Երկուշաբթի, Հոկտեմբերի 13, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԹՐԱՄՓԻ ՍԵՎ ԳՐԻՉԸ

29/03/2019
- 29 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Մարտի 24-ին Ռումինիան եւ Հոնդուրասը հայտարարեցին, որ Իսրայելի մայրաքաղաքը Երուսաղեմն է: 3 օր անց Երուսաղեմն Իսրայելին նվիրած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի հեռուն գնաց: Թրամփը ստորագրեց փաստաթուղթ, որով Գոլանի բարձունքները ճանաչեց Իսրայելի մաս: Ստորագրման ժամանակ Սպիտակ տանն էր նաեւ Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն, որը արարողությունից հետո մի շատ ուշագրավ հայտարարություն արեց. Իսրայելը ստացել է Գոլանի բարձունքները ինքնապաշտպանական, արդար պատերազմից հետո: Ավելի ուշ Նաթանյահուն երկրորդ հատկանշական հայտարարությունն արեց: Դիմելով Թրամփի որոշումը չընդունած միջազգային հանրությանը, հատկապես արաբական աշխարհինՙ Նաթանյահուն ասաց. «Երբ ագրեսիայի ես դիմում, ինչի հետեւանքով տարածք ես կորցնում, մի արի եւ հետ պահանջիր այդ տարածքները»:

Միջազգային հանրության արձագանքը եւս չուշացավ: ՄԱԿ-ը հայտարարեց, որ Գոլանի կարգավիճակը չի փոխվում Թրամփի որոշումներով եւ Գոլանի բարձունքները աշխարհի համար ընդունելի չենՙ որպես Իսրայելի մաս: Բայց շատ հետաքրքրական հայտարարություն արեց Շվեդիայի նախկին վարչապետ Կառլ Բիլդտը . «Սա աղետալի շեղում է միջազգային իրավունքի հիմունքներից»: Կրեմլը կողջունի եւ կկիրառի նույն սկզբունքը Ղրիմի, Չինաստանըՙ Հարավչինական ծովի հարցերում:

Բայց ի՞նչ են Գոլանի բարձունքները եւ ինչո՞ւ են դրանք պետք Իսրայելին:

Իսրայելում, ինչ այդ երկիրն անկախ է, երեք կարեւոր հարց կաՙ հող, ջուր եւ անվտանգություն: Գոլանի բարձունքներում են Հորդանան գետի եւ Գալիլեյան ծովի աղբյուրները: Իսրայելի ջրային պաշարների 40 տոկոսն ապահովվում են հենց այս աղբյուրներից: Մի առիթով Բենյամին Նաթանյահուն նույնիսկ ասել էր. «Եթե Իսրայելը հրաժարվում է Գոլանի բարձունքների վերահսկումից, դա նշանակում է, որ մենք սիրիացիներին ենք հանձնում Իսրայելը ջրազրկելու իշխանությունը»:

Իսրայելը մի քանի անգամ փորձել է վերջնականապես գրավել բարձունքները: 1981-ին, օրինակ, Քնեսեթը օրենք ընդունեցՙ միակողմանի հայտարարելով Իսրայելի ինքնիշխանությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ապօրինի ճանաչեց այս անեքսիան:

Սիրիային պատկանող այս տարածքներից մոտ 1150 քառակուսի կիլոմետր Իսրայելը գրավեց 1967-ինՙ Վեցօրյա պատերազմի ընթացքում: Իսկ 1973-ինՙ Ահեղ Դատաստանի օրվա կռվից հետո, ՄԱԿ-ի խաղաղապահ զորքը տեղակայվեց այս ապառազմականացված գոտում: Այսօր Գոլանի բարձունքներում 39 հազար մարդ է ապրում: Ուշագրավ է, որ մինչեւ 1967-ը բարձունքներում ապրել են արաբներ, հայեր, չերքեզներ, թուրքմեններ, քրդեր: Բայց 1970-ին Իսրայելի նախկին վարչապետ Դավիթ բեն Գուրիոնը հայտարարեց. «Անհրաժեշտ է հնարավորինս արագ հրեական 20 բնակավայր ձեւավորել Գոլանի բարձունքներում: Դա հաջող միջոցներից մեկն է, որով մենք կկարողանանք պահել բարձունքները մեր վերահսկողության տակ»:

Իսկ այսօր Թրամփը ասում է. «Իսրայելն ամեն օր դիմագրավում է ռազմական ագրեսիայի: Եւ այսօր ես ձեռնարկում եմ պատմական քայլ, որպեսզի ամրապնդեմ Իսրայելիՙ իրեն պաշտպանելու եւ ամուր անվտանգային համակարգ ունենալու իրավունքը, ինչը Իսրայելն ունի»:

Չմոռանամ ամենակարեւորը. Թրամփը Գոլանի բարձունքները Իսրայել ճանաչելու փաստաթուղթը ստորագրել է սեւ գրիչով, որը արարողությունից հետո նվիրել է Նաթանյահուին, որպեսզի նա էլ այն հանձնի Իսրայելի ժողովրդին: Թե ի՞նչ է անելու Նաթանյահուն, որ բոլոր իսրայելցիները պատմական գրիչից ունենան, հրեա իմաստունները թող պարզեն, այստեղ ուրիշ հետաքրքրական բան կա: Նաթանյահուն իր հերթին Թրամփին նվիրել է մեկ արկղ գինիՙ ընդ որում հենց Գոլանի բարձունքներում աճող խաղողից: Սա այն դեպքում, երբ Դոնալդ Թրամփն առհասարակ չի խմում: Երբ ԱՄՆ նախագահի հարազատ եղբայրը մահացել էՙ ալկոհոլիզմից տառապելու հետեւանքով, Դոնալդ Թրամփը երդվել է, որ երբեք բերանը ոգելից խմիչք չի առնելու: Չգիտե՞ր այս մասին Նաթանյահուն, իհարկե գիտեր: Ամեն դեպքումՙ Իսրայելի վարչապետը գինու արկղը նվիրել է ու ծիծաղելով հորդորել, որ Թրամփը գինին խորհրդականներին տա, քանի որ ԱՄՆ նախագահը չի խմում:

Այնպես որ, եթե ԱՄՆ-ն հենց Թրամփի օրոք ընդունի, որ Հայաստանի ու Արցախի Հանրապետություններն ամեն օր դիմագրավում են ռազմական ագրեսիայի եւ ձեռնարկի պատմական քայլՙ ամրապնդելու հայկական պետություններիՙ ինքնապաշտպանվելու եւ ամուր անվտանգային համակարգ ունենալու իրավունքը, ինչը Հայաստանն ու Արցախըՙ Իսրայելից ու ԱՄՆ-ից ոչ պակաս ունեն, ապա պետք չէ Թրամփին թոթի արաղ նվիրել. ժինգյալավ հացըՙ հոթ-դոգերի սիրահար նախագահին հաճելիորեն կզարմացնի:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՊԱՏԻՎ ԵՎ ՊԱՏԻԺ

Հաջորդ գրառումը

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՐՏՔԸՙ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՐՏՔԸՙ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Կալլասին եւ Պապյանին նույն պահին տեսնելու, լսելու առիթը բաց մի՛ թողեք

13/10/2025

Երեք տասնամյակ աշխարհի օպերային թատրոններում հաղթարշավից հետո 2020-ի հոկտեմբերի 12-ին նա կատարեց իր խոստումը՝ Հայաստան վերադարձավ: Վերջնահանգրվան Երեւանում Հասմիկ Պապյանը...

ԿարդալDetails

Քաբուլը Իսլամաբադից խաղաղություն է ակնկալում, բայց պատրաստ է պաշտպանել իր անվտանգությունը

12/10/2025

Փաշինյանը հիմա էլ Եգիպտոս է թռչում

12/10/2025

Սիրանուշով ամբողջացած է Հայաստանի սնուցող մայրերի կերպարը. Փաշինյան

12/10/2025

Արհեստական կերպով երրորդ ժամկետ մնալու ճիգերը. հեռանալու է ցնցումներով. Ստեփան Դանիելյան

12/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական