Հինգշաբթի, Ապրիլի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԵՌԼԻՆՆ ԷԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶՐԿՈՒՄ Է ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻՑՙ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱԴՐՎՈՒՄ Է

15/02/2019
- 15 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

(Սկիզբըՙ «Ազգի» նախորդ համարումՙ «Փաշինյանի ԳԴՀ պաշտոնական այցին ընդգծվեց…»)

Ղարաբաղի հարց

Ռուս- ուկրաինական հակամարտության առիթով գերմանական մեդիան, անընդհատ շրջանառում էՙ լավ է 100 ժամ բանակցել, քան 1 րոպե կրակել: Ղարաբաղյան հակամարտությունն անշուշտ առավել պակաս ներկայություն ունի գերմանական քաղաքական օրակարգում, գերմանական մեդիայի հետաքրքրությունների առանցքում չէ, ինչպես ուկրաինականը, բայց ինչ հակամարտություն էլ լինի, Գերմանիային պատմությունը ծանր մի դաս սովորեցրել էՙ խաղաղությունն այլընտրանք չունի: Ալիեւի հռետորաբանությանը Բեռլինը միշտ նույն պատասխանն է հնչեցրելՙ մենք կողմ ենք խաղաղ բանակցային ուղուն: Ապրիլյան պատերազմից հետո սկզբում ՀՀ երրորդ նախագահը հյուրընկալվեց Բեռլինում, այնուհետՙ Ադրբեջանի նախագահ Ալիեւին ընդունեցին ԳԴՀ մայրաքաղաքում: Ո՛չ նախագահ Սարգսյանիՙ «80- ականների զենքով կռվելու», ո՛չ Ալիեւի ծանրաշունչ հռետորաբանության ու ադրբեջանցի լրագրողիՙ Հայաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցերը կանցլեր Մերկելին դրանցՙ ձայնի տոնը փոխելով արձագանքելու առիթ չտվեցին, առերեւույթ ոչինչ չփոխվեց, բայց հարավկովկասյան երկու նախագահների հետ ընկալելի երկխոսություն չկայացավ, քաղաքական ղեկավարների ընտրած բառապաշարը ակնհայտ գոհունակություն չգտավ գերմանական ԶԼՄ- ի արձագանքում նաեւ: «Թագեսշպիգելի» թղթակիցը մեզ հետ զրույցում այսպես բնութագրեցՙ երկուսն էլ հեռու են ժողովրդավարությունից:

2019-ի փետրվարի 1-ին Մերկել-Փաշինյան մամլո ասուլիսում այլ պատկեր նկատվեց: Մերկելը, նաեւ մյուս պաշտոնատարները, նախ շեշտադրեցին, թե Փաշինյանը մեծ ժողովրդականություն է վայելում (կայուն մի հիմք, որն ունեցողը զգոն պիտի լինի այնքան, որ ամբոխի ունկ լցնելու ի գին չկորցնի հավատի այդ հենարանը)ՙ ապա ընդգծեցին, թե նրա հետ երկխոսությունը ընկալելի, նրա բացատրությունը ըմբռնելի է:

Բեռլինում, կանցլերի նստավայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը նախ ընդգծեց փոխադարձության սկզբունքըՙ «չի կարող այնպես լինել, որ միայն մի կողմը բարի կամք դրսեւորի, այլ անհրաժեշտ է, որ երկու կողմն էլ բարի կամեցողություն ցուցաբերեն, եւ այս առումով, կարծում եմ, այստեղ դեռ երկար ճանապարհ կա անցնելու: Այն կարծիքին ենք, որ Մինսկի գործընթացը պետք է շարունակվի, եւ ԵԱՀԿ եւս կարողանա իր հնարավորություններն օգտագործել»: Ապաՙ ավելի հստակ պարզաբանեցՙ « լավ է, եթե մարդիկ իրար հետ խոսեն, բայց երկու կողմը պատրաստ պետք է լինի, խոսքերին պետք է որոշ գործողություններ հետեւեն: Կարծում եմ, որ խիզախ քայլեր է ձեռնարկել պարոն վարչապետը, բայց դա պահանջում է, որ դիմացի կողմն էլ պատրաստակամ լինի նման խիզախ քայլեր իրականացնել: Կարծում եմ, որ պարոն վարչապետը պետք է շարունակի, բայց վերջին հաշվով երկու կողմերը պետք է համաձայնվեն»:

Այն, որ Մերկելի ուղերձն այսքան հստակ գնահատական կտար Ադրբեջանի խոսքի եւ գործի միջեւ տարբերությանը, մեր կարծիքով, ոչ միայն հայկական կողմի համար էր անակնկալ, այլեւՙ հենց Ադրբեջանի, որ Փաշինյան- Մերկել մամլո ասուլիսից հետո, շաբաթներ անց էլ չի կողմնորոշվում, թե «Ազերթաջի» գերմաներեն լրահոսում ինչպես ձեւակերպի իր «պատասխանը»: Գործակալությունը սովորույթի համաձայն թարմացնում է ամենօրյա այն տեղեկանքը միայն, թե հայկական զինուժը նորից խախտել է հրադադարըՙ փետրվարի 13- ին, ըստ իրենց ՊՆ-ի տվյալների, 29 անգամ: Ռուսերեն տարբերակում սակայն տեղադրված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերի բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւի բացառիկ հարցազրույցը: «Հայաստանի պաշտոնատարների վերջին հայտարարությունները բանակցային գործընթացի առաջընթացին չեն ծառայում» գնահատում է Հաջիեւըՙ նկատի առնելով վարչապետ Փաշինյանի բազմիցս, բայց որ առավել կարեւոր է ԳԴՀ- ում բարձրաձայնածըՙ բանակցություններում Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտությունը: Հաջիեւի ձեւակերպմամբ հայկական կողմիՙ բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով հարցի լուծման տարբերակը սոսկ դեկլարատիվ բնույթ ունի, ցանկությունը ռազմական ագրեսիայի վրա հիմնված ստատուս քվոն պահպանելն է:Հաջիեւը մոլորեցնում է ընթերցողին, երբ Վլադիմիր Կարապետյանի «Սպուտնիկ Արմենիային» տված հարցազրույցը վերապատմում էՙ նրան վերագրելով հետեւյալըՙ « Խոսնակը ճիշտ է, երբ ասում է, թե Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը Ադրբեջանի քաղաքացի են հանդիսանում»:

«Ազերթաջը» դեռ չի հրապարակել, թե փետրվարի 15-17-ին Մյունխենի անվտանգության համաժողովին Ադրբեջանն ինչ կազմով է մասնակցելու: Նկատելի է, որ դժվար խնդրի առջեւ են կանգնած, քանի որ հայտնի է, թե այդ հարթակում լսվելու է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյան խոսքը, իսկ նրան ունկնդրելու պատեհությունը ընդլայնելու է ունկնդիրների լսարանը: Սարգսյանը պաշտոնական այցով 2018- ի նոյեմբերին Գերմանիայում էր, մի հանդիպման ժամանակ պատասխանելով ադրբեջանցի ուսանողի ղարաբաղյան հակամարտության մասին հարցին ասել էր, թե սահմանադրության համաձայն ինքը չէ բանակցողը, կարող է խորհուրդներ տալ, բայց նրա խոսքն էլ ընդգծված եզրել էՙ «մարդիկ են մահացել ոչ միայն Ադրբեջանում, այլեւ ԼՂ- ում եւ Հայաստանում: Պետք է անենք հնարավոր ամեն բանՙ ստեղծելու արդար եւ խաղաղ միջավայր խնդրին լուծում տալու համար: Արդյոք դա հե՞շտ է տրվելուՙ ո՛չ: Սակայն պետք է փորձենք դա անել այսօր, այլապես ձեր եւ մեր երեխաները տարիներ անց ստիպված են լինելու նույն հարցը տալ: Ուստի ժամանակն է լուծել խնդիրը»: Նախագահ Արմեն Սարգսյանի «արդար, խաղաղ միջավայր» ստեղծելու խորհուրդը շարունակություն գտավ Փաշինյանիՙ ԳԴՀ- ում արված հայտարարություններում: Այն, որ «թավշա», բաց ձեռքերով, ոչ բռնի հեղափոխության առաջնորդն է խոսում Ղարաբաղյան հարցի լուծման բացառապես բանակցային ճանապարհով խաղաղության հասնելու Հայաստանի, հայ ժողովրդի կամքից, բեռլինյան լսարանում չեն կասկածում: Արմեն Սարգսյանի ծանրակշիռ բառը, Նիկոլ Փաշինյանի անկեղծ խոսքն արժանահավատ են Գերմանիայի, ԵՄ- ի համար, Հայաստանի վճռական կամքի հանդեպ այս վստահությունից է երկյուղում Ադրբեջանը, որի համար Հայաստանի լեգիտիմ իշխանությունը խաղաղությանն այլընտրանք չի թողել:

Աշխարհաքաղաքական ընտրության խնդիր

Գերմանիայի համար Ուկրաինան առաջնահերթություն է մնում, Վրաստանի հետ երկարամյա բարեկամություն ունի, որի նորագույն փուլը ամրապնդեց ԽՍՀՄ արտգործնախարար Շեւարդնաձեն: Երկու երկրները Ռուսաստանից հեռանալու, այդ երկրի հետ լարված հարաբերությունների «արդարացումը» ժամանակ առ ժամանակ գտնում են ԳԴՀ հետ հարաբերությունները սերտացնելու հույսով, ՆԱՏՕ- ին անդամակցելու հաստատակամությամբ, որ որոշակի ծանրաբեռնվածություն է հաղորդում ԳԴՀ- ՌԴ հարաբերություններին: « Շատ կարեւոր է ընդգծել, որ Եվրոմիության մեր գործընկերները եւ Գերմանիան առավել եւս բարեփոխումների օրակարգի համատեքստում մեր առջեւ չեն դնում եւ չեն դրել աշխարհաքաղաքական ընտրության խնդիր, ինչը նշանակում է, որ մեր բարեփոխումների օրակարգն իսկապես կարող է լիարժեք օգտագործվել նաեւ Եվրոմիության եւ հատկապես ԳԴՀ- ի աջակցությամբ», շեշտեց Փաշինյանը Բեռլինումՙ կանցլեր Մերկելի հետ ասուլիսի ժամանակ:

Փաշինյանը բազմիցս է ընդգծել, որ Ռուսաստանի հետ պահպանվում են ռազմավարական հարաբերությունները, ինչը ոչ միայն ընկալելի է Գերմանիային, այլեւ դժվարություն չի ստեղծում ԳԴՀ- ՌԴ հարաբերությունների համար:

Առաջիկա ստուգողականըՙ գերմանացի գործարարները մարտի 4- 6- ը Երեւանում

Մի երկրում, ուր դպրոցից կրկնում են Կոնֆիցիուսիՙ «Ուժը հանդարտության մեջ է» բանաձեւը, աշխատում են ցածր, հանդարտ խոսել, դրանով նկատելի ազդեցիկ դարձնելով թե՛ խոսքը, թե՛ դրա հեղինակին: Գերմանացիները պահպանողական են, իրենց դավանած արժեքներին ու սովորույթներին հավատարիմ, սիրում են նախօրոք մանրամասն պլանավորել օրը, շաբաթը, տարին: Ընտանիքը, առողջությունը, աշխատանքն առաջնային են: Արթնանում են առավոտ կանուխ, անպայման լավ նախաճաշում են, սուրճը վայելում են մեծ գավաթներով, առանց դադարի, առանց շեղվելու աշխատում են, ժամը 12- 13- ին աշխատանքն ընդմիջում կեսօրյա ճաշով, համեղ ուտել սիրում են, աշխատավայրում չեն ննջում, հեռախոսով երկար չեն խոսում, ճշտապահ են, ազնիվ, ուղիղ խոսքից չեն խուսափում, ժպիտը դեմքին նաեւ մերժում են: Քաղաքական գործիչ, պետական կառավարման ղեկին, թե գործարար ոլորտի ներկայացուցիչ խուսափում են ճոռոմ, ավելորդ հաճոյախոսություններից, ժամանակը, խոսքը, ջուրը, էլեկտրականությունը, դրամը խնայում են, սակավապետ են: Ահա այս մտաշխարհով, այս դավանանքով գերմանացի գործարարների մի խումբ մարտի 4- 6- ը կլինի Երեւանում:

ՀՀ կառավարությունից նրանց սպասելիքների մասին հպանցիկ հաղորդել ենք արդեն մեր նախորդ հրապարակումներում: Գերմանացի գործարարները խոստում շատ են լսել, ինչպես իրենք են ձեւակերպումՙ այժմ գործ անելու ժամանակն է, Հայաստանը պիտի հստակ ցույց տա, որ վստահելի գործընկեր է: Այցին ընդառաջ գերմանական տեղական լրատվամիջոցներից մեկըՙ «Պֆորցհայմեր ցայթունգը» Հայաստանի բարեկամներից մեկիՙ Ռոբերտ Վ.Հուբերի հետ զրույց տպագրեց: ԳԴՀ Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Վալտեր Հուբերի գործարար որդին, որ նույն կառույցի Կարլսռուհեի մասնաճյուղի ղեկավար պաշտոնում արձագանքելով Երեւանի իրենց պաշտոնակիցներին, 2000 թվականից եղել է մեր երկրում, ճանաչում է հայերին ու Հայաստանը, տպավորվել է այնքան, որ 2006- ից կամավորության սկզբունքով, առանց աշխատավարձի ստանձնել է Բադեն Վյուրթեմբերգ երկրամասում ՀՀ հյուպատոսության տնտեսական կցորդի դերը: 80- ամյա Հուբերն իր դերն այսպես է ներկայացնումՙ գերմանական արդյունաբերության համար Հայաստանի հանդեպ հետաքրքրություն ստեղծել: «Երկիրը դրական զարգացում է ապրում», նկատել է տալիս Հուբերըՙ փաստելով, թե դրա վկայությունն են Եվրոպական վերականգման եւ զարգացման բանկի ներկայացրած թվերը: Հուբերը դրվատական խոսք է ուղղում Փաշինյանինՙ հատկապես նշելով նրաՙ կոռուպցիայի հանդեպ վճռական պայքարը: Գերմանացի ներդրողների համար Հայաստանը Արեւելք-Արեւմուտք կապն ապահովող կարող է լինել, պարզաբանում է Հուբերըՙ խնդրահարույց չհամարելով Ղարաբաղի չլուծված հակամարտությունը: «Երկիրը քաղաքական առումով անվտանգ է», կարծիք է հայտնում գերմանացի 80- ամյա գործարարը: Նա գիտեՙ Հայաստանի սակավաթիվ բնակչության սատարումին գումարվում է աշխարհասփյուռ հայության ուժը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵԹԵ ԽՈՐԵՆԸ ՎԱՐԴԱՊԵՏ Է, «ԱՆԱՍՏՎԱԾԸ» ՄՈՄ ԷԼ ԿՎԱՌԻ

Հաջորդ գրառումը

ԱՐՏԱԿԱՐԳ ՄԵՐ ՎԻՃԱԿՈՒՄ, ԱՐՏԱԿԱՐԳ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Ապրիլի, 2026

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւններուն ընդառաջ

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Հա դե

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Ապրիլի 9-ին Լիբանանում սգո ազգային օր էր (լրացված)

10/04/2026
10 Ապրիլի, 2026

Պատերազմի հաղթանակը

10/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՐՏԱԿԱՐԳ ՄԵՐ ՎԻՃԱԿՈՒՄ, ԱՐՏԱԿԱՐԳ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՎՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
Պաշտոնական

Ես չունեմ Հայաստանի Հանրապետությունում արդարության և արդարադատության զգացում. Փաշինյան

15/04/2026

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հայաստան–ԵՄ քաղհասարակության պլատֆորմի 8-րդ հերթական հանդիպմանը: Միջոցառմանը մասնակցել են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ԵՄ-ն երկրորդ առաքելությունը կունենա Հայաստանում. «Ազատություն»

15/04/2026

Եվրամիության երկրների դեսպաններն այսօր Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր՝ քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշումը՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝...

ԿարդալDetails
Քաղաքականություն

 Մենք ՌԴ-ի հետ չենք վիճել, չենք վիճում և վիճելու. Փաշինյան

15/04/2026

Անհնար եմ համարում Հայաստան-Ռուսաստան կոնֆլիկտի զարգացումը.ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Փաշինյանը։ «Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական