Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐԱՄՓԸ ՈՒԺԵՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՈ՞Վ Է ԲԵԿՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

05/04/2019
- 05 Ապրիլի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Համաշխարհային թատերաբեմում մի նոր զարգացում առանձին երկրների կողմից տարբեր ձեւով է ընկալվում եւ մեկնաբանվում: Յուրաքանչյուրն իր հայեցակետից է մոտենում խնդրին, որը չի համապատասխանում բուն խնդրի էությանն ու բովանդակությանը:

Երբ Հարավսլավիայի դաշնությունը ռմբակոծվեց ու մասնատվեց, ծնունդ տալով Կոսովո անվամբ մի նոր պետության Եվրոպայի կենտրոնումՙ Ալբանիային կից, Հայաստանում հույսեր փայփայեցին, որ դա կարող է որպես նախադեպ ծառայել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար: Նման տրամաբանությունը անտեսում էր այն փաստը, որ օրինականությունը լավագույն դեպքում սոսկ «թզենու տերեւ» է ծածկելու համար իշխանավորների ստեղծած իրականությունները:

Հզոր պետություններն իրենց շահին համապատասխան են գործում, տեղում (կամ հնարավորության պայմաններում) ստեղծում են որոշակի փաստական իրողություններ եւ հետո միայն իրավական չափորոշիչներ մշակում արդարացնելու համար կատարվածը:

Երբ հայերս ոգեւորվեցինք Կոսովոյի նախադեպով, մեզ բացատրեցին, որ ամեն մի դեպք առանձին պետք է վերցնել, որ յուրաքանչյուրն ունի իր ուրույն իրավական նախադրյալները. մի դատողություն, որն այնքան էլ տրամաբանական չէր:

Ներկայիս, մի նոր իրականություն է ի հայտ եկել: Մենք ապրում ենք թրամփյան աշխարհում, որը շատ գունեղ է դարձել եւ նորանոր անակնկալներով օրեցօր ցնցում է մեզ բոլորիս: Նախագահ Թրամփը մի նոր նվեր պարգեւեց Իսրայելին, հայտարարելով, որ Միացյալ Նահանգները ճանաչում է Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ:

Գոլանի բարձունքների շրջանը պատմականորեն սիրիական տարածք է, որն Իսրայելը գրավեց 1967-ի վեցօրյա պատերազմի ժամանակ: Այն ունի հողագործության համար անհրաժեշտ հսկայական ջրային պաշարներ, բայց նաեւ ռազմավարական մեծ նշանակություն, որն ավելի կարեւոր է: Պատերազմի ժամանակ ամենավայրագ մարտերը տեղի ունեցան հենց Գոլանի բարձունքներում, որտեղ Իսրայելն ամենածանր կորուստներն ունեցավ, հատկապես Կունեյտրայի ճակատամարտում: Բայց Իսրայելի ղեկավարները հավատացած են, որ այդ կորուստները արդարացված են այդ տարածքի գրավումով: Իսրայելն արդեն իսկ իր տարածքին էր միացրել Գոլանի բարձունքների շրջանը, անտեսելով Մերձավոր Արեւելքի երկրների բողոքները, այնպես որ, Թրամփի հայտարարությունը պարզապես վավերացումն է Իսրայելի գործողություններին:

Գործարքի դրդապատճառը պետք է փնտրել երկու երկրներիՙ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների ներքին քաղաքականություններում: Երկու առաջնորդներն էլՙ Բենիամին Նաթանյահուն եւ Դոնալդ Թրամփն ապրում են իրավական եւ էթիկական մեղադրանքների ստվերում: Նաթանյահուն մեղադրվում է կոռուպցիայի մեջ, որն իր համար մեծ մարտահրավեր է առաջիկա ընտրություններից առաջ: Թրամփն, իր հերթին, արդեն երկար ժամանակ է, ինչ գտնվում է Ռոբերտ Մյուլերի գլխավորած հետաքննչական հատուկ հանձնախմբի մեղադրական սպառնալիքի (impeachment) տակ: Չնայած, ըստ Մ. Նահանգների գլխավոր դատախազ Ուիլյամ Բարի, Մյուլերի զեկույցը համընդհանուր համաձայնության չարժանացավ, այն համենայնդեպս, չկարողացավ նաեւ պատասխանատվությունից ազատել Թրամփին, ինչը մասնակի հաջողություն լինելով կարող է լուրջ սպառնալիք դառնալ առաջիկա ընտրություններում: Այնպես որ, Գոլանի բարձունքների պարգեւը Իսրայելին քաղաքական «ապաստան» է ոչ միայն Նաթանյահուի, այլեւ Թրամփի համար: Գործարքը է՛լ ավելի է ամրապնդելու Թրամփի կապվածության հիմքերն ու իր հարաբերությունները հրեական պահպանողական համայնքի քվեարկողների հետ, եւ չնայած այն հիմնականում միտված էր ներքին սպառման համար, այդուհանդերձ առաջացրեց միջազգային իրարանցում, որին նախագահ Թրամփն առանձնապես մեծ կարեւորություն չի տալիս:

Իհարկե Սիրիայի պաշարված կառավարության վրդովմունքն ու հակադարձ վերաբերմունքը հասկանալի էր ու ակնկալելի: Բայց դրանց գումարվեց նաեւ ՄԱԿ-ի դժգոհությունը: Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերով, «կատարվածը ոչինչ չի փոխում Գոլանի բարձունքների կարգավիճակում»: «Գոլանի վերաբերյալ ՄԱԿ-ի դիրքորոշումը արտահայտված է Անվտանգության խորհրդի համապատասխան որոշման մեջ եւ այդ դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել», ավելացրել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆանի Դյուժարիկը :

Գոլանը Սիրիայի տարածքային ամբողջականության երկրորդ մասնատումն է: Առաջինը տեղի էր ունեցել ապագաղութացման ժամանակաշրջանում, երբ ֆրանսիական զորքերը հեռացան Մերձավոր Արեւելքից: 1939-ին Ալեքսանդրետի սանջակը, պոկվելով Սիրիայի տարածքից դարձավ Հաթայի ինքնավար պետություն, որն էլ նույն տարվա վերջում միացվեց Թուրքիային: Սիրիայի կառավարությունը երբեք էլ չի հաշտվել կորստի հետ: Դպրոցական բոլոր դասագրքերում եւ պաշտոնական քարտեզներում Հաթայը համարվել է Սիրիայի մաս: Բայց Սիրիայի եւ Թուրքիայի միջեւ նախասկզբնական մեղրամիսի ժամանակահատվածումՙ 1998-ին ստորագրվեց Ադանայի պայմանագիրը, որը թեեւ հիմնականում միտված էր ետ պահելու քրդական ասպտամբության ներթափանցումը Սիրիայից Թուրքիա, բայց նաեւ պարունակում էր Դամասկոսի լուռ համաձայնությունը, որ Հաթայի ճակատագիրը վճռված է:

Թրամփի հայտարարությունը քաղաքական լուրջ քննարկումների թեմա է դարձել նաեւ Հայաստանում: Դարձյալ Կոսովոյի տրամաբանությունն է առաջ քաշվում տեսնելու համար, թե արդյոք Գոլանի նախադեպը եւ տրամաբանությունը կարո՞ղ է հիմք հանդիսանալ վճռելու Ղարաբաղի ճանաչման ճակատագիրը: Ոգեւորությունը ոչ միայն ԶԼՄ-ների մակարդակով է, այլ պաշտոնական շրջանակները նույնպես ընդգրկված են դրանում: Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավար Դավիթ Բաբայանը նշել է, որ կատարվածը «իրոք շատ ֆունդամենտալ զարգացում է: Մենք ամեն տեղ պետք է դա օգտագործենք որպես նախադեպ, ցույց տանք, որ մենք էլ ունենք նույն իրավիճակը: Գոլանի բարձունքները գրեթե նույնանման նշանակություն ունեն Իսրայելի համար (ջրային պաշարների առումով), ինչպես Քարվաճառի… շրջանըՙ Արցախի համար: Չօգտագործել առիթը պարզապես կլինի հանցագործություն», հասկացնելով, որ ապագայում մեզ կարող են մեղադրել քաղաքական կամքի բացակայության համար:

Ուրիշներ հարցը դիտարկում են Հայաստան-Մ. Նահանգներ տեսանկյունից: Ճիշտ է, որ նախագահ Թրամփի որոշումը Իսրայելի հետ ունեցած իր սերտ հարաբերությունների արտացոլումն է, եւ մենք չունենք նման հարաբերություններ: Ականավոր մի այլ քաղաքագետի կարծիքով, այն ինչ Թրամփն է առաջարկում Գոլանի բարձունքների նկատմամբ, Օբաման է առաջարկել Ղարաբաղի հարցի վերաբերյալ, օգտագործելով Ռուսաստանի եւ Ադրբեջանի քաղաքական ձախողումները ապրիլյան պատերազմից հետո:

Մեկ այլ մեկնաբան, որ Արամ Ամատունի անվամբ է հանդես գալիս (հավանաբար խորհրդարանի պատգամավոր) առիթն օգտագործում է Հայաստանին առաջարկելով ամերիկամետ քաղաքականություն վարել: Հիմնվելով Մ. Նահանգներ-Իսրայել հարաբերությունների վրա, նա առաջարկում է, որ Հայաստանը դառնա հակառուսական հարթակ Կովկասումՙ որպեսզի արժանանա Մ. Նահանգների վստահությանը եւ ըստ այդմ, օգտվի նրա առատաձեռնություններից:

Բոլոր այս քննարկումներն ու վերլուծությունները կարող են քաղաքական մտավարժանքներ լինել, բայց համանմանությունները (անալոգիաները) չեն կարող լուծել ղարաբաղյան հիմնախնդիրը: Հայաստանին անհրաժեշտ է քաղաքական խոհեմություն դրսեւորելՙ ապահովելու համար միջազգային աջակցություն եւ վճռականությունՙ ամեն գնով (այդ թվում նաեւ, անհրաժեշտության դեպքում, ուժային միջոցներով) պաշտպանելու Ղարաբաղի անկախությունը:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

Նախորդ գրառումը

ԱՅՑ ԵՌԱԲԼՈՒՐ

Հաջորդ գրառումը

ՅՈՒՍՈՒՖ ԸՆՏԱՆԻՔԻ «ԱՐՅՈՒՆՈՏՎԱԾ ԲԱՅՑ ՉԸՆԿՃՎԱԾ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՅՈՒՍՈՒՖ ԸՆՏԱՆԻՔԻ «ԱՐՅՈՒՆՈՏՎԱԾ ԲԱՅՑ ՉԸՆԿՃՎԱԾ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական