Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԴԱՌԸ ՇՈԿՈԼԱԴ

08/02/2019
- 08 Փետրվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Երկու իրադրություն կա: Առաջինը` վարչապետը թատրոն է գնացել, որտեղ դիտել է «Ռեւիզորը» ներկայացումը, ինչի մասին ահագին երկար ստատուս է գրել Ֆեյսբուքում, եւ երկրորդըՙ վարչապետը հանդիպել էր Ադրբեջանի նախագահին, ու հեռախոսով զրուցել էր Բոլթոնի հետ, որի մասին շատ կարճ գրառում է արելՙ նույն սոցիալական ցանցում:

Որպեսզի հասկանանք այս երկու իրադարձությունների կապն ու տարբերությունը, երկու իրավիճակ ներկայացնեմ. այսօր առավոտյան զարթնել եմ ժամը 7-ին, սրճել եմ` սիրելի դառը շոկոլադով, ապա լվացվել եմ, հագնվել եմ, եւ քանի որ նախաճաշելու սովորություն ավաղ չունեմ, դուրս եմ եկել տնից: Հասնելով աշխատավայր, միացրել եմ համակարգիչս, ծանոթացել լրահոսին, ապա մտել եմ Ֆեյսբուք, որտեղ զրուցել եմ ադրբեջանցի ծանոթիս` «Զերկալո» թերթի լրագրող Ռաուֆ Օրուջեւի հետ, որին ծանոթ եմ արդեն 6-7 տարի` թբիլիսյան սեմինարներից: Հիշել ենք մեր վերջին հանդիպումը Թբիլիսիում:

Եւ երկորդ իրավիճակը. այսօր առավոտյան Ֆեյսբուքյան չեթով վիճել եմ ադրբեջանցի ծանոթիս` «Զերկալո» թերթի լրագրող Ռաուֆ Օրուջեւի հետ: Նա իր հոդվածներից մեկում վիրավորել էր Մոնթեին, ես էլ ասացի, որ ինքն իրավունք չունի վիրավորել մի ժողովրդի ազգային հերոսի, որի հետ խաղաղության է պատրաստվում: Ինքն էլ ասաց, թե հետ կտաք մեր հողերը, նոր խաղաղություն կմուրաք, ես էլ ասացի, որ պատերազմից հետո մուրում է պարտվող կողմը, նա էլ, թե` դեռ պատերազմը չի ավարտվել ու պարտվող կողմը հարց է, թե ով է, ես էլ ասացի, եթե պատերազմը չի ավարտվել, դու ի՞նչ ես անում տաք խմբագրությունումդ, համակարգչիդ առաջ: Հետո նա ինձ վիրավորեց, ես էլ նրան, եւ մենք, ինչպես երկու քաղաքակիրթ մարդիկ, որոշեցինք դադարեցնել մեր շփումները, որոնք առանց այդ էլ տարին մեկ-երկու անգամ էին լինում, այն էլ, որովհետեւ գերմանական «Դոյչե վելլեի» սեմինարավարներն էին այդպես խնդրել-առաջարկել:

Հիմա, ինչո՞վ են տարբերվում այս երկու իրադարձություններն իրարից: Ընդհանուր առմամբ ես ձեզ պատմեցի իմ օրից մի դրվագ, հետեւաբար դրանք մեծ հաշվով նույնն են: Բայց, խնդիրն այն է, որ առաջին դեպքում ես ձեզ պատմել եմ ամեն ինչ շատ, որպեսզի չպատմեմ ամենակարեւորը, ինչի շուրջ ոչ մի կարեւոր բան չեմ հայտնել: Երկրորդ դեպքում, սակայն, ես չեմ խլում ձեր թանկ ժամանակը` անկարեւոր մանրուքներ հայտնելոով եւ միանգամից կարեւորից եմ խոսում` ընդ որում դա անում եմ հնարավորինս մանրամասնորեն: Կզարմանաք, բայց այս երկու իրադարձություններն իրենց անուններն ունեն. Օրուջեւի մասինը կոչվում է հաշվետվություն, դառը շոկոլադի մասինը` հաշվետվության իմիտացիա: Ինչի ժամանակներում էլ ապրում ենք: Չէ, երկուսն էլ հրաշալի բաներ են, մանավանդ, երբ երկուսի կարոտն էլ մենք ունեցել ենք: Բայց կներեք, հաշվետվությունն այն չէ, երբ վարչապետը ստատուս է գրում թատրոնում անցկացրած երեկոյի մասին, մանավանդ երբ մենք այնպիսի ժողովուրդ ենք, որ երկրի ղեկավարի թատրոն գնալը առանձնահատկություն նրան չպետք է հաղորդի: Հաշվետվությունն այն է, երբ վարչապետը, հարգելով նաեւ Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր Ֆեյսբուքում չկան եւ նույնիսկ չգիտեն, թե դա ինչ է, ասում է, թե ինչ է Փաշինյանը խոսել Ալիեւի հետ: Բանակցային գաղտնի՞ք է: Այսինքն Ալիեւի հետ բանակցո՞ւմ են: Բա Փաշինյանը Արցախի ժողովրդի մանդատն ունի՞… Ամեն դեպքում հրաշալի է, որ Հայաստանի վարչապետը երեկո է անցկացրել թատրոնում` կապ չունի` Հակոբ Պարոնյանի անվան, թե Փոսի, որն ի դեպՙ չկա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԻՆՉՊԵՍ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Հաջորդ գրառումը

ԾՈՒՌ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԾՈՒՌ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական