Ուրբաթ, Հուլիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԿԵՂԾԻՔԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՈՐՊԵՍ ԻՐԱԿԱՆ

29/03/2019
- 29 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ.

Աշխատանքի բերումով ամեն տարի տասնյակ գիտական կոնֆերանսների ու համաժողովների եմ մասնակցում, սակայն հազվադեպ է, երբ քննարկվող թեման այս աստիճան կարեւոր է ու արդիական այսօրվա Հայաստանի համար: Պետության կառուցման գործում արժեհամակարգը կարեւորագույն պայման է դրա կայացման եւ ամրապնդման համար:

Ապացուցված փաստ է, որ կայանում են այն պետությունները, որոնք ապավինում են սեփական արժեքներին ու որտեղ կարեւոր է հոգեւորը, եւ որը համարձակություն ունի չհրաժարվելու իր պատմականորեն ձեւավորված ավանդույթներից, սկզբունքներից ու մշակույթից: Հայաստանում տարիներ շարունակ քարոզվում են հայ մարդուն խորթ, կեղծ արեւմտյան արժեքներ, որոնք ոչ մի ընդհանրություն չունեն հայկականության հետ, որը սակայն պարտադրվում է ամենօրյա քարոզչության միջոցով:

Երեւանի Կոնգրես հյուրանոցում տեղի ունեցավ գիտական կոնֆերանսՙ «Հոգեւոր արժեքները եւ ժամանակակից պետությունը» խորագրով, Հայաստանի եւ Ռուսաստանի առաջատար մասնագետների ու գիտնականների մասնակցությամբ, որոնք անդրադարձան արդի աշխարհում ու պետությունների կայացման գործում արժեքների ու հատկապես հոգեւոր արժեքների ընկալման ու ընդունման հարցերին: Հայկական երկու վերլուծական կենտրոններիՙ «Ինտեգրում եւ զարգացում» Հ/Կ-ի եւ Ցանցային հետազոտական ինստիտուտի ջանքերով մարտի 25-ին տեղի ունեցած կոնֆերանսին քննարկվեց պետությունների կայացման հարցում ազգային արժեքների կարեւորությունը եւ այն վտանգները, որոնց բախվում են այդ երկրները դրսից կեղծ արժեքների ներմուծման պայմաններում:

Եվրասիական փորձագիտական ակումբի նախագահ Արամ Սաֆարյանի գլխավորությամբ ընթացող կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկան ՀՀ-ում Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի դեսպաններՙ Սերգեյ Կոպիրկինը , Իգոր Նազարուկը եւ Տիմուր Ուրազաեւը : Գիտաժողովին հրավիրված էին նաեւ գիտնականներ Ռուսաստանիցՙ փիլիսոփայական գիտությունների թեկնածու Վլադիմիր Լեպեխինը, քաղաքական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Չաչիան, ինչպես նաեւ պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կրիլովը :

Վլադիմիր Լեպեխինը, որն իր ելույթը կոչել էր «Հոգեւոր արժեքները եւ ավանդույթները որպես պետության ինքնավարության հիմք», անդրադարձել էր արժեքների կարեւորությանը պետության կայացման գործում: Վերջինս արժեքները բաժանում էր երկու մասիՙ արեւմտյան (գլոբալ) եւ սեփականՙ հոգեւոր արժեքներ:

Լեպեխինը նշում է, որ ինքնավար (սուվերեն) պետություն հնարավոր է կառուցել միայն այն դեպքում, երբ այդ երկիրը հենվում է իր քաղաքակրթական արժեքների վրա: Այդ դեպքում է միայն հնարավոր ձեւավորել տնտեսական եւ քաղաքական սուվերենություն, ինչը կարեւոր պայման է պետության կայացման ու զարգացման գործում:

Կոնֆերանսում ելույթ ունեցավ նաեւ Ռուս-հայկական համալսարանի պրոֆեսոր Վիկտորիա Առաքելովան ՙ «Կրոնական կոդեքսը որպես պաշտպանական միջոց հասկացությունների նենգափոխումներից աշխարհիկության ժամանակաշրջանում» թեմայով: Վերջինս անդրադարձավ աշխարհիկության ժամանակաշրջանում արժեքների զանգվածային խեղաթյուրման, քրիստոնեությունից հրաժարվելուն ու դրանք կեղծ հասկացողություններով փոխարինելու դեպքերին:

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Չաչիան իր ելույթում նշեց, որ ժամանակակից Արեւմուտքը վաղուց արդեն հրաժարվել է իր համար ավանդական բուրժուա-դեմոկրատիայի սկզբունքներից, որի կենտրոնը ընտանիքն էր: Համաշխարհային կենտրոնները պատերազմ են հայտարարել ազգայինին, նշում է Չաչիան, Եվրոպայում ազգային պետությունները արդեն վերանում են, ինչը սպառնալիք է ազգային տիպի պետությունների անվտանգությանը: Վերջինս նշում է, որ նույնիսկ ԽՍՀՄ-ումՙ աթեիստական պետությունում, կար բարոյականության բարձր կոդեքս, ինչը ջնջվում է արեւմտյան արժեքների տարածմամբ:

Ազգային եւ հոգեւոր արժեքների պաշտպանության ճակատի նախագահ Ալեքսանդր Ամարյանը իրՙ «Հոգեւոր արժեքների դերը ժամանակակից Հայաստանի ազգային անվտանգության համակարգում» վերնագրով ելույթում նշեց, որ հարցի արդիականությունը ՀՀ-ի համար պայմանավորված է այն վտանգներով, որ սպառնում է մեր պետությանը արեւմտյան արժեքների ազատ ներթափանցման եւ սեփականի ստորադասման պայմաններում: Վերջինս նշեց, որ ԽՍՀՄ-ի քայքայումից հետո Հայաստան ներխուժեցին տարատեսակ աղանդներ, եւ մեր հասարակությունը անպաշտպան էր դրանց առաջ, միակ պաշտպանիչ միջոցը Հայ առաքելական սուրբ եկեղեցին էր, որն էլ շատ դեպքերում թիրախ էր դառնում արեւմտյան արժեքներ դավանողների կողմից:

Պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Կրիլովի ելույթը` նվիրված գլոբալիզացիային եւ հետխորհրդային պետություններին, նշում է, որ ընթանում է արժեքների պատերազմ համաշխարհային մակարդակով: Նրա խոսքերով տեղի է ունենում առճակատում անդրազգային, արմատական, աշխարհիկ գլոբալիստական ծրագրի եւ ավանդական մշակույթի ու տեղական քաղաքակրթությունների միջեւ:

«Ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը իր ելույթումՙ «Հոգեւոր եւ ազգային արժեքների համակարգի պահպանման կարեւորությունը նոր աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում» վերնագրով, մասնավորապես անդրադարձավ ընտանիքի ինստիտուտի պահպանման կարեւորությանը: Վերջինս շեշտեց, որ ընտանիքը այն վերջին ամրոցն է, որը դեռ կարողանում է դիմագրավել արտաքին, կեղծ արժեքների ներմուծմանը, եւ դա է պատճառը, որ այսօր այդ ինտիտուտի դեմ է հիմնական հարձակումը:

ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ալեքսանդր Սաֆարյանի ելույթը նվիրված էր ԱՊՀ եւ ԵԱՏՄ տարածաշրջանում հումանիտար ընդհանուր միջավայրի ստեղծման անհրաժեշտությանը: Վերջինս նշեց, որ առկա մարտահրավերներին հնարավոր է դիմակայել ստեղծելով միասնական հումանիտար ընդհանուր տարածք այդ պետությունների համալսարանների համագործակցության շնորհիվ: Բանախոսը շեշտեց, որ Հայաստանում հակառուսականության քարոզը, 102-րդ ռազմաբազայի դեմ վարկաբեկիչ նյութերի տպագրումը նպատակ ունի սեպ խրել հայ-ռուսական դարավոր բարեկամության մեջ:

Տեղի ունեցած միջազգային կոնֆերանսը առաջին քայլն էր հայկական հոգեւոր արժեքների կարեւորման, այդ խնդրի բարձրաձայնման ու տարածման գործում: Հայաստանում, հատկապես վերջին տարիներին, նախընտրում են չխոսել այս թեմայի մասին, իսկ ընդհանրապես հայկական արժեհամակարգ հասկացողությունը անտեսված է ժամանակակից երիտասարդների կողմից, շատերը ուղղակի ծանոթ չեն դրանց, փոխարենը ներմուծվում են կեղծ արժեքներ, որոնք «նպաստում» են միայն հայկական պետության հիմնական ինստիտուտներիՙ Հայ առաքելական եկեղեցու, ընտանիքի ինստիտուտի ու բանակի քայքայմանը:

Նմանատիպ գիտաժողովներով եւ այնտեղ հնչած ելույթների հրապարակմամբ ու մասսայականացմամբ է հնարավոր սկսել դիմակայել այն աղետին, որն սպառնում է ազգային-էթնիկ պետություններինՙ դրանց հոգեւոր եւ ազգային արժեքներին: Կարծում եմ Արամ Սաֆարյանի եւ նրա ընկերների կողմից սկսած գործը կարեւոր նշանակություն ունի հայկական արժեքների վերաիմաստավորման եւ դրանց շարունակական ու գրագետ քարոզման համար:

Նախորդ գրառումը

ԻՆՔՆԱՃԱՆԱՉՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՕՊԵՐԱՆ ԵՎ ՆՐԱ ՇՐՋԱԿԱՅՔԸ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԵՎ ՀԻՄԱ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՕՊԵՐԱՆ ԵՎ ՆՐԱ ՇՐՋԱԿԱՅՔԸ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԵՎ ՀԻՄԱ

Լրահոս

«Դարի ահաբեկչության» վարկածը փլուզվում է. Սուրեն Սուրենյանց

23/07/2026

ՄԱԿ-ի անկախ փորձագետների գնահատականը, որով կասկածի տակ են դրվում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և «Սրբազան պայքարի» անդամների նկատմամբ առաջադրված ահաբեկչության մեղադրանքների...

Մեկնարկում է հայ և թուրք երիտասարդների համար նախատեսված ծրագիր

23/07/2026

«Anadolu Kültür» կազմակերպության և «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»-ի (EPF) համատեղ նախաձեռնությամբ մեկնարկում է «Պատմությունների միավորում. երիտասարդական երկխոսություն անդրսահմանային ժառանգության միջոցով» ծրագիրը,...

Գագիկ Ծառուկյանը կրկին հրավիրվել է հարցաքննության՝ ՊԵԿ քննչական վարչություն. Տոնոյան

23/07/2026

Գագիկ Ծառուկյանի պաշտպաններ Երեմ Սարգսյանի և Էմին Խաչատրյանի՝ վաղվա մամուլի ասուլիսը հետաձգվում է, քանզի վաղը՝ ժամը 10:30-ին, Գագիկ Ծառուկյանը կրկին...

CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90

Որքան խորն են հակահայկական և թրքամետ քաղաքական «քաղցկեղի բջիջները» ներթափանցել միջազգային կառույցներ. Արման Աբովյան

23/07/2026

Մինչ Հայաստանում տեղի էր ունենում ընդդիմության նկատմամբ կատարյալ «բեսպրեդելը», աշխարհում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք լրջորեն ստիպում են մտածել այն...

Էրեբունիում հայտնաբերվել է մ.թ.ա. 7-6-րդ դարերի եզակի որմնանկար

23/07/2026

Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ: «Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում։ Ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը հայտնաբերել է ուշագրավ որմնանկարի դրվագ`...

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական