Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ա. ՄԻԿՈՅԵԱՆԻ ԱՆԾԱՆՕԹ ԵՐԵՍԸ

26/04/2019
- 26 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

«Ազգ»ի վերջին թիւերուն մէջ յօդուածաշարք մը անակնկալի բերաւ զիս: Անաստաս Միկոյեանը, հակառակ Խորհրդային Միութեան ամենակարկառուն եւ տոկուն մէկ ղեկավարը ըլլալուն, տեղ չունեցաւ Հայաստանի մէջ. ոչ իր արձանը կանգնեցուած է, ոչ իր անունով փողոց կամ դպրոց կայ, եւ հասկնալի է, քանի որ, հակառակ իր հայ ըլլալուն,- ըստ լսուածներուն,- Հայաստանին բարիք մը չէ ըրած, օգտագործելով իր դիրքը Սովետ. Միութեան փոլիթպիւրոյին մէջ, ինչպէս ըրած էր Հայտար Ալիեւը Ատրպէյճանին… Առաւելՙ փաստեր կան, որ ան հարիւրաւոր հայերու ձերբակալութեան, աքսորի, նոյնիսկ գնդակահարութեան հրամանագիր ստորագրած է:

Հակառակ վերեւը նշուածին, յայտնաբերուած այս փաստաթուղթին մէջ մանրամասնօրէն գրի առնուած է 1962-ին Ա. Միկոյեանի հետ հայ գրողներու զրոյցը, ուր որոշ լուսաւորում մը կը մեղմացնէ մթագնած պատկերը այդ անձնաւորութեան: (Հետաքրքրուողները կրնան ծանօթանալ ամբողջական յօդուածաշարին «Ազգ»ի մարտ 29-ի թիւէն սկսեալ յաջորդող երեք թիւերուն մէջ):

Ուշադրութիւնս գրաւողըՙ հայ գրողներու ներկայացուցած որոշ առաջարկներուն եւ գանգատներուն հանդէպ Միկոյեանի դրական կեցուածքն է: Օրինակՙ երբ իրեն կ՛ըսուի, թէ թրքական մամուլին մէջ խիստ յարձակումներ կան հայ ժողովուրդին դէմ, իսկ մենք «լռում ենք», Միկոյեանը կ՛ըսէ «Իսկ ինչո՞ւ էք լռում»: Երբ կ՛ըսենՙ «թուրքերի ամենամոլի ռասիստները մեզ վարկաբեկում են, եւ մենք չենք պատասխանում», «Պէտք է պատասխանել», կ՛ըսէ Միկոյեան: (Այսինքն, «Թուրքիան մեր բարեկամն է, պէտք չէ նեղացնել» չկայ): Չմոռնանք որ այս դէպքէն երեք տարի ետք ժողովրդական ցոյցերով նշուեցաւ Մեծ եղեռնի 50-ամեակը, որուն յաջորդեց Ծիծեռնակաբերդի Ցեղասպանութեան յուշահամալիրի կառուցումը:

Սակայն, ամենահետաքրքրականը այն է, որ երբ իրեն կ՛ըսուի «պարտիա, ռեսպուբլիկա, ռեւոլիւցիա եւ այլ բառերու փոխարէն ինչո՞ւ չօգտագործենք հայերէն խորհուրդ, կուսակցութիւն, հանրապետութիւն, յեղափոխութիւն , սահմանադրութիւն եւ այլն: Միկոյեան համաձայն կ՛ըլլայ օտար բառերը հայերէնով փոխարինելու. «Մտածեցէք եւ արեք ինչպէս յարմար էք գտնում», կ՛ըսէ ան:

Ճիշդ է, որ Ստալինի մահէն արդէն մօտ տասնամեակ մը անցած էր եւ ժողովուրդը սկսած էր քիչ մը ազատ շունչ քաշել, սակայն Խորհրդային Միութիւնը կը մնար Խորհրդային Միութիւն, իր «թապուներով» եւ յայտարարուած ազատութիւններուն վրայ հսկողներով, այնպէս որ հայ գրողներու համարձակութիւնը այսպիսի հարցեր ներկայացնելու, ան ալ Հայաստանի առաջին դէմքիՙ Յ. Զարոբեանի գրասենեակին մէջ, իսկապէս աննախադէպ էր, մասնաւորաբար որ սովետներու երկիրը իր գաղափարականով դէպի միջազգայնացում ընթացող պէտք է ըլլար: Իսկ այս պարագային, տրուած հարցերը զուտ ազգային էին:

Նախՙ խորհրդահայ գրողներու մասին տարածուած սխալ տպաւորութիւնը, թէ անոնցմէ շատեր ազգայինը երկրորդ փլան մղած են եւ սովետներու աչքին լաւ մարդ երեւնալու համար դիմափոխուած են, կը չեզոքանայ այստեղ, քանի որ իրենց կեցուածքով իրենց ազգային արժէքներուն փարած ըլլալը կ՛ապացուցուի: Երկրորդՙ անոնք ցոյց կու տան, որ իրենք սոսկական գրողներ չեն միայն, այլեւ ազգի առաջնորդներ եւ ազգի հարցերով մտահոգուողներ:

Ահա՛ այստեղ հարց պէտք է տրուի. «Եթէ այն օրերուն նախանձախնդրօրէն փափաք կը յայտնուի հայերէնով փոխարինել լատիներէնէ եկած ռուսերէն բառերը, ինչպէ՞ս վարուիլ այն գրողներուն հետ այսօր, որոնք առանց պարտադրանքի օտար բառերը կ՛որդեգրեն եւ մեր մամուլն ու հեռարձակուող խօսքը կ՛աղաւաղեն: Անոնց հայերէնները չկա՞ն, չե՞ն գիտեր: Կա՛ն, գիտե՛ն, սակայն պիտի կապկեն, չէ՞, հայերէն լեզուն պիտի «հարստացնեն», չէ՞…

Օրինակՙ «Երեւանի տրանսպորտը պէտք է զարգանայ եւ դիվերսիֆիկացվի…»:

Յարգելի գրող-լրագրող-խօսնակներ, օտար բառերով մեր լեզուն պղտորելը ձեզի պատիւ չի բերեր: Պահպանեցէք մեր մաքուր բառապաշարը, որպէսզի ապագայ սերունդներուն կտակէք զանոնք, ապա թէ ոչ, պատմութեան դատաստանին կ՛արժանանաք:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՈՉ ԹԵ ՓՆՈՎԵՆՔ, ԱՅԼ ՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ

Հաջորդ գրառումը

ՄԱՀԱՑԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Լիբանան՝ քավության նոխազը Արաբական աշխարհի, եւ ոչ միայն…

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ընդդիմադիր եւ իշխանական պատրանքներ

17/04/2026
17 Ապրիլի, 2026

Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի եկեղեցիները. CNA ահազանգում է՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբը հողին է հավասարեցվել

17/04/2026
Հաջորդ գրառումը

ՄԱՀԱՑԵԼ Է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ ՏԻԳՐԱՆ ՖԱՐՄԱՆՅԱՆԸ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանը մի նոր «հաստափոր» քայլ է արել դեպի «խաղաղություն». Հակոբ Բադալյան

18/04/2026

Մինչ Հայաստանում պետական մակարդակով վարվում է Արցախի մասին հիշատակումն չեզոքացնող քաղաքականություն, իսկ Արցախի վերաբերյալ ամերիկյան մամուլի վավերագրական գիրքը ԱՄՆ փոխնախագահին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական