Երեքշաբթի, Ապրիլի 28, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

14/12/2018
- 14 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Դեկտեմբերի 9-ին երկիրն ընտրեց իր 7-րդ գումարման Ազգային ժողովը: Ինչպես եւ ակնկալվում էրՙ ձայների բացարձակ առավելությամբ հաղթանակ տարավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության, նախնական տվյալներով դաշինքն ստացել էր ընտրություններին մասնակցած քաղաքացիների 70 տոկոսից ավելիի աջակցությունը: Երկրորդ եւ երրորդ տեղերում Բարգավաճ Հայաստան եւ Լուսավոր Հայաստան կուսակցություններն էին, որոնք երկուսն էլ դեռ ոչ այնքան վաղուց հայտարարում էին, թե սատարում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այսինքն, մենք ստացանք գործնականում առանց ընդդիմության խորհրդարան, որին կանդրադառնամ ստորեւ:

Ամենանախնական դիտումներովՙ բուն ընտրությունների օրը որեւէ արտառոց խախտում չարձանագրվեց: Արտառոցն ա՛յլ բան էր: Այն, որ կառավարող կուսակցությունը հասավ լիակատար իշխանության, վարչապետը գործնականում օժտվեց կայսերական լիազորություններով: Այժմ վարչապետին առանց այն էլ քծնողների հոծ բազմությունը կտասնապատկվի, եւ դա չափազանց վտանգավոր է թե՛ հենց իր համար, թե՛ երկրի: Ընդսմին, ոչ ոք ուշադրություն չի դարձնում այն հանգամանքին, որ ընտրություններին մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների կեսից պակասը: Ասում ենՙ հաղթողները հո չէի՞ն խանգարում, թող ընտրողները գային ու մասնակցեին քվեարկությանը, ազատորեն արտահայտեին իրենց կարծիքը: Չեն եկել, ուրեմնՙ նրանք «հաշիվ չեն»: Ձեւականորենՙ այդպե՛ս է: Իսկ ըստ էությանՙ ո՛չ: Որովհետեւ ընտրությանը մասնակցողների շատ նկատելի պակասը վկայում է, որ այս խորհրդարանը նույնպես չի արտահայտում ամբողջ ժողովրդի մեծամասնության տրամադրությունները, ուստի գործնականում այս խորհրդարանի լեգիտիմությունը նույնպես… կաղում է: Մինչդեռ մինչեւ ընտրությունները ինչքա՜ն էր շահարկվում, որ նախորդ խորհրդարանը…լեգիտիմ չէր, քանի որ ձեւավորվել էր… ընտրակաշառքների միջոցով: Հիմա էլ հո ընտրակաշառքը վճռական դեր չխաղա՞ց: Հրաժարվելով ընտրատեղամասեր գալՙ քաղաքացիները, ինչպես ասում են, քվեարկեցին… ոտքերով: Հիշու՞մ եքՙ այդպես էին բնութագրում Հայաստանի հայաթափման երեւույթը նախորդ իշխանությունների պարագայում: Մի՞թե նույն բանը չէր վկայում ընտրություններին մասնակցողների պակասը նաեւ ա՛յս դեպքում: Չեկանՙ նշանակում է հույսեր չէին կապում նաեւ այս խորհրդարանի հետ: (Իհարկե, մասնակիցների թվի պակասը կարելի էր բացատրել նաեւ այլ պատճառներով, սկսած… վատ եղանակից):

Մյուս դիտարկումըՙ շատ դժվար է հավատալ, թե Բարգավաճ Հայաստանի ու Լուսավոր Հայաստանի պատգամավորները գոնե կարեւոր հարցերում կհամարձակվեն ընդդիմանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Թեեւ ղեկավար Էդմոն Մարուքյանը հենց ընտրությունների երկրորդ օրը հայտարարում էր, թե իրենք հավակնում էին… գլխավոր ընդդիմադիրի դերին: Ով ուզում էՙ հավատա, ի՛ր գործն է: Ես, անկեղծորեն, չեմ հավատում:

Դառնալով վարչապետ Փաշինյանին, ինչքան էլ ոմանք նրան աստվածացնում են, անձամբ ինձ լրջորեն անհանգստացնում է նրա անփորձությունը: Ինչպես նաեւ այն, որ մինչեւ այժմ նա երբեմն-երբեմն աչքի է ընկել ավելորդ անզսպությամբ: Վախենամ, թե կարող է նաեւ հաջողություններից գլխապտույտի մեջ ընկնել: Եվ ես վստահ չեմ, թե նրա մերձավոր շրջապատում կա ազնիվ, նվիրված, բավականաչափ համարձակ մի անձնավորություն, որ կարող է պետության ղեկավարի աչքերին ուղիղ նայելով ասելՙ զգուշացե՛ք, բարեկամս, ինձ թվում էՙ դուք այս հարցում սխալվում եք կամ սխալվելու ճանապարհին եք:

Ասում ենՙ հին Արեւելքի հզորագույն Խալիֆներից մեկը հատուկ մարդիկ էր պահում, ովքեր ամեն անգամ նրան հովհարելիս ականջին ինչ-որ բան էին շշնջում:-Այդ ի՞նչ են շշնջում ականջիդ, տիրակա՛լ,- օրերից մի օր հանդգնում է հարցնել մի պալատական: -Երբ ինձ չափից ավելի են մեծարանքների արժանացնումՙ հանձնարարել եմ պարբերաբար հիշեցել, որ ե՛ս էլ եմ մահկանացու,- պատասխանում է Խալիֆը:

Խորհրդարանական ընդդիմությունը Խալիֆի ականջին նրա մահկանացու լինելը հիշեցնող այդ նույն դերը պիտի կատարեր, որն ավա՜ղ, այս անգամ… չձեւավորվեց: Տա Աստվածՙ Նիկոլ Փաշինյանն այնքան պետական իմաստություն ունենա, որ կաողանա ինքն իրեն պահել …սեփակա՛ն ինքնավերահսկողության տակ:

Մի վերջին դիտարկում եւս, արդեն ավելի շատ որպես բարի ցանկություն: Բավակա՛ն է ետ նայել, հարգելի պարոն Փաշինյան, այժմ հերթը Ձերն է, ղեկավարե՛ք երկիրը եւ աշխատեք չհիասթափեցնել հենց այն ժողովրդին, որին շարունակ… վկայակոչու՛մ եք: Չմոռանաք, որ ամբողջ հայությունը, աշխարհի հետ միասին, այժմ… Ձե՛զ է նայում…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԲԱՅՑ ԴՈՒՔ Ո՞Վ ԵՔ

Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԸ ՄԵԶԱՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՆԱՎԵՃԸ ՄԵԶԱՆՈՒՄ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել

27/04/2026

Ինչպես հիշում եք, 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 10 եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, որով կոչ էին...

ԿարդալDetails
Նորություններ

Շռնդալից կերպով ձերբակալում են ու փորձում հեղինակազրկել. Արտակ Բեգլարյան

28/04/2026

Հերթական աբսուրդ մեղադրանքով ձերբակալությունն է տեղի ունեցել՝ իշխանությունների քաղաքական նպատակներից ելնելով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, լեգենդար հետախույզ ու հայրենասեր արցախցի...

ԿարդալDetails
Նորություններ

Աննա Հակոբյանը նվաստացած է զգում, երբ իրեն համարում են «նոր Հայաստանի Սաշիկ»

27/04/2026

Աննա Հակոբյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց՝ նվաստացած է զգում, երբ իրեն համարում են «նոր Հայաստանի Սաշիկ»։ Նման հայտարարություն նա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական