Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԵՐԱԶ ՈՒՆԵՆՔ, ՏԵՍԼԱԿԱՆ ՉԿԱ

28/12/2018
- 28 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Մայնի Ֆրանկֆուրտ

Մայնի Ֆրանկֆուրտի գրքի 2018-ի տոնավաճառին անդրադարձել ենք «Ազգի» համարներում (2018-10-19,11-02, նաեւՙ 09-21): Ամենամյա այս տոնավաճառը, որ կազմակերպվում է գերմանական բծախնդրությամբ, ինձ տպավորում է նաեւ լրատվամիջոցների հետ աշխատանքով: «Ազգի» կայքէջում հետեւելով մեր հրապարակումներին, տոնավաճառի հանրային կապերի բաժնից էլեկտրոնային շնորհակալական նամակ ստացա: Հայաստանից նման նամակ որեւէ հաստատությունից դեռ չեմ ստացել: Մենք նամակ գրելու մշակույթ չունենք: Հուսամՙ երբեւէ սա էլ կկարեւորենք: Բայց միայն սա չէ, որ տպավորում է: Այն, որ Հայաստանը տարիներ ի վեր մասնակցում է գրքի այս տոնավաճառին, անշուշտ գնահատելի է: Բայց նկատելի է, որ ձգտում կամ ավելի հստակՙ ծրագիր չկա տաղավարն ավելի հետաքրքրական ու թիրախային դարձնելու, այդ հարթակից առավելագույնը ստանալու առումով: Մատենադարան, գրքի հանդեպ պաշտամունքային սեր ունեցողի ներկայություն չէ սա, այլՙ աղքատ պետության մասնակցություն, որից իհարկե կարող ենք գոհ կամ դժգոհ լինել: Երկուսն էլ կարող եմ հիմնավորել, բայց իմ նպատակը դա չէ:

Չեմ թաքցնիՙ վաղուց սպասում եմ, որ Հայաստանը հյուր երկիր դառնա այս հարթակում: Տարիներ առաջ հնչեցրած մեր հարցին տրվել է շատ հերթապահ պատասխանՙ փող չկա: Վրաստանը 2018- ին հյուր երկիր դարձավ ոչ այն պատճառով, որ վրաց- գերմանական հարաբերությունները պատմական խորք ունեն, որ Շեւարդնաձեի անունը Բեռլինի պատի փլուզմանՙ այլեւս անքակտելի բաղադրիչներից է, այլ այն պատճառով, որ վրացիները տեսլական ունեն, գրավոր ծրագիր, իսկ մենքՙ տեսլականը փոխարինել ենք երազով, որը չի իրականանում: Ծրագիր չունենք, գրավորից հեռացել, բանավոր ապրում ենք:

Իտալիայի տաղավարում մեծ որմազդերն ու փոքր բացիկներն ամենուրեք ծանուցում էին, թե 2020- ին իրենց մեծ հայենակցիՙ հայերիս սիրելի Ջաննի Ռոդարիի 100- ամյակն են նշելու մեծ ու փոքրով, Իտալիայում եւ նրա սահմաններից դուրս: Գրավաճառներն ու գրադարանավարները, հեղինակներն ու պատկերազարդող-ձեւավորողները, բեմադրիչներն ու հրատարակիչները, դպրոցներն ու թատրոնները, փառատոններն ու տոնավաճառները, մամուլն ու ընթերցողները: Նոր հրատարակություններ, միջազգային իրադարձություններ, 1000- ավոր նախագծեր, գրված է ազդագրում: Հայաստանյան տաղավարում շատ կուզենայի նման հիշատակում լիներ 2019- ին մեր երկու հսկաներիՙ Կոմիտասի եւ Թումանյանի 150- ամյակի մասին: Ինչպիսի տեքստ կարելի էր գրել, նրանց Գերմանիային նաեւ առնչելով… ավաղ, սրա մասին չենք էլ խոսում, հիշատակում, ուր մնացՙ գրենք: Տոնավաճառին մեր տաղավարի միակ մեծ ազդաթերթը հեղափոխության առաջնորդի վիրակապված ձեռքով պաստառն էՙ իր հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գրքի ֆոնին: Ուրախ ենք, որ «Նոր Հայաստանը» գրքին մերձ լինելու, հավատարմության իր ապացույցը նաեւ այսպես է կնքում, բայցՙ միայն Փաշինյանի՞ն առանձնացնենք:

Քաղաքականությունը, քաղաքականացնելը, քարոզչությունը այս հարթակում տեղ չունեն, ասում են հայկական տաղավարում: Թուրքիան մի քանի տաղավարով է մասնակցում, դրանցից մեկը շատ մեծ պաստառ է փակցրելՙ Օսման Քավալայի լուսանկարով ,«Ազատություն» մակագրությամբ, նույնի փոքր բացիկներն էլ նվիրում են: «Միտքն ու կարծիքը բանտել չես կարող», գրված է դրանց վրա: Ու այս քարոզչությամբ Թուրքիայի տաղավարը կարծես արդարացնում է քաղաքակրթական այս հարթակում իր ներկան:

Ղարաբաղի հարցը գրքի տեսքով միջազգայնացնելու, մեր խնդիրը անգլերեն, ֆրանսերեն, իսկ այստեղՙ առավելաբար գերմաներեն ձեւակերպելու հարցը կարեւորվում է, բայց գործ չի դառնում: Հայաստանյան տաղավարում այն ներկայացված չէր: Ադրբեջանի տաղավարում մի գրապահարան Ղարաբաղին էր նվիրված: Բարձրահասակ, գեղեցիկ մի աղջիկ էր նրանց տաղավարում իմ զրուցակից 28- ամյա Լալան, որ ասացՙ ծնունդով Ղարաբաղից է, 2 տարեկան է եղել, երբ տեղահանվել են, իսկ հիմա ապրում են վատ պայմաններում: Նկատելի զգուշավորությամբ համաձայնեց պատասխանել հարցերիս, երբ պարզեց, որ Գերմանիայում բնակվող հայաստանցի լրագրող եմ: Իլհամ Ալիեւի մեծադիր պաստառին, Հեյդար Ալիեւի տպագիր ժառանգությանը թիկունք արել, նստել էի, իսկ Լալան նրանց դիմահար, դժվար վիճակի մեջ էր, երբ հարցրեցի, թե ադրբեջանական տեսակետից բացի Ղարաբաղի մասին չեզոք, այլ կարծիք արտահայտող գիրք ունե՞ն տաղավարում: Մեր անգլերեն զրույցին, որ Լալայի խնդրանքով ձայնագրիչս անջատել էի, իսկ նրանց տաղավարի տղաներից մեկը լուռ հետեւում էր հեռախոսը միացրած, հասկացա, որ մեծ գրապահարանն իրականում այն վահանն է, որ Ադրբեջանին, ավելի հստակ Ղարաբաղից տեղահանված ադրբեջանցիներին համոզում է, թե «իրենց» կորցրած եզերքը վերադարձնելը երազից կամ ճառից միջազգային այս հարթակում նաեւ այսպես գործ են դարձնում: Լալան իմ պահանջած գիրքը գտնելու համար մի 10 րոպե կորավ: Ահա, ասացՙ ինձ մեկնելով վերջերս մահացած Ջասթին Մըք Քարթնիի «Սասուն» վերնագրով հատորը: Ամերիկացի այս «պատմաբանին» դեռ գումար չե՞ք հատկացրել, որ Ղարաբաղի մասին էլ գրի, հարցրի, ու իմ սարկազմը Լալան նկատեց: Իսկ դուք հայկական 2 տաղավար ունեք, այնտեղ 3-րդ կողմի տեսակետ արտահայտող որեւէ գիրք ունե՞ք, հակադարձեց նա: Սուտ չխոսեցի, ասացի գիրք չունենք: Պարզ է, օկուպացրել եք, էլ ինչ կարեւոր էՙ գիրք կլինի՞, չի լինի: Իսկ մենք աշխարհին բացատրելու բան ունենք, ասաց Լալան:

Լալային այդպես համոզել են, մերոնց էլ համոզել են, թե փող չունեցող երկրում ավելորդ է քարոզչական նյութին դրամ տրամադրելը: Իսկ իրականումՙ գերմանացին սովորական լրահոսից իրազեկվում է, թե «միջազգային իրավունքի տեսակետից Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է», եւ չկա մեր տպագիր «արդարացումը», թե Ղարաբաղը ինքնորոշված եւ կյանքի իրավունքի գերակայությունը հաստատող տարածք է, թե… իրավական, քաղաքական, պատմական տարբեր հիմնավորումներ կարելի է ներկայացնել: Ո՞ւր մնաց մեր քաղաքագետի, միջազգայնագետի, պատմաբանի մտքի արդյունքը, որ չի երեւակվում այս հարթակում, ո՞ւր մնաց մեզ ծանոթ օտար մասնագետներին տրված պատվերը, երբ պետություն ունենք: Փո՞ղ չունենք, թե՞ տեսլական չկա:

Նախորդ գրառումը

ԱՅՍ Ի՞ՆՉ ԱՐԵՑԻՆՔ, ԲԱՐԵԿԱ՛Մ…

Հաջորդ գրառումը

ԲԱՔՈՒՆ ՉԻ ՄԻԱՆԱ ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍԵՎԱՆ ՆՇԱՆՅԱՆ. «ՑԱՎԱԼԻ Է ԱԿԱՆԱՏԵՍ ԼԻՆԵԼ, ԹԵ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ»

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական