Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈԳԵՎՈՐՎԵԼ ՊԵՏՔ ՉԷ ԹՐԱՄՓԻ ՈՐՈՇՈՒՄԻՑ

29/03/2019
- 29 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Այն ոգեւորութունը, որը Երեւանից մինչեւ Ստեփանակերտ հաջորդեց Գոլանի բարձունքները Իսրայելի գերիշխանության մասը ճանաչելու վերաբերյալ նախագահ Թրամփի հայտարարությանը, կրկին երեւան հանեց մեր որոշ քաղաքագետների եւ անգամ պետական գործիչների անձեռնհասությունն ու կարճատեսությունը: Նրանք իսկույն փորձեցին զուգահեռներ անցկացնել Արցախյան եւ Գոլանյան հարցերի միջեւ ու հօգուտ Արցախի նոր հիմնավորումներ որոնել Թրամփի որոշման մեջ: Այդ շտապողականության արդարացուցիչ պատճառը եթե ԼՂ հարցի շուրջ բանակցությունների ներկայիս անհեռանկարայնությունն է, ապա հիմնավորումների տեսակետից թույլ է եւ խիստ միակողմանի, հետեւաբարՙ անիրագործելի: Գոլանի եւ Արցախի հարցերը միմյանց նկատմամբ միայն մակերեսային դիտարկումով են սիմետրիկ, մինչդեռ խորքային դիտարկումները եւ տարածաշրջանային իրականությունը հակառակն են ապացուցում:

Առաջին հերթինՙ հարցի լուծման թրամփյան ձեւը անտեսում, ավելորդ է դարձնում արցախյան հիմնահարցի նկատմամբ մեր հաստատագրված եւ նախընթաց բանակցություններով ամրագրված փիլիսոփայությունըՙ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը իրացվել եւ օրինականացվել է համապատասխան հանրաքվեով եւ հռչակագրով: Մինչդեռ Գոլանում բնակվող ժողովրդի մեծամասնությունըՙ շուրջ 22 հազար մարդ, բնիկ դրուզներ են, որոնք առայսօր իրենց համարում են սիրիացիներ: Այնինչ այդ շրջանում բնակվող մնացած շուրջ 15 հազարը եկվոր հրեաներ են, որոնք 1948 թ. արաբ-հրեական առաջին պատերազմից հետո, Իսրայելի պետության հիմնադիր Բեն Գուրիոնի ու նրա հաջորդների աջակցությամբ մինչեւ օրս հաստատվող քիբուցների բնակիչներ են: Ահա թե ինչու Իսրայելի պետությունը առայսօր, 1967-ի Վեցօրյա պատերազմից ի վեր, 52 տարվա ընթացքում ոչ մի հանրաքվե չի անցկացրել այդտեղ, հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ դրուզների մեծ մասը չի ընդունում, մերժո՛ւմ է Իսրայելի քաղաքացիությունը: Ավելինՙ Գոլանի ամենամեծ բնակավայրը հանդիսացող Մաժդալ Շամսում բոյկոտում է քաղաքապետական ընտրությունները:

Երկրորդՙ Թրամփի հայտարարությանը հետեւած այս տասնօրյակի ընթացքում մենք ականատեսն ենք լինում միջազգային համատարած դժգոհության ու մերժմանՙ ոչ միայն Արաբական աշխարհում, այլեւ ԱՄՆ-ի դաշնակիցների ու բարեկամների, անգամ բուն Իսրայելի ընդդիմության շրջանակում, որտեղ այդ քայլի ետեւ տեսնում են առաջիկա ապրիլի 9-ին կայանալիք ընտրությունների նախօրեին վարչապետ Բենիամին Նաթանյահուին օգնելու միտում: Դժգոհ են նաեւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները իրենց նախապես առած որոշումները առ ոչինչ համարելու թրամփյան գործելաձեւից: Դժգոհ է Եվրոմիությունը ամերիկյան միակողմանի եւ չհամաձայնեցված այս եւ նման գործելաոճից, ինչպես Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու թրամփյան 2017 թ. դեկտեմբերի որոշումից: Դժգոհ են արաբական երկրները, նույնիսկ Թուրքիան, որոնք, մի մասը ձեւականորեն անշուշտ, հիշյալ որոշման մեջ տեսնում են Սիրիայի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հարված, ինչպես նաեւ տարածաշրջանում ահաբեկչական ուժերի նոր գործողությունների համար ինքնարդարացման առիթ: Դժգոհ է նաեւ, ի հեճուկս որոշ քաղաքագետների կանխատեսումների, Ռուսաստանը, որը Ղրիմի հարցը, նաեւ Դոնեցկի հակամարտությունը չի դիտարկում այդ պարունակում, այլ, ինչպես մենք, ինքնորոշման իրավունքի իրացման համատեքստում:

Արդ, ԼՂ հիմնահարցը իրավունք ունե՞նք զուգահեռելու Գոլանին: Մանավանդ երբ ոչ մի կերպ համեմատելի չեն Հայաստանի եւ Իսրայելի ռազմական, քաղաքական, քարոզչական ու նյութական հնարավորությունները, որոնց առկայության պայմաններում Թրամփի որոշումը գետնի վրա, ինչպես ասում են, էական ոչ մի փոփոխություն չի առաջացնում: 52 տարի արդեն հրեական պետությունը նստած է Գոլանի բարձունքներում ու դեռ փորձում է անեքսիայի ենթարկել նաեւ Արեւմտյան Ափը ու ոչնչացնել Պաղեստինյան ինքնավարությունը:

Իմ տպավորությամբ թրամփյան քայլը կարող է, ընդհակառակն, նախադեպային ոգեւորություն պատճառել Ադրբեջանինՙ մեզ ռազմական արկածախնդիր լուծումներ պարտադրելու տեսակետից…

Երրորդՙ մեր որոշ քաղաքագետների, առավել եւս պետական գործիչների մոտ վերջին շրջանում ավելի նկատելի է դառնում քաղաքական միաչքանիությունը: Նրանք մեկ աչքով են նայում մեր իրականությանը ու բնավ չեն փորձում երկրորդ աչքը պահել հայության ընդհանուր շահերի ու վնասների վրա: Նկատի ունեմ Սփյուռքը, ի մասնավորիՙ Մերձավոր Արեւելքի երկրներում ապրող մեր ժողովուրդըՙ Սիրիա, Լիբանան, Հորդանան, Եգիպտոս եւ նույնինքն Երուսաղեմ: Երկրներՙ որտեղ համաժողովրդական զայրույթն ու ընդվզումը Թրամփի որոշման դեմՙ այս օրերին բարձրակետում են: Եվ հայկական կողմից, մանավանդ պետական մակարդակներում դրսեւորվող համակրական ամեն մի դրսեւորում դիտարկվում է ատելությամբ, թշնամաբար: Եվ քաղաքական ոչ թե միականիություն, այլ կուրություն պետք է համարել մեր դիվանագետների եւ գլխավոր դիվանագետի մերօրյա քայլերը Իսրայելում ՀՀ դեսպանություն հաստատելու ուղղությամբ:

Ես ինքս եմ, մի քանի անգամ, գրել նման նախաձեռնություն ձեռնարկելու անհրաժեշտության մասինՙ պաշտպանելու համար Սուրբ Երկրում մեր ունեցած հարստություններն ու իրավունքները, միաժամանակ ներկա գտնվելու աշխարհի կարեւորագույն երկրներից մեկում, որտեղ շատ բան է տնօրինվում: Սակայն ներկա պահին նման քայլը հակացուցված է քաղաքականորեն եւ քարոզչական տեսակետից: Այդպիսի քայլը ներկա պահին, մեզնից անկախ, դիտարկվելու է թրամփյան որոշման համատեքստում, իր կանխատեսելի եւ անկանխատեսելի բոլոր հետեւանքներով, անկախ բոլոր պատճառաբանություններիցՙ իբր Ցեղասպանության ճանաչում, իբր սպառազինությունների Ադրբեջանին մատակարարման կանխարգելում, եւլն: Դրանք դատարկ, սնամեջ խոսակցություններ են. Իսրայելն այսուհետեւ, Թրամփի որոշումից հետոՙ առավել եւս, դառնալու է ավելի կամակոր, ավելի հանձնապաստան: Պատրանքներ պետք չէ ունենալ:

Նախորդ գրառումը

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՋԱԿՑԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂՙ ՀԵՐԹԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՀՐԱՏԱՐԱԿՄԱՆԸ

Հաջորդ գրառումը

ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆՙ ԱՅՍՕՐ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
24 Հուլիսի, 2026

Քնեսեթի ճանաչումն առկախվեց, բայց …

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԴԻՍԿՈՒՐՍՆԵՐ

Լրահոս

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

23/07/2026

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի...

Իգոր Սարգսյանի խափանման միջոցը փոխվեց

23/07/2026

«Սրբազան պայքարի» գործով անցնող` ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի տնային կալանք խափանման միջոցը փոխարինվեց վարչական հսկողությամբ։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը...

Կայացաւ Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողովի առցանց նիստը

23/07/2026

18 Յուլիս 2026-ին Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովի Համադրող Կազﬕն նախաձեռնթեամբ տեղի ունեցաւ Փարիզի մէջ 2026 11-12 Ապրիլ 2026-ին գումարած խորհրդաժողովին յաջորդող...

«Առինջ Մոլ»-ի աշխատակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացել, շտապօգնություն ենք կանչել. մոլի փոխտնօրեն

23/07/2026

 «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի՝ թվով 26 առևտրային տաղավարների կապարակնքումը տեղի է ունեցել առանց նախնական ծանուցման, և աշխատակիցներն այդ մասին իմացել...

«Խոր մտահոգություն ենք հայտնում, ԵԱՀԿ-ից ակնկալում անհապաղ հրապարակային պարզաբանում»

23/07/2026

Քրիստոնեական համերաշխություն միջազգային կազմակերպությունը (CSI), Եւրոպայում կրոնի ազատության ֆորումը, Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեն այսօր՝ հուլիսի 23-ին...

Լարված իրավիճակ Առինջ մոլում. կապարակնքված տաղավաների աշխատակիցները պահանջում են բացել խանութները

23/07/2026

Առինջ մոլում այսօր կեսօրից լարված իրավիճակ է․ իրավապահ մարմինների ներկայացուցիչները կապարակնքել են տոնավաճառի բազմաթիվ տաղավարներ։ Ինչպես նշեցին աշխատակիցներից շատերը, իրավապահներն...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական