Չորեքշաբթի, Հոկտեմբերի 29, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԾՈՒՌ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

08/02/2019
- 08 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Համաձայն օրենքի, որը չկա, բոլորը պարտավոր են ոտքի կանգնել, երբ դատարանը գալիս է, բացի «Սասնա ծռերից», կոնկրետՙ Գեւորգ Սաֆարյանից: Պարոն Սաֆարյանի համար Հայաստանի բոլոր դատարաններում գործելու է հատուկ կարգ. կարող է նստել դատական նիստերի ժամանակ, կանգնել, ծխել, գոռալ, երգել, ասմունքել, մի խոսքովՙ պարոն Սաֆարյանը դատարանում կարող է զգալ իրեն ինչպես տանըՙ ազատ: Նախադեպը կա, մարդը «Սասնա ծռերին» համաներումով ազատելու գործով դատական նիստին տեղից վեր է թռչել ու «լակոտ» անվանել Հայաստանի Հանրապետության ոստիկանապետին: Եւ սա միայն այն պատճառով, որ ժամանակին «Ծռերի» պատանդը եղած Վալերի Օսիպյանը ցուցմունք է տվելՙ շեշտելով, որ ինքը ՊՊԾ գնդի օրերին ընկերներ է կորցրել եւ դեմ է «Ծռերի» համաներմանը: Դատարանը պարոն Սաֆարյանին նկատողություն է տվել, սակայն միայն նկատողություն: Ավելին, պարոն Սաֆարյանը, նույն դատական նիստի ընթացքում «ապուշ» է անվանել դատավորին, երբ դատավորը որոշել է նիստն անցկացնել միայն լրագրողների ներկայությամբՙ հաշվի առնելով լարված մթնոլորտը:

Դատավորին «ապուշ» անվանելու համար պարոն Սաֆարյանը որեւէ պատախանատվության չի ենթարկվել, իսկ դատավորը, հիշեցնեմ, որոշումներ, վճիռներ եւ դատավճիռներ է կայացնում Հայաստանի Հանրապետության անունից: Չգիտե՞ն այս մասին պարոն Սաֆարյանը եւ նրա բռնկումները ծափահարողները: Գիտեն ու թքա՞ծ ունեն: Սա շատ կարեւոր է: Քանի որ եթե Սաֆարյանը եւ մյուսները թքած ունեն սրա վրա, ուրեմն Սաֆարյանն ու մյուսները ավելի աններելի բան են անում, քան ՊՊԾ գնդի զինված գրավումն է, սպանությունն ու պատանդառությունը: Եթե ոստիկնապաետին «լակոտ» կոչելը կարելի է համարել դաստիարակության կամ էթիկայի հարցը, ավելի ճիշտՙ դրանց բացակայության, ապա դատավորին վիրավորելը, այն էլ դատարանի դահլիճում, ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության դեմ, քանի դեռ որեւէ մեկը տվյալ դատավորին չի զրկել Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու իրավունքից: Ի դեպ, տվյալ դատավորը գիտի, չէ՞, որ ինքը Հայաստանի Հանրապետության անունից է հանդես գալիս եւ ուրեմն կարող է պատժել պետության դեմ ոտնձգություն ձեռնարկածներին…

Իրականում միայն այս դատական նիստը բավական է, որպեսզի մարդու իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը, ազատ խոսքը, ազատ դատական համակարգը, աննախադեպ ազատ մամուլը եւ այլն, ծիծաղելի դառնան: Այս ամենը հնարավոր է, երբ պետությունը լինում է, իսկ պետություն, գոնե «Սասնա ծռերի» ու նրանց համակիրների կարծիքով, մենք այսօր չունենք: Եթե ունենայինք, Գեւորգ Սաֆարյանը դատարանում հանգիստ կնստեր իր տեղը, եթե ունենայինք, «Սասնա Ծռերին» ոչ մի պարագայում համաներումը չէր վերաբերվի, եթե ունենայիք, ոստիկանապետի հասցեին «լակոտ» բացականչությունը բուռն ծափահարությունների չէր արժանանա… Չնայածՙ ունենք: Նկատի ունեմ պետություն, պարզապես այն… ծուռ է:

Խմբ. կողմից.- Ամերիկյան դատարանում դատավորին նման վիրավորանք հասցնողի նկատմամբ հենց տեղում մուրճի 3 հարվածով 3 տարի բանտարգելման վճիռ կտար, անկախ դատաքննվող գործից:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԴԱՌԸ ՇՈԿՈԼԱԴ

Հաջորդ գրառումը

ԱՐՔԻՄԵԴԻ ՄԱՏԸ

Համանման Հոդվածներ

24 հոկտեմբերի, 2025

Խոսքն ու խրատը չեն կարող տեղ հասնել

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Մարդիկ հոգնել են առճակատումից

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Անկարան եվ Ադրբեջանի ու Իսրայելի միջեւ սողացող դաշինքը

24/10/2025
24 հոկտեմբերի, 2025

Հայաստանի ընդդիմությունը կորցրեց իր խորհրդանշական դեմքերից մեկին

24/10/2025
Հաջորդ գրառումը

ԱՐՔԻՄԵԴԻ ՄԱՏԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Ալիևն օկուպացված Արցախում հայտարարել է, որ «վտարել են թշնամուն և կառուցում են գեղեցիկ կյանք»

28/10/2025

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախ: Գրավյալ Ջրականում Խորովլու գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ...

ԿարդալDetails

Բաց նամակ՝ քպ-ական քլանին. հերթը հիմա հասած է Հայ Եկեղեցւոյ, որուն դէմ ձեր արշաւը ունի միայն մէկ բացատրութիւն՝ հերետիկոսութիւն

28/10/2025

Տեսանյութ. Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորեցին

28/10/2025

Ոչ թե 6, այլ 6,3 տարվա ազատազրկման որոշում, որպեսզի համաներումը չտարածքվի Դավիթ Համբարձումյանի վրա

28/10/2025

Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր. կներես մեզ` անզորներիս

28/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական