Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՀԻՇԱՐԺԱՆ ՏԱՐԵԹՎԵՐ

Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու

– 110 տարի առաջՙ 1909թ շահագործման է հանձնվել Ալավերդու հիդրոէլեկտրակայանը: Այն ուներ 1080 ԿՎտ հզորություն եւ ցարական Ռուսաստանում իր հզորությամբ երկրորդն էր:Ներկայումս շենքի ներսում տեղադրված են պոմպեր ջրի մղման համար:

– Ջրախորի հիդրոէլեկտրակայանը կառուցվել է ֆրանսիական ընկերությունների կողմից 1909 թվականին: Կայանում տեղադրվել է արագության ավտոմատ կարգավորումով «Պելտոն» տեսակի մեկ հիդրոտուրբին, որն ուներ 600 կՎտ հզորություն:

– Կայանի օգտակար ճնշումը կազմում էր 120 մետր: Կայանում արտադրված էլեկտրական էներգիան 10 կմ երկարության բարձր լարման օդային գծերով տրվում էր Ղափանի հանքերին եւ գործարաններին, որտեղ ցածրացնող ենթակայաններում ձեւափոխվում էր ցածր լարման:

– 50 տարի առաջ Արցախում էլեկտրիֆիկացվել են Խծաբերդ եւ Մյուլուքադար բնակավայրերը:

– 55 տարի առաջ 1964 թվականին Արցախում էլեկտրիֆիկացվել են հետեւյալ բնակավայրերը` Չլդրան, Պողոսագոմեր, Մեհմանա, Վերին Հոռաթաղ, Կոճողոտ (Կճռոտ), Դրմբոն, Զարդախաչ, Կոլխոզաշեն, Մսմնա, Ղավախան, Հին Թաղլար, Խանձաձոր (Աղաջաքենդ), Արփագյադուկ:

– 60 տարի առաջ էլեկտրիֆիկացվել են` Փրջամալ, Նախիջեւանիկ, Խնածախ, Արանզանին գյուղերը:

– 70 տարի առաջ էլեկտրիֆիկացվել են ` Կուսապատ, Մեծ շեն եւ Ճարտար գյուղերը:

– 90 տարի առաջ, 1939 թվականին, էլեկտրիֆիկացվել է Բանազուր գյուղը:

– Անհրաժեշտ է նշել ,որ Արցախում մինչեւ 1920 թվականը գործել է մեկ հիդրոէլեկտրակայան 30 ԿՎտ հզորությամբ Շուշի քաղաքի մոտ: Կարելի է նշել Արցախի էներգետիկայի 100 ամյակը: