Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՅՍ Ի՞ՆՉ ԱՐԵՑԻՆՔ, ԲԱՐԵԿԱ՛Մ…

28/12/2018
- 28 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Պատմության գիրկն ենք ուղարկում եւս մի տարի, չգիտեմ մարդկության պատմության ո՞րերորդը, բայց մեր թվարկության 2018-րդը: Տարի, որն իրոք լուրջ էր հայերիս համար, ցավոք սրտի ոչ այնպես` ինչպես իր հարյուրամյա պապը` 1918-ը: Եվ կամՙ ինչպես պապը:

Բառացիորեն օրեր անց`նոր տարի ենք դիմավորելու: Բայց մինչ այդ հարց տանք ինքներս մեզ` իսկ ինչ արեցինք, կորցրեցի՞նք, թե՞ շահեցինք անցած տարին:

Դա սիրո, հպարտության, համերաշխության ու… եղբայրատյացության տարի էր: Այո՛, եղբայրատյացության, կայենության տարի էր, քանի որ մենք ազգ ու հայրենիք բղավելով պատրաստ էինք վայրի գազանների նման պատառ-պատառ անել մեր ազգակիցներին եւ հայրենակիցներին, մեր արյունը կրողներին. լավ ու վատ մերն էին, չէ՞: Մենք եմ ասում, որովհետեւ սրա մեջ է ողջ ճշմարտությունը: Մենք հույսեր էինք կապել թավշյա առավելագույնի հետ, բայց հուսահատ ընկանք թաղիքե նվազագույնի գիրկը: Մի կաստայական միջավայրի համար նավատորմ պատրաստեցինք, բայց էլի մենք հին, ծակ տաշտակով բաց ծովի վրա ենք: Տվեցինք ամեն ինչ ու շահեցինք ոչինչ, թերեւս, բացի խաբվելու եւս մեկ փորձից. անկեղծ` դրանով տուն չես պահի:

Ի՞նչն էր պատճառը, հավաքական էինք, հավատն էլ կար, այդ դեպքում ինչո՞ւ մի քանի մետր առաջ գնալու փոխարեն մղոններով հետ ընկանք: Ինչո՞ւ դարձյալ բախվեցինք նույն պատին: Տարեմիջին մեզ խոստացան, որ վատ լինելու տարբերակներ չկան, բայց հիմա` տարեվերջին, փորձում են համոզել, որ լավ լինելու բոլոր տարբերակները վաղուց են մսխվել: Այո՛, մսխվել են, որովհետեւ այն ժամանակ, երբ պետք է կատարեվին խոստումները, հանրությանը սեւերի եւ սպիտակների, հպարտների եւ նվաստների, համարձակների ու անհամարձակների էր բաժանվում. բաժանիր, որ տիրես:

Տասը տարի ընդմիջումից հետո բանակը` իր շարքայինի մակարդակով, կրկին ներքաշվեց քաղաքականության մեջ: Դա արվեց ներկա քաղաքական ուժի ընդդիմադիր վիճակի կողմից, որն իրեն ժողովուրդ անունն էր տվել, որին լիազորել էր ժողովուրդը, որը ժողովրդի անվան տակ սեփական անբիցիաների զոհն էր դարձնում ժողովրդին:

Անցած տարվա ընթացքում անհայտ ուժերը հայտնի ուժերի սեւեռուն անուշադրության ներքո արշավ սկսեցին մեր ազգային արժեքների դեմ, եկեղեցի, բանակ, ամեն ինչ հարվածի տակ էր եւ այսօր էլ շարունակում են նույնն անելՙ ջուր ու ցեխ լցնել մեր տան թոնիրների մեջ, այնինչ, կարծեմ` մեզ խոստացել էին, որ վերադառնալու ենք ազգային ավանդներին. աղէ՜:

Նոր խորհրդարան էլ ձեւավորեցինք: Ընթացքի խայտառակ միջադեպերի ու դասական պնակալեզության, նախկին նստակյաց հանրապետականների ու հարակիցների դուխով քայլերի մասին չեմ խոսելու, միայն պետք է նշմարենք, որ մեր նոր խորհրդարանը նախորդից ավելին է, ցավոք, միայն թվաքանակով: Պատգամավորների թիվն ավելացավ 27-ով, այն դեպքում, երբ վերջին 27 տարում մեր երկրի բնակչությունը չի ավելացել գոնե 27 հոգով:

Պեր պետության սրտում 150 հազար դոլարանոց տոնածառ ենք տնկել, այն դեպքում, երբ նույն պետության տարբեր հատվածներում նվազագույնը 200 հազար հոգի նույնիսկ հնարավորություն չեն ունենալու տոնական սեղան բացելու: Երախաներ են լինելու, հազարավոր երեխաներ, որոնք այս տարի էլ են խռովելու Ձմեռ պապիկիցՙ իրենց հանդեպ այդքան անարդար լինելու համար: Սրանո՞վ էինք մենք հարուստ ու երջանիկ, բավարարված ու հպարտ լինելու, մայրաքաղաքի լավ տոնածառով ու նոր իշխանների սեղաններին դրված առատ սեղաններո՞վ. Ավետիք Իսահակյանը լավ է ասել.

Ես ձեզ ասում եմՙ կգա Ոգու սով,

Եւ դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ…

Մի խոսքով, որպես ազգ, մենք տանուլ ենք տվել անցած տարին: Մենք էլի քաղցած ենքՙ ոգով:

Ինչեւէ, անցածն էլ հետ չենք բերի, բայց դրա փորձով կարող ենք նորն ըստ պատշաճի օգտագործել: Իսկ դրա համար հարկավոր է մի գույն ունենալ: Պետք է հասկանալ, որ ինչքան էլ մարդն սպիտակ լինի, առանց սեւերի անհնար է, որովհետեւ շախմատի տախտակի վրա առանց սեւերի, սպիտակները ոչնչություններ են: Եկող տարում թե՛ իշխանությունը, թե՛ քաղաքացիները պետք է կողմնորոշվենՙ իրենք հա՞յ են, թե՞ Հայաստանի քաղաքացի:

Շնորհավորում եմ բոլորիս գալիք Նոր տարին ու Սուրբ ծնունդը: Մաղթում եմ ազգային զարթոնքի ու խաղաղության տարի: Թող այս տարին իր հետ բերի համերաշխություն ու տոկունություն, որպիսզի կարողանանք դիմագրավել նոր մարտահրավերներին, որ խորամանակ օձի պես փաթաթված են մեր ազգի պարանոցին:

Լիահույս եմ, որ նոր տարում հայ ժողովուրդը կկարողանա սթափ դատել իրավիճակն ու առանց պետությունը կաթվածահար անելու, առանց հայրենակցի անունն արատավորելուՙ իր առաջնորդների առջեւ դնել հստակ պահանջներ եւ ստեղծել իրապես արժանապատիվ ու հայակենցաղ կյանք:

Այդ ամենին հասնելու համար շատ կարեւոր է, որ բոլորը ճանաչեն իրենց պարտականությունները, հատկապեսՙ իրավունքներ պահանջելուց առաջ: Եթե ոչ, ապա մի օր ազգովին կնայենք իրար երեսի ու կհարցնենքՙ այս ի՞նչ արեցինք, բարեկա՛մ:

Աստվա՛ծ, մի՛ արսացե…

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ ծնունդ…

Նախորդ գրառումը

ՌՈՒՍԱՑ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՓԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ

Հաջորդ գրառումը

ԵՐԱԶ ՈՒՆԵՆՔ, ՏԵՍԼԱԿԱՆ ՉԿԱ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

Բելգիան կհատուցի գաղութային բռնության զոհերին

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

ԵՐԱԶ ՈՒՆԵՆՔ, ՏԵՍԼԱԿԱՆ ՉԿԱ

Լրահոս

Անիմաստ է դիմել Սահմանադրական դատարան. արդյունքում ի հայտ կգա այս ընտրությունները լեգիտիմացնող դատական մի որոշում, որը խնդիրներ կառաջացնի հետագայում. ԱԺՄ

19/06/2026

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Հայաստանում ընտրությունները միշտ են կեղծվել, իսկ կեղծիքի չափը...

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող է երկխոսել nւժի դիրքերից. Կրեմլի խոսնակ

19/06/2026

Եվրոպական երկրները սխալվում են՝ կարծելով, թե Ռուսաստանի հետ կարող են երկխոսություն կառուցել ուժի դիրքերից և նրա թուլության մասին պատկերացումից ելնելով:...

Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն

19/06/2026

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն: Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր,...

Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»

19/06/2026

«Իշխանություն» լրատվականին հայտնի է դարձել, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանը վերացրել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Ալեքսանդր...

Իրավիճակը ռազմաճակատում շուտով կդառնա լիովին աղետալի. Պեսկով

19/06/2026

Երեկ Մոսկվայի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումը վերջին երկու տարվա ընթացքում ամենազանգվածայինն էր. օրվա սկզբից ի վեր խոցվել է...

Պատերազմի եռագլուխ դևը Փաշինյանը, Ալիևն ու Էրդողանն են. շուրջ 700 հազար մարդ մերժել է Ալիևի սահմանադրություն ունենալը. Վարդանյան

19/06/2026

Իշխանությունները հայտարարում էին, որ օգոստոսի 8-ից հետո «Արևմտյան Ադրբեջանի» կոնցեպտի թեման փակ է, բայց օգոստոսի 8-ից հետո ավելի շատ են...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական