Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՇԱՐԺԱԿԱՆ ԽՈՐԱՆՆԵՐ

18/01/2019
- 18 Հունվարի, 2019, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՅԱԿՈԲ ՄԻՔԱՅԷԼԵԱՆ

Տարիներ առաջ, նոր կառուցուած Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցիի ժամերգութեան առաջին ներկայութիւնս էր. նստարանները լեցուն էին, եւ ես բաւական ժամանակ ոտքի մնալով մէջքի ցաւ զգացի եւ երկու թեւերս ետեւ կապեցիՙ ցաւը քիչ մը թեթեւցնելու համար: Յանկարծ, տարեց մարդ մը մօտենալով բարձրաձայն դիտողութիւն ըրաւ, որ եկեղեցիին մէջ թեւերը ետեւ չեն կապեր: Անակնկալէն սթափելով պատրաստուեցայ պատասխանել, ըսելու համար, թէ բարեկա՛մ, ես շատ լաւ գիտեմ եկեղեցուոյ մէջ ինքզինքս պահելու ձեւերը, դուն որ թերեւս տարիներով եկեղեցի չես յաճախած, հիմա ինծի դաս տալո՞ւ կ՛ելլէս, երբ անդիէն կին մը աչքով հասկցուց, որ կարեւորութիւն չտամ, ուղեղը խախտուածին մէկն է:

Կա՛մ, պարտադրեալ աթէիզմի, անաստուածութեան, հակակրօն ուսմունքի կը հետեւինք ակամայ, կա՛մ ալ, ներկայ պայմաններուն մէջ, համը կը հանենք եկեղեցիին գետինները համբուրելով ու ափերը վեր բարձրացուցած, փակ աչքերով աղօթելով, բարձրաձայն ժամերգութեան մասնակցելով ու մոմավառութեամբ մոմակալները խճողելով:

Ինչ խօսք, հայերս ճանչցուած ենք որպէս հաւատացեալ, եկեղեցասէր եւ բարեպաշտ ժողովուրդ, քանի որ ամենաշատը եկեղեցի շինած ենք, ամենաիմաստուն ու տաղանդաւոր մարդոցմէ աւելի եկեղեցականները յարգած ու պատուած ենք եւ անոնց սքեմին ու շուրջառին փէշերը համբուրած: Չէ՞ որ առաջին քրիստոնեայ պետութիւնն ենք: Վերջապէս, չէ՞ որ Ա. Ծառուկեանի ըսածին պէսՙ հայուն չափը, չափազանցութիւնն է…

Ամէն ինչ հասանելի դարձաւ ամէն մարդու: Այսօր մարդ չկայ, որ գրպանը բջիջային հեռախօս չունենայ. փառք ճարտարագիտութեանՙ գրպանիդ մէջ է հեռաձայնդ, լուսարձակդ, լուսանկարչական մեքենադ, բառարանդ, գրադարանդ, նամակատունդ եւ նամակատուփդ, հանրագիտարանդ, ռատիօդ, սինեմադ եւ դեռ ինչեր ու ինչեր: Բոլորը կողքիդ են, նստած թէ քալած, քուն թէ արթուն:

Այս բարիքներէն կ՛օգտուինք հայերս ալ ու կը նպաստենք անոնց զարգացման ալ: Տեսէք, ի՜նչ ստեղծած ենք. շարժական հեռախօս կ՛ըլլայ ալ, շարժական եկեղեցի չ՛ըլլա՞ր: մենք շարժական եկեղեցիներ ստեղծած ենք, աւելի ճիշդՙ շարժական խորաններ: Հանելո՞ւկ է, ոչ, մեր ամէնօրեայ կեանքին մէկ անբաժան մասն է:

Մարշուտնիները, երթուղային թաքսի կոչուած ջարդօնի նման մետաղի կոյտերը, որոնք դեռ կը շրջին քաղաքին մէջ, հակառակ զանոնք նորերով փոխարինելու բազմիցս լսուած խոստուներուն: Ուրեմն, այդ մեքենաները նստողները ոչ միայն կը ճամբորդեն, այլեւ կրնան իրենց առօրեայ աղօթքն ալ ընել, քանի մեքենան զարդարուած է բազմատեսակ տասնեակ խաչերով, Յիսուսի ու Աստուածածնի նկարներով եւ անոնցմէ առկախ ժապաւէններով, որոնց վրայ գրուած է «Աստուած, օրհնէ այս մեքենան»: Լաւ կ՛ըլլար, եթէ ըսուէրՙ «եւ մէջինները»:

Ինչ որ է, ուրեմն ճօճուող խաչերը, որոնց շարքին կը ճօճուին նաեւ նարտիի զառերու բազմաթիւ նմանակներ (թէ ինչո՞ւ համար են անոնք, չեմ գիտեր, երեւի բախտաբեր ըլլալու են), ինչպէս վերը ըսի, Յիսուսի եւ Մարիամ Աստուածածնի նկարները, բաւարար են եկեղեցական մթնոլորտ մը ստեղծելու, իսկ խունկի փոխարէն վարորդին սիկառէթի ծուխը կ՛ամբողջացնէ պատկերը: Միայն թէ մոմավառութիւն կարելի չէ ընել. ան ալ թող պակաս ըլլայ:

Երեւի, որքան շատ ըլլլան խաչերն ու սրբանկարները, այնքան շատ կ՛ըլլայ Աստուծոյ ողորմածութիւնն ու օրհնութիւնը:

Այս բոլորը բաւարար չեն երեւի, քանի ճամբու ընթացքին, հեռուէն երեւող եկեղեցի մը տեսնուելուն պէս, ճամբորդները կը խաչակնքեն. այս պարագային ալՙ մէկ անգամը բաւարար չէ, կը խաչակնքեն երեք անգամ: Ի՞նչ ըսես, հաւատացեալ են: Հաւատացեա՞լ են, թէ՞ սովորութիւն մը կիրառողներ, ձեւականութենէ անդին չանցնողներ:

Սիրելի հայեր, բարի մարդիկ, բարեպաշտութիւնը ձեր խօսքին, ձեր գործին, ձեր փոխյարաբերութեանց մէջ թող երեւի. մնացեալը այնքան ալ կարեւոր չէ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԳՆԱՃԻ ՄԱՍԻՆՙ «Ի ՀԵՃՈՒԿՍ» ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԳՐԱՌՄԱՆ

Հաջորդ գրառումը

ՏԱՐԵՍԿԶԲՅԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՏԱՐԵՍԿԶԲՅԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական