Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՄԵՐ ՀԱԿԱՔԱՅԼԵՐԸ ԵՌԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

15/03/2019
- 15 Մարտի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Դարձյալ մենակ ենք, ավելի ճիշտՙ մեկուսացած, ընդդիմադիրները պիտի ասեինՙ ինքնամեկուսացած: ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության վերջին հայտարարությունը, Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպմանն ընդառաջ, առավել քան երբեւէ ընդգծեց մեկուսացված լինելու այդ զգացողությունը: Գրեթե վերջնագրային իր տոնով, իր անառարկելիությամբ, պարտադրական բնույթով, եւս առավելՙ եռանախագահների փոխհամաձայնեցված ներքին կուռ միասնականությամբ, հայտարարությունն անսպասելի էր մեզ համար: Դոնալդ Թրամփի իշխանության գալուց ի վեր աշխարհի եւ ոչ մի կետում եւ ոչ մի հարցում Ամերիկայի, Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ չի եղել նման ներդաշնակություն: Դա նշանակում է, որ մեծ խաղացողները, ինչպես սովոր են քաղաքագետները նրանց կոչել, աշխարհի մեր մասում վճռել են «խաղն» իր ավարտին հասցնել «հիմա կամ երբեք» մարտակոչով, անշուշտ յուրաքանչյուրն իր շահագրգռվածությամբ:

Գրել եմ սրանից առաջ, որ ի տարբերություն անձնամիջյան հարաբերությունների, քաղաքականության մեջ ոչ մի սխալ անպատիժ, լավՙ մեղմացնեմ, անհատույց չի մնում: Գալիս է մի պահ, երբ պետք է սխալի համար հատուցել: Իսկ մեր սխալները եղել են հաջորդական, սկսած Սերժ Սարգսյանի նախագահության 2-րդ շրջանի քաղաքական ու բարոյական լճացումից մինչեւ վարչապետական թագավորություն ստեղծելու նրա հավակնությունները, ու մինչեւ փաշինյանական հախուռն եւ անհեռատես կառավարման ժամանակաշրջանը, որի մեջ գտնվում ենք այժմ: Բայց իմ նպատակը չէ, գոնե այս պահին, մեղավորներ փնտրել-գտնելը, ինչով զբաղվում են, հայկական «խասիաթով», շատ-շատերը: Այդ անօգուտ զբաղումի համար միշտ էլ ժամանակ եւ զբաղվողներ կգտնվեն:

Իմ նպատակն է մատնանշել ստեղծված կացությունից դուրս գալու այն սակավ հնարավորությունները, որոնք նկատելի են, միշտ ելնելով այն սկզբունքից, որ անելանելի բոլոր իրավիճակներից կարելի է ելք գտնել:

Այդ ելքերից գլխավորը ազգային միասնականությունն է, որի առաջին դրվագին ականատես եղանք վարչապետ Փաշինյանի նախաձեռնությամբ անցյալ երեքշաբթի օրը Ստեփանակերտում, որտեղ ՀՀ անվտանգության խորհրդի սկզբնապես արտագնա հայտարարված նիստը վերածվեց, շատ իմաստուն որոշմամբ, ԱՀ անվտանգության խորհրդի հետ համատեղ նիստի: Դրանով ի ցույց դրվեց մեր երկու հանրապետությունների փաստական մեկությունըՙ ի հարկին Արցախի անկախությունը ճանաչելու, ընդհուպՙ Արցախը Մայր պետությանը կցելու հեռանկարով:

Դա կարեւոր պատգամ կամ ուղերձ էր նաեւ Արցախում եւ մեր հանրապետությունումՙ այսպես կոչված խաղալ փորձող կենտրոնախույս եւ արկածախնդիր տարրերին ուղղված: Մնում է սակայն, որ այն, այդ միասնականությունը, ի գործ դրվի նաեւ ողջ հայաշխարհում եւ հատկապես այն երկրներում, որտեղից գալիս են եռանախագահները, գործի լծելով Սփյուռքի բոլոր կառույցները, առաջին հերթինՙ Հայ եկեղեցին իր հզոր ցանցով (ահա՛ թե ինչն են փորձում քանդել «նորհայրապետական» քյալլագոզները ), ապաՙ ավանդական կուսակցություններն ու մյուս կազմակերպությունները (ահա՛ թե որտեղ էր մեզ պետք Սփյուռքով մասնագիտորեն զբաղվող կառույց):

Երկրորդՙ անհապաղ պետք է կալանքից ազատ արձակել ՀՀ երկրորդ նախագահին եւ դադարեցնել քաղաքական հետապնդումները նրա եւ մյուսՙ բարձրաստիճան զինվորականների դեմ (մեր շատ հնարամիտ դատախազությունը միշտ էլ կգտնի հարմարագույն ձեւերն ու բանաձեւումները): Նրանց նկատմամբ շարունակվող հետապնդումները մեր հակառակորդների ու դաշնակիցների կողմից բոլորովին այլ պատգամ են որպես ընկալվում: Հակառակորդների կողմիցՙ որպես դատապարտում հայկական ռազմական պոտենցիայի եւ դիմադրողականության, իսկ ավանդական դաշնակցի կողմիցՙ որպես հայ-ռուսական դաշինքի տրամաբանությունը կերտողների ոչնչացում: Դիմադրողականություն եւ դաշնակցությունՙ որոնց կարիքն ունենք մենք հատկապես այս պահին:

Երրորդՙ պաշտոնական մակարդակում այլեւս բնավ չօգտագործել խաղաղասիրական արտահայտություններ: Ազերիների եւ ընդհանրապես թուրքական ցեղի պատմական ու ներկա ընկալումներում այդ եւ նմանօրինակ արտահայտությունները անհասկանալի են եղել միշտ, համարվել են թուլության նշան, որի կրողին պետք է ճնշել շարունակ: Ինչպես ասել է Ջորջ Բուշ կրտսերի ժամանակ Մ. Նահանգների պաշտպանության քարտուղար Դոնալդ Ռամսֆելտը, «թուլությունը կամ տկարությունը գրգռիչ է» (weakness is provocative): Մեր խաղաղասիրությունը գրգռում է թուրքին: Ընդհակառակըՙ թուրքի համար շատ հասկանալի է, երբ ասում եսՙ «ես քեզ ծեծել եմ, ու եթե պետք լինիՙ կրկին կծեծեմ»: Ոչ խաղաղասիրական արտահայտությունները սթափեցնող են նաեւ մյուսներիՙ թե՛ ավանդական դաշնակցի եւ թե՛ բարեկամների համար, որոնք մեր անմիջական տարածաշրջանում ունեն իրենց առանձին շահերն ու ծրագիրները, որոնք կարող են խանգարվել ռազմական գործողությունների վերսկսկման դեպքում:

Պետք է հանդես գալ հաղթածի դիրքերից: Պատերազմ չենք ուզում, բայց եթե չունենանք այլընտրանքՙ ստիպված ենք վերցնել նետված ձեռնոցը: Եռանախագահների՛ պարտականությունն է գտնել պատերազմի այլընտրանքները եւ մեզ համար ընդունելի առաջարկներ անել:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲՈՒՆԴԵՍԹԱԳԸ ՊԱՏԺԵՑ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԼՈԲԲԻԻՍՏ ՇԹՐԵՆՑԻՆ

Հաջորդ գրառումը

ՉԲԱՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐԺԵՔԸ ՊԱՏԵՐԱԶՄՆ Է

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՉԲԱՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐԺԵՔԸ ՊԱՏԵՐԱԶՄՆ Է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական