտել մի քանի տարի առաջ իր միջուկային ծրագրի շուրջ կնքված բազմակողմ համաձայնագիրը: Ատոմային էներգիյաի միջազգային կազմակերպությունըՙ ՄԱԳԱՏԷ-ն, նշում է, որ Իրանում գործում է ստուգումների խստագույն ռեժիմ, կազմակերպության տեսուչները 2016 թվականից ի վեր 11 անգամ համոզվել են, որ Իրանը կատարում է իր ստանձնած պարտավորությունները: Սակայն ԱՄՆ-ը իրանցիներին համալիր պահանջների փաթեթ է ներկայացնում: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանից պահանջում է Սիրիայում դադարեցնել Բաշար Ասադին ցուցաբերվող աջակցությունը, չօգնել եմենցի ապստամբներին եւ ուրիշ երկրներում գործող շիա ռազմականացված կազմավորումներին, «հրաժարվել Իսրայելի վրա ճնշում գործադրելուց եւ նրա գոյության իրավունքը մերժելուց»: Այսինքն, Թեհրանից պահանջում են լիովին վերանայել իր քաղաքականությունը Մերձավոր Արեւելքումՙ չափազանց ծանր իրավիճակ ստեղծելով իրանական դիվանագիտության համար:Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ամերիկացիները փորձում են կոշտ պատժամիջոցներով Իրանը տանել դեպի «արաբական գարուն»: Թուրքիան եւ Չինաստանը արդեն դատապարտել են ԱՄՆ-ի գործողությունները, բայց հայտնի չէ, թե ինչպես կվարվեն ապագայում: Հնդկաստանն առայժմ լռում է: Չնայած բեռնարգելքին, այդ երկիրը շարունակում է իրանական նավթ գնելՙ վճարելով հնդկական ռուփիով: Իսկ Սաուդյան Արաբիան եւ ԱՄԷ-ն ավանդաբար ամերիկամետ դիրք են բռնել:Իր հերթին, Իրանը սպառնում է շրջափակել ռազմավարական կարեւորություն ունեցող Օրմուզի նեղուցը, որտեղով իրականացվում է նավթի համաշխարհային փոխադրումների 20 տոկոսը: Դա տեղի կունենա, եթե իրանցիներին թույլ չտան արտահանել սեփական նավթը: Նման սպառնալիքներով երկիրը հանդես է գալիս ոչ առաջին անգամ:Ընդամենը մի քանի տասնյակ խարսխային ականների տեղադրումը նեղուցն անանցանելի կդարձնի արաբական նավթատար նավերի համար: Սակայն Օրմուզի նեղուցի ականապատումը կարող է հարուցել միջազգային ընկերակցության կոշտ հակազդեցությունը: Ականի վրա որեւէ նավթատար նավի պայթյունը կարող է բնապահպանական անդառնալի հետեւանքներ ունենալ:Գերմանիայի արտաքին քաղաքականության ընկերության աշխատակից Հենինգ Ռիկեն կարծում է, որ ԱՄՆ-ը Իսրայելի միջոցով կփորձի խարխլել ռուս-իրանական դաշինքըՙ օգտվելով տարածաշրջանում նրանց շահերի բախման հանգամանքից: Գերմանացի փորձագետը չի բացառում նաեւ հակառակը. «Թրամփը ճնշում է գործադրում Թեհրանի վրա, որի հետեւանքով աճում է Իրանի կախվածությունը Ռուսաստանից»:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱՏՕ-Ի ՀԵՏ ԽԶՎԱԾ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ 175 ԱՄՅԱ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ 175 ԱՄՅԱ ՏԱՐԵԳՐՈՒԹՅՈՒՆ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը մերկացրեց սեփական անբարոյականությունն ու անօրենությունը. Լևոն Զուրաբյան

25/10/2025

Նիկոլ Փաշինյանի կողմից արտադրած տեսանյութը (AI-ով թե առանց AI-ի, որեևէ բան չի փոխում), որը հրապարակվել է Հայ Առաքելական Եկեղեցու քայքայման...

ԿարդալDetails

Արագածոտնի թեմի հոգևորականների հայտարարությունը

25/10/2025

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութի տարածման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում է ուղարկել գլխավոր դատախազություն

25/10/2025

Ամոթ է, հերիք է ստեր տարածեք. Էդուարդ Շարմազանով

25/10/2025

Նիկոլականությունը, 4-րդ դարից սկսած, ըստ համաքրիստոնեական եկեղեցական ժողովների, համարվում է Հերձվածք. Ստեփան Դանիելյան

25/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական