Ուրբաթ, Մայիսի 8, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹԵՔԵՅԱՆԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ

26/04/2019
- 26 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայտնի դարձան Թեքեյանական 9-րդ օլիմպիադայի հաղթողները: Ամենամյա մրցույթն իրականացվում է «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի կողմիցՙ սկսած 2010թ-ից: Այն ընդգրկում է երեք առարկաՙ մաթեմատիկա, անգլերեն լեզու, հայոց լեզու/գրականություն, եւ խրախուսում է բարձր առաջադիմությունը, ոգեւորություն է հաղորդում աշակերտներին, հնարավորություն է ընձեռում առողջ մրցակցության պայմաններում դրսեւորել իրենց գիտելիքներն ու արժանանալ մրցանակների, ինչպես նաեւ ծանոթանալ տարբեր մարզերում բնակվող հասակակիցների հետ:

Այս տարի եւս մրցույթում իրենց ուժերը չափեցին Հայաստանիՙ Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի, Կարբի գյուղի, ինչպես նաեւ Արցախիՙ Բերձորի, Վ. Թեքեյանի անվան դպրոցների եւ Հայաստանի սիրիահայ համայնքի 8-րդ դասարանի աշակերտներ: Ձեռնարկի մասնակիցների ընդհանուր թիվն էր 85:

Մրցույթից հետո, մինչ մասնագիտական հանձնախումբը կամփոփեր արդյունքները, մասնակիցներին առաջարկվեց հյուրասիրություն եւ մշակութային ծրագիր Թումանյանական տարվա շրջանակներում` «Շունն ու կատուն» ներկայացումը Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: Այնուհետեւ միջոցառումը կրկին տեղափոխվեց Թեքեյան կենտրոն, որտեղ տեղի ունեցավ օլիմպիադայի մրցանակաբաշխության արարողությունը, եւ հայտարարվեցին հաղթող ճանաչված աշակերտների անունները: Սակայն պետք է նշել, որ չկային պարտվողներ, քանի որ բոլոր մասնակիցներին ԹԿՀ կողմից տրվեցին խրախուսական մրցանակներՙ Հ. Թումանյանի բանաստեղծությունների եւ քառյակների ժողովածուներ եւ այլն:

Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ ԿԳՆ սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը, ՀՀ սփյուռքի նախարարության համահայկական եւ միջազգային կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ Անահիտ Դավթյանը, «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վարդան Ուզունյանը (Լոնդոն), Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության ներկայացուցիչներ, դպրոցների տնօրեններ եւ այլք:

Ձեռնարկը մեկնարկեց երգ ու պարով, ասմունքովՙ մասնակից դպրոցների աշակերտների կատարմամբ: Այնուհետեւ հյուրերին եւ օլիմպիադայի մասնակիցներին ողջունեց «Թեքեյան կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը: Շնորհավորելով հաղթողներին, նա կարեւորեց նմանատիպ ծրագրերի իրականացումը, որոնք նպաստում են հայ դպրությանն ու նոր սերնդի դաստիարակությանը: Տնօրենը նաեւ շնորհակալություն հայտնեց մասնագիտական հանձնախմբին ծավալուն եւ անկողմնակալ աշխատանքի համար:

Այնուհետեւ օլիմպիադայի մրցութային հանձնախմբը, որի կազմում էին «Ուսմունք» վարժարանի փոխտնօրեն Ա. Ավետիսյանը (հայոց լեզու եւ գրականություն), ԵՊՀ դասախոս Ա. Մարգարյանը (անգլերեն լեզու) եւ Մ. Գալշոյանի անվ. թիվ 148 դպրոցի փոխտնօրեն Ա. Գեւորգյանը (մաթեմատիկա), մասնագիտական կարծիք արտահայտեց եւ գովաանագրեր, պատվոգրեր եւ մրցանակներՙ տեխնիկա ու գրքեր հանձնեց բարձր առաջադիմություն դրսեւորած աշակերտներին:

Թեքեյանական 9-րդ օլիմպիադայում առաջին մրցանակիՙ եռօրյա ուղեւորություն դեպի Արցախ եւ Հայաստան երկու անձի համար, արժանացան`

«Հայոց լեզու եւ գրականություն» – Արմանուշ Մարգարյան (Բերձոր)

«Մաթեմատիկա» – Աշխեն Շահբազյան (Երեւան)

«Անգլերեն լեզու» – Սագո Պազարճեան (Սիրիա)

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԱՐԴԵՂԵՆՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ՈՉ ԹԵ ՓՆՈՎԵՆՔ, ԱՅԼ ՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ

Համանման Հոդվածներ

08 Մայիսի, 2026

Ձեւով եվրոպական, խորքով` նատոյական հավաքը Երեւանում

08/05/2026
08 Մայիսի, 2026

Եվրահայաստանն ու մեր քաղաքական ուժերի մաքսիմալիզմը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Շվեյցարական օրակարգում միշտ արդիական պահել Արցախի հարցը

08/05/2026
08 Մայիսի, 2026

Հայ ժողովուրդին անսակարկելի պահանջները Անկախ թէ ովքեր պիտի ըլլան նոր իշխանութիւնները

08/05/2026
Հաջորդ գրառումը

ՈՉ ԹԵ ՓՆՈՎԵՆՔ, ԱՅԼ ՕԳՏԱԳՈՐԾԵՆՔ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Կասկածելի հանգամանքներում հանկարծամահ է եղել Գևորգ Մելքոնյանը. Ռոման Երիցյան

07/05/2026

Երեկ առավոտյան տեղեկացա պաշտպանյալիս՝ Գևորգ Մելքոնյանի կասկածելի հանգամանքներում հանկարծամահ լինելու մասին։ Գևորգ Մելքոնյանն այն անձն էր, ով ռուս բլոգեր Յուլիա...

ԿարդալDetails
Նորություններ

Շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին. նա Չինաստանից հալյուցինացիա առաջացնող սունկ է բերել, ուտում է. Սամվել Կարապետյան

07/05/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ Նիկոլ Փաշինյանը հալյուցինոգեն սնկեր է ուտում։ Անդրադառնալով իր հասցեին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ» մեծ ֆիլմը՝ ամբողջությամբ

07/05/2026

«Ռոբերտ Քոչարյան. Ինչպես որ կամ». ֆիլմ՝ անցած ճանապարհի, կյանքի սկզբունքների և ապագայի տեսլականի մասին

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական