Չորեքշաբթի, Մայիսի 6, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՈՐ ԼԻՆԵՆՔ ԵՎ… ՈՒՆԵՆԱ՛ՆՔ

15/03/2019
- 15 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Անցյալ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին նոր հայտարարությամբ: Դրանում, ըստ իս, հայկական կողմի շահերի բացարձակ ոտնահարում կար: Նախ, այս հայտարարությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը 1-ին անգամ Արցախյան հակամարտությունը բացեիբաց դիտարկում էր իբրեւ… տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ոչ թե որպես Ադրբեջանի բռնատիրությունից ազատագրվելու արցախահայության ազգային-ազատագրական պայքարի արտահայտություն: (Նման մոտեցում ի սկզբանե չի եղել: Ծ.Խ.): Մերժվում էր բանակցային գործընթացի մասնակիցների թիվը փոխելու, դրանում պաշտոնական Ստեփանակերտին ներգրավելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որ նա անում էր թավշյա հեղափոխությունից հետո: Հայաստանին առաջարկվում էր… վերադարձնե՛լ այսպես կոչված 7 գրավյալ շրջանները: Պարզ ասած, նախկինում հակամարտության խաղաղ կարգավորման համար բոլոր սկզբունքների համաժամանակյա կիրառումը պարտադիր պայման համարող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները այս անգամ պետությունների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքին… նախապատվություն էին տվել: Փոխարենը մշուշոտ մի ակնարկ կար, թե դրա դիմաց Արցախին կշնորհվի ինչ-որ միջանկյալ կարգավիճակ: Ո՞վ պիտի «շնորհի»ՙ Աստվա՛ծ գիտե: Դրանից հետո բոլոր փախստականները իրավունք կստանան վերադառնալու «իրենց բնակավայրերը»: Սա նշանակում էր միայն ազերի բնակիչների վերադարձ… Արցախ: Հայ փախստականների վերադարձի մասին, նույնիսկ Արցախի երբեմնի հայաբնակ վայրեր, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ,…խոսք չկար: Ենթադրվում էր հակամարտության գոտի մտցնել խաղաղարար ուժեր, որոնք պիտի «կանխեն նոր բռնությունը հայկական եւ ադրբեջանական բնակչության միջեւ»: Իսկ ժամանակ անց միջազգային վերահսկողության ներքո պիտի անցկացվի արցախահայության ինքնորոշման նոր հանրաքվե:Սա մեզ համար միանգամայն անընդունելի ծրագիր էր: Խոսք չկար հակամարտության գոտում վերահսկողության տեխնիկական միջոցներ տեղադրելու մասին, մինչդեռ բանակցային գործընթացի նախորդ փուլերում այդպիսի համաձայնություն արդեն ձեռք էր բերվել, թեեւ Ադրբեջանը դա երբեք չի պահպանել: Չկար նաեւ այն հարցի պատասխանը, թե ո՞վ է երաշխավորելու Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգությունը, եթե Ադրբեջանը շարունակի արգեսիան հայկական երկու պետությունների նկատմամբ: Չէ՞ որ ըստ Իլահամ Հեյդար-օղլու բարբաջանքներիՙ «ադրբեջանական հող» են թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքները, որոնք իրենք «վաղ թե ուշ կազատագրեն անիծյալ հայերից»:ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների այս հայտարարությունը գոհունակությամբ ընդունվեց Բաքվում, եւ հիասթափությամբՙ Հայաստանում: Մենք հասկացանք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներին ամենեւին չի հուզում Արցախի ու Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը: Նրանց չի հուզում նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանում հաղթանակած ժողովրդավարություն է, իսկ Ադրբեջանումՙ ամբողջատիրական-արեւելաասիական բռնատիրություն: Ուստի բավական է անիմաստ հրճվենք «թավշյա հեղափոխության» շնորհիվ իբրեւ թե մեր երկրի ձեռք բերած «միջազգային բարձր հեղինակությամբ»: Դա մեզ էական ոչինչ չի՛ տվել եւ… չի՛ տալու: Եթե թուրքը հարձակվեցՙ առանց խտրականության բոլորի՛ս են հոշոտելու, չեն նայելու, թե մեզնից ո՞վ է դաշնակ, ո՞վՙ ռամկավար, հնչակ կամ անկուսակցական, ո՞վ է քայլում եւ ո՞վՙ նստում… Հա՞յ եսՙ թուրքի թշնամին ես: Սա՛ է թուրք-ազերիների վերաբերմունքը մեր հանդեպ: Իսկ մենք մեկս մյուսի դեմ ոխով լցվածՙ չենք հասկանում, որ… եղբայրներ ենք: Ուստի պարտավոր ենք միմյանց թեւ ու թիկունք դառնալ: Մինչդեռ երեկ կառավարող ՀՀՇ-ն դաշնակցականներին էր թշնամի հռչակել, հետո ի՛նքը հայտնվեց նույն վիճակում: Այժմ նիկոլականներն են պատրաստ հոշոտելու դեռ երեկ իշխանության կրող ՀՀԿ-ին, իսկ այսօր իրենց բոլոր ակնհայտ ձախողումների մեղքը «արդարացնում» են… նախորդների սխալներով: Վաղը, միանգամայն հնարավոր է, թշնամի հայտարարվեն… նիկոլականներն իրե՛նք: Եթե վերջ չտանք հատվածական անհեթեթ պայքարներին, երկրի ներսում թշնամիներ որոնելու մոլագարությանը, ապա ոչ-հեռու ապագայում, Աստված չանի, ո՛չ ինքներս կլինենք, ո՛չ պետություն կունենանք:
 
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆԱԽԱԳԱՀ ԷՐԴՈՂԱՆԸ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՄ

Հաջորդ գրառումը

ԹԻՎԸՙ ԹԵ՛ ԽՈՍՈՂ, ԹԵ՛ ԽՈՑՈՂ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԹԻՎԸՙ ԹԵ՛ ԽՈՍՈՂ, ԹԵ՛ ԽՈՑՈՂ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական