Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐՈՒԱՆԴ ԹՕԼԱՅԵԱՆԻ ՅՈՒՇԱԳՐՔԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

15/03/2019
- 15 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
Ստամբուլի «Արաս» հրատարակչութիւնը լոյս է ընծայել Երուանդ Թօլայեանի «Կավռօշ-նամէ» գիրքըՙ աշխատասիրութեամբ հայաստանցի բանասէրներ, հայր եւ որդի Հենրիկ եւ Արծուի Բախչինեանների : Հատորը հրատարակութեան է պատրաստել պոլսահայ բանասէր Սեւան Տէյիրմէնճեանը : Այն ընդգրկում է պոլսահայ, յետագայումՙ ֆրանսահայ եւ հայաստանաբնակ խմբագիր եւ դերասան Երուանդ Թօլայեանի (Կավռօշ, 1883-1940?) յուշագրութիւնը, գրուած 1936-1937 թթ.: 597 էջ ընդգրկող այս հատորը կազմուած է առաջաբանից (հեղինակՙ Արծուի Բախչինեան), 148 ընդարձակ գլուխներից, ծանօթագրութիւններից եւ յատուկ անունների ցանկից: Շարադրանքը պատկերազարդուած է լուսանկարներով:Առաջին անգամ ամբողջութեամբ տպագրուող փաստալից այս յուշագրութիւնը հիմնականում ներկայացնում է 20-րդ դարի առաջին քառորդի Պոլսի հայկական եւ թուրքական պատմամշակութային կեանքըՙ առանցք ունենալով մամուլի եւ թատրոնի ասպարէզները: Հեղինակը բազմաթիւ արժէքաւոր փաստական տուեալներ է հաղորդում ժամանակի արուեստագէտների, որոնց թւումՙ Մարտիրոս Մնակեանի, Արշակ եւ Սերովբէ Պէնկլեանների, Սիրանոյշի, Կոմիտասի, Վահրամ Փափազեանի, Ռեշատ Ռըտվանի եւ շատ ուրիշների մասին:Երուանդ Թօլայեանը, սկսած 20-րդ դարի սկզբից, եղել է պոլսահայ մամուլի եռանդուն աշխատակից, մասնակցել է հայերէն եւ թուրքերէն թատերական ներկայացումների, սակայն ամենից առաջ իր կարեւոր հետքն է թողել որպէս «Կավռօշ» երգիծաթերթի հրատարակիչ նախ Կ.Պոլսում, ապաՙ Փարիզում: 1915-ին աքսորուել է պոլսահայ միւս մտաւորականների հետ, սակայն ողջ է մնացել եւ վերադարձել է Պոլիս: 1936-ին ներգաղթել է Խորհրդային Հայաստանՙ լինելով Կոմիտաս վարդապետի աճիւնը հայրենիք ուղեկցողների խմբում: Հայոց Մեծ եղեռնը վերապրած խմբագիր-դերասանը 1937-ին կամ աւելի ուշ Խորհրդային Միությունում դարձել է ստալինեան անհատի պաշտամունքի զոհ: ԽՄԲ.
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ Է «ԾՈՒՂԱԿ» ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԵՐԵԿՈ ՍԹԻՎ ՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԵՐԵԿՈ ՍԹԻՎ ՔԵՐԻ ՀԱՄԱՐ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական