Չորեքշաբթի, Մայիսի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊՈՒՏԻՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

15/03/2019
- 15 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով
ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա
Վերջին շրջանում Ռուսաստանում թերեւս ոչ մի հրապարակում չէր առաջացրել այնքան բուռն քննարկումներ եւ իրարամերժ տեսակետներ, որքան Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովի հոդվածը «Պուտինի տեւական պետությունը» վերնագրով: Պետության ղեկավարին մոտ կանգնած ոչ միանշանակ հեղինակությամբ չինովնիկը փորձել էր գնահատել Պուտինի դերը Ռուսաստանի նորագույն պատմության մեջՙ խնդրին մոտենալով քաղաքական, պատմափիլիսոփայական բազմակողմ տեսանկյուններից:Վլադիսլավ Սուրկովը ինտերնացիոնալ ընտանիքի ծնունդ է: Մայրը ռուս է, հայրըՙ չեչեն, սակայն հայրը լքել է ընտանիքը, երբ որդին ընդամենը հինգ տարեկան էր: Մայրը տեղափոխվել է Ռուսաստան, եւ Վլադիսլավը այստեղ ձեւավորվել է որպես ուղղափառ ռուս (թեեւ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը միշտ հպարտանում է իր «հայրենակցով»): Եվ մի որոշ ժամանակահատված լինելով Պուտինի վարչակազմի գաղափարախոսը, Սուրկովը միշտ ելել է ռուսական պետականության, ռուս ժողովրդի ազգային շահերի տեսանկյունից:Ո՞րն է Սուրկովը համարում Պուտինի իրագործած գլխավոր առաքելությունը: Այն, որ Խորհրդային Միության մակարդակից փուլ գալով Ռուսաստանի Դաշնության մակարդակին, երկիրն այնուամենայնիվ Պուտինի շնորհիվ վերջ տվեց փուլ գալուն, սկսեց վերականգնվել եւ վերադարձավ մեծ, հողերն ավելացնող ու հավաքող ժողովուրդների հանրության իր բնականոն ու միակ հնարավոր իրավիճակին: Ահա եւ, Ռուսական պետությունը հարատեւում է, եւ դա նոր տիպի պետություն է, առայժմ նվազ ուսումնասիրված, սակայն յուրօրինակ ու կենսունակ: Նոր պետությունը, հավաստում է Սուրկովը, ռուսաստանյան ժողովուրդների կենսունակության ու վերելքի արդյունավետ միջոց կլինի ոչ միայն առաջիկա տարիներին, այլեւ առաջիկա տասնամյակներ եւ առհասարակ ամբողջ ներկա դարի ընթացքում:Սուրկովը Ռուսաստանի պատմության մեջ պայմանականորեն առանձնացնում է պետության չորս հիմնական մոդելներՙ Իվան Երրորդի պետություն, Պետրոս Մեծի պետություն, Լենինի պետություն եւ Պուտինի պետություն, եւ այդ քաղաքական մեծ մեքենաները, հերթափոխվելով, վերանորոգվելով ու ինքնահարմարվելով, դար առ դար ռուսական աշխարհին ապահովել են վերընթաց շարժում:Սուրկովը Պուտինի աշխարհայացքային առանձնահատկություններից է համարում նաեւ այն, որ նա անհարկի տուրք չի տալիս արեւմտյան դեմոկրատական բազում «արժեքներին», երբ արտաքին ցուցադրական դեմոկրատական ինստիտուտների ետեւում թաքնված է ուժային կառուցների իրական իշխանության ստվերային կազմվածքը, մի մեխանիզմ, որը գործում է բռնության, կաշառքի ու շահարկումների միջոցով:Պուտինի քաղաքական մեքենան, լավատեսություն է հայտնում Սուրկովը, առայժմ միայն թափ է առնում եւ տրամադրվում տեւական, դժվարին ու հետաքրքրական աշխատանքի: Դեռ երկար Ռուսաստանը կմնա որպես Պուտինի պետություն, ինչպես, օրինակ, Ֆրանսիան է իրեն համարում դը Գոլի Հինգերորդ Հանրապետություն: Մոսկվան Արեւմուտքին անընդհատ հիշեցնում է, որ գլոբալացումը չի կարող աշխարհը վերածել տափակ հարթության առանց սահմանների, որ ինքնիշխանությունը եւ ազգային շահերը կորսված արժեքներ չեն, որ, իբր, 21-րդ դարում չեն լինի ինքնուրույն ազգեր ու ազգային պետություններ:Սուրկովը իսկապես շատ խորն ու բազմաշերտ է իր դատողություններում, թեեւ կարող է որպես չինովնիկ սուբյեկտիվ ու կանխակալ լինել իր պուտինամետ կողմնորոշումներում: Մի կողմ դնենք այդ մոտեցումները: Ամենաուշագրավն այն է, որ Ռուսաստանում իրոք ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ: Հայաստանում թավշյա հեղափոխության գլխավոր շարժիչ ուժը ոչ միայն համընդհանուր ատելությունն էր անձամբ Սերժ Սարգսյանի հանդեպ, այլեւ նրա կառավարած քաղաքական-տնտեսական վերնախավի նկատմամբ, լիներ դա նախարար, քաղաքապետ, մարզպետ, գյուղապետ թե ընդհանուր կնիքովՙ հանրապետական: Ռուսաստանում նույն մերժողական վերաբերմունքն է իշխող ընտրախավի նկատմամբ, բայց, ահա, ոչ Պուտինի հանդեպ: Զարմանալիորեն ինչքան էլ որ ընկնում է բնակչության կենսամակարդակը, հատկապես արեւմտյան պատժամիջոցների հետեւանքով, ինչքան էլ որ նվազում է Պուտինի հարգանիշը, այնուամենայնիվ դա չի վերածվում համազգային հակակրանքի պետության ղեկավարի հանդեպ: Եվ շատ քաղաքական մեկնաբանների կարծիքով, այս հիրավի պարադոքսալ իրավիճակն է կանխում գունավոր հեղափոխության կամ Ռուսաստանում ավելի հաճախ օգտագործվողՙ ապստամբության բռնկումը: Եվ այս պարագայում ո՞րն է համարվում Պուտինի գործունեության եզակի ու գլխավոր արժանիքը: Առաջին հերթին նշվում է ժողովրդին լսելու եւ հասկանալու, նրա խորքային էությունը տեսնելու ունակությունը, այդ հանրության հետ հաղորդակցման պաշտոնական եւ ոչ պաշտոնական ձեւամիջոցների ապահովումն ու կիրառումը (հատկություններ, որոնք իսպառ բացակայում էին Ս. Սարգսյանի մոտ): Իսկ երբ մարդկանց հանդեպ վերնախավի ցուցաբերած արհամարհանքի, տկարամտության, կոռուպցիայի հետեւանքով ժողովրդի հետ կապը վտանգվում է, ապա Պուտինը եռանդուն ջանքեր է գործադրում փոխադարձ լսելիությունը վերականգնելու համար, դիմելով անմիջական շփումներին:Եթե Ռուսաստանում լայն առումով իրոք չկա պուտինամերժություն, ապա զուգահեռ չկա նաեւ անհարկի պուտինապաշտություն: Ավելին, ի պատասխան նաեւ Սուրկովիՙ պուտինական պետության տեւականության պնդումին, առարկություններ են հնչում, թե որ օրը Պուտինը ավարտի իր իշխանապատումը, նույն օրը նրան կմոռանան, ինչպես մոռացան Գորբաչովին ու Ելցինին: Եվ հենց այստեղ արդեն այսօր հառնում է հեռանկարային կարեւորագույն խնդիրըՙ իսկ ո՞վ կփոխարինի Պուտինին:Բնական է, որ խոսքը չի վերաբերում որեւէ կոնկրետ անձնավորության, քանզի առջեւում դեռեւս հնգամյա ժամանակահատված է ընկած: Սակայն հարցը դարձնելով համապարփակ ու ելնելով տակավին անցյալ դարի 80-ական թվականներից, երբ ԽՍՀՄ-ն արդեն բռնել էր ինքնակործանման ուղին, այնուհետեւ աչքի առաջ ունենալով 90-ականների եւ ելցինյան ժամանակների քայքայման ու այլասերման տարիները, ապա տարօրինակ չի թվում, որ ներկա ռուս իրականության մեջ գնալով ուժեղանում է… Ստալինի պաշտամունքը: Երկիրը կարոտ է ուժեղ ձեռքիՙ ընդունակ ճեղքումային առաջընթացի: Ընդ որում, կապշեք, եթե ասենք, թե ի՞նչ Ստալինի մասին է երազանքը: Լիբերալ… Ստալինի: Ոչ թե բռնությունների, համակենտրոնացման ճամբարների, գնդակահարությունների Ստալին, այլ նորագույն ժամանակների ուժեղագույն կամքի տեր անձնավորություն, որն ի վիճակի լինի դեմոկրատական ազատությունների պայմաններում մոբիլիզացնելու ժողովրդին հանուն երկրի կտրուկ առաջընթացի ու արմատական արդիականացման:Համատեղելի՞ են լիբերալ մտայնությունն ու Ստալինը: Բայց սա արդեն նոր ու մեծ թեմա է: Կամ էլ ընդհանրապես թեմա չէ:
 
ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԱՐՑԱԽԻ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԼԻՍԱԲՈՆԻՑ ՄԻՆՉԵՎ ՄԵՐ ՕՐԵՐԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՌԱՋ-ՀԱՌԱՋ ՊՈՌԱԼՈՎ ՕՊԵՐԱՆ ԱԶԱՏՈՒՄ ԵՆ… ԵՏ-ԵՏ ԵՐԹԱԼՈՎ

Համանման Հոդվածներ

22 Մայիսի, 2026

Նիկոլի թիթեղյա Հայաստանը…

22/05/2026
22 Մայիսի, 2026

Համբալները, լրտեսները, դավաճանները եւ ստահակները. նախընտրական բառապաշարի ուրվագիծ

22/05/2026
22 Մայիսի, 2026

Կաթոլիկական ԶԼՄ-ներում ընդգծվում է Արամ Ա-ի՝ Վատիկանի 3-րդ համաժողով հրավիրելու առաջարկը

22/05/2026
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՌԱՋ-ՀԱՌԱՋ ՊՈՌԱԼՈՎ ՕՊԵՐԱՆ ԱԶԱՏՈՒՄ ԵՆ... ԵՏ-ԵՏ ԵՐԹԱԼՈՎ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Կապանում և Քաջարանում

26/05/2026

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

Փաշինյանի անվտանգության բարձրաստիճան նախկին սպան տեղեկություններ է փոխանցել ընդդիմադիրներին

27/05/2026

ArmLur.am-ին ընդդիմադիր ուժերից մեկի շտաբից տեղեկություններ հասան այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի անվտանգության համակարգում նախկինում բարձրաստիճան պաշտոն զբաղեցրած սպաներից մեկը...

ԿարդալDetails
Հասարակություն

Ո՞ր փողոցներն են փակ լինելու մայիսի 27-ին և 28-ին

26/05/2026

Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն նաև․ Մայիսի 27-ին՝ ժամը 7:00-ից 12։00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը. Տաթևիկ Հայրապետյան

26/05/2026

Կարևոր Հարգելի լրագրողներ, հանրային գործիչներ, ընդդիմադիր թեկնածուներ, խնդրում եմ, հորդորում եմ՝ մի՛ կիրառեք «ադրբեջանցիների վերադարձ» անհարկի ու վտանգավոր տերմինը։ Խոսքը...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական