Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՉՎԱՏՆԵ՛Լ ԱԶԳԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԸ

08/02/2019
- 08 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Վերջին շրջանում մեր ազգային-ավանդական կուսակցություններից Հայ Հեղափոխական Դաշնակցության, ինչպես նաեւ Ռամկավար Ազատական կուսակցության հանդեպ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ցուցաբերվող ուշադրությունը հաճելիորեն զարմացնում է: Վարչապետը հոկտեմբերին ընդունել էր ռամկավար-ազատականների, ապա նաեւ, վերջերս, Դաշնակցության բարձրագույն ղեկավարներին, ընդսմին վերջիններինՙ հենց նոր ավարտված Ստեփանակերտի Ընդհանուր Ժողովից հետո, որի մասնակիցներին սկզբում նաեւ հատուկ ուղերձ էր հղել: Հայրենիքում ու Սփյուռքում մեծ հեղինակություն վայելող երկու ազգային-ավանդական կուսակցությունների բարձրագույն ղեկավարներին ընդունելը կարող է վկայել առնվազն մեկ բան. վարչապետը ձգտում է սրբագրել ՌԱԿ-ի նկատմամբ նախորդ իշխանությունների անտեսման քաղաքականությունը եւ անձամբ իր եւ իր կուսակիցների կողմից Հայ Հեղափոխական Դաշնակցության նկատմամբ ցուցաբերված բառացիորեն թշնամական վերաբերմունքը: Հիշու՞մ եքՙ ՀՀ Ազգային Ժողովի վերջին ընտրությունների ժամանակ ներկայիս կառավարող կուսակցության որոշ դեղնակտուցներ ի՜նչ ատելությամբ էին արտահայտվում մանավանդ Դաշնակցության հասցեին, ինչ է, թե վերջինս ժամանակ առ ժամանակ կոալիցիայի մեջ էր եղել նախկին կառավարող ուժիՙ Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: Այս կամ այն քաղաքական ուժին, այդ թվում նաեւ Հանրապետական կուսակցությանը նման ատելությամբ վերաբերվելը կործանարար կարող է լինել առաջին հերթին պետությա՛ն համար: Այն պարզ պատճառով, որ դա բարոյազրկու՛մ է հասարակությանը, երբ առայժմ վաստակ չունեցող որեւէ ոչնչություն իրեն իրավունք է վերապահում վայրահաչել Հանրապետական կուսակցության ոչ-քիչ արժանավորների հասցեին: Ոչ ոք չի ասում, թե նախկին կառավարող կուսակցությունը սխալներ չի գործել, թե նրա շարքերում անարժան մարդիկ, այդ թվում նաեւ անարժան պաշտոնատարներ չեն եղել: Սակայն ամբողջ Հանրապետականի հանդեպ ցուցաբերվող այդՙ մեղմ ասածՙ մերժողական վերաբերմունքը չափազանց նման էր 90-ականներին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով Հայաստանում կասեցված, իսկ իրականումՙ օրենքից դուրս հայտարարված Հայ Հեղափոխական Դաշնակցության նկատմամբ ցուցաբերվող վերաբերմունքին: Մինչդեռ ոչ մի դեպքում չի կարելի կրկնել Տեր-Պետրոսյանի այդ սխալը: Որովհետեւ կասկածից դուրս է, որ ինչպես ժամանակին ՀՀՇ-ի, այնպես էլ այսօրվա՛ կառավարող կուսակցության շարքերում կհայտնվեն (եթե արդե՛ն իսկ չեն հայտնվել) զանազան անարժան մարդիկ: Ո՞ր քաղաքական ուժը մերժելի գործիչներ չունի: Մանավանդՙ կառավարող կուսակցությունը, որի շարքերում լինելը միշտ էլ գրավիչ է ներքուստ անմաքուր մարդկանց համար:

Ռամկավար-Ազատականների ու ՀՅԴ-ի հանդեպ երկրի ներկայիս ղեկավարի քաղաքավարի վերաբերմունքը կարող է նշանակել նաեւ այն բանի հստակ գիտակցում, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն ի՛ր քաղաքացիների, այլեւ ողջ աշխարհասփյուռ հայության սեփականությունն է: Այնինչ մինչեւ այժմ մեր պետության կառավարման գործում հազվադեպ են ընդգրկվել գործիմաց կադրեր աշխարհի բազմաթիվ երկրներից: Մինչդեռ հետխորհրդային մի շարք երկրներում լայնորեն օգտագործում են իրե՛նց սփյուռքի կադրերին, դրսից ընտրում են անգամ պետության առաջին դեմք: Օրինակ, տիկին Դալյա Գրաբաուսկայտեն հիմա՛ էլ ղեկավարում է մերձբալթյան երկրներից Լիտվան, թեեւ ինքը, որքան հիշում եմ, հայրենիքի ծնունդ չէ, մինչեւ նախագահ ընտրվելը երկրում համարյա չի՛ ապրել:

Իսկ մենք նույնիսկ սահմանադրորեն ամրագրել ենք, թե հայ մարդը իր հայրենիքում չի կարող որեւէ ընտրության մասնակցել, քանի դեռ որոշակի տարիներ չի ապրել Հայաստանում, չի լրացրել նստակեցության ցենզը: Էլ չեմ ասում պետական եւ հատկապեսՙ բա՛րձր պաշտոն զբաղեցնելու մասին: Եթե վարչապետի կողմից Դաշնակցության եւ Ռամկավար-Ազատականների (վաղը հուսամ նաեւՙ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության) ղեկավարներին ընդունելը պիտի նշանակի սփյուռքյան քաղաքական ուժերի հանդեպ մեր պետության բարձրագույն ղեկավարության վերաբերմունքի ոչ թե ձեւական, այլՙ իսկապե՛ս դրական փոփոխություն, ինչի հույսը անձամբ եսՙ ունեմ, ապա դա միայն եւ միայն ողջունել կարելի է: Քանզի մենք այնքան հարուստ չենք, որ շարունակենք ազգային ներուժի անիմաստ ու աննպատակ վատնումը… ցանկացա՛ծ ոլորտում:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔՈՒՄ ՍՓՅՈՒՌՔԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՄԵՆԴԵԼԵԵՎԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿԻ ԵՐԿՈՒ ՏԱՐՐ ԿԲԱՑԱՀԱՅՏԻ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՄԵՆԴԵԼԵԵՎԻ ՔԻՄԻԱԿԱՆ ԱՂՅՈՒՍԱԿԻ ԵՐԿՈՒ ՏԱՐՐ ԿԲԱՑԱՀԱՅՏԻ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական