Շաբաթ, 25 Հուլիս, 2026

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ` ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

«Ազգ»ի խմբագրությունը կազմակերպում է հրապարակային քննարկում «Հայաստան-Իրան հարաբերությունները նոր զարգացումների լույսի ներքո» թեմայով, կլոր-սեղան ձեւաչափով:

Քննարկմանը հակիրճ զեկուցումներով ու ելույթներով հանդես կգան իրանագետներ, արեւելագետներ, քաղաքագետներ տարբեր բուհերից եւ ինստիտուտներից: Քննարկումներին կմասնակցեն բոլոր ցանկացողները:

Տեղի կունենա առաջիկա չորեքշաբթի օրը, մարտի 13-ին, Թեքեյան կենտրոնի (Խանջյան 50) մեծ դահլիճում:

Հրավիրվում են լրատվամիջոցները: