Երեքշաբթի, Հուլիսի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲԱՅՑ ԴՈՒՔ Ո՞Վ ԵՔ

14/12/2018
- 14 Դեկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Դուք ճանաչո՞ւմ եք Աննա Հմայակի Մելիքբեկյանին, իսկ Միքայել Պետրոսի Քացախյանի՞ն: Եթե ոչ, ապա ասեմ, որ տիկին Մելիքբեկյանը ՕԵԿ-ից է, պարոն Քացախյանըՙ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունից: Երկուսն էլ մասնակցում էին խորհրդարանական վերջին ընտրություններին, ռեյտինգային թեկնածուներ էինՙ ազգը փրկելու, հուսով եմՙ հստակ ծրագրերով, ցանկությամբ, կամքով…Մի խոսքով: Երկուսն էլ չեն ընտրվել, բայց կարեւորը դա չէ, այլ այն, որ պարոն Քացախյանին ընտրել էՙ 9, տիկին Մելիքբեկյանին 6 մարդ: Պատկերացնում եք չէ՞, մարդը քաղաքական ուժ է ներկայացնում, ռեյտինգայինով առաջադրվում է, այսինքն ինչ-որ մարդիկ կան, որոնց վրա հենվում է, պարտադիր չէՙ ընտրվելու համար անհրաժեշտ թվով մարդիկ, բայց գոնե տասնյակների հասնող: Եւ վե՞ց, ի՞նը… Տիկնայք եւ պարոնայք, դուք բարեկամ, հարազատ, մտերիմ, ընկեր, լավՙ գոնե ծանոթ վարսահարդար կամ դզող-փչող չունե՞ք: Գոնե երկու հարսանիքի չեք մասնակցե՞լ, այնտեղ առնվազն տասը նոր ծանոթություն չեք հաստատե՞լ, ձեր մորաքրոջ, քեռու, հորեղբոր, հորաքրոջ տղաներն ու աղջիկները գոնե 8-ական ընկեր չունե՞ն… Փաստորեն չունեն, եւ դուք էլ չունեք: Բայց հույս ունեքՙ նախանձելի չափով: Հո հենց այնպես չե՞ք դրել ձեր թեկնածությունը, դրել եքՙ պատգամավոր դառնալու հույսով, հատուկ այդ առիթով գեղեցիկ հագնված գնացել եք ձեր ընտրատեղամասն ու քվեարկելՙ ինքներդ ձեզ, որը հինգըՙ վեց դառնա, ութն էլՙ ինը:

Իրականում 9 մարդ ընտրել է ոչ միայն պարոն Միքայել Պետրոսի Քացախյանին, այլեւ նույն ՔԺՎԿ-իցՙ Սուսաննա Չկալովի Ստեփանյանին, Ստեփան Արտաշեսի Քերոբյանին եւ ՕԵԿ-իցՙ Գոհար Մանուկի Մելքոնյանին: Եւ սա խիստ հատկանշական երեւույթ է. բանն այն է, որ Հայաստանում շատերս մեր տեղը չենք գտնում, մեր սահմանները չենք զգում, իրավիճակին չենք տիրապետում: Պետք է քայլելՙ քայլում ենք, պետք է խոսելՙ չենք լռում, պետք է գրելՙ գրում ենք, պետք է առաջադրվելՙ առաջադրվում ենք: Կապ չունի, թե քանի՞ ընկեր ունենք, կամ որքան դրամ: Մենք անհատ ձեռներեց ժողովուրդ ենքՙ քաղաքականապես, տնտեսության մեջ, մշակույթում, նույնիսկ ֆուտբոլում: Մեզ թվում է, որ Իտալիայի հավաքականին կարող ենք հաղթել, բայց Լիխտեյնշտեյնին անգամ չենք կարողանում: Ու ինչուների մասին չենք մտածում, ինչո՞ւ մտածենք, ամպերից անդին երազանք ունենք, գետնի ամենատակը հասնող արմատներ, այս առումով աշխարհի ամենաբարձրահասակ ազգն ենք, ամենագեղեցիկը, թիկնեղը, գանգրահերը, խարտյաշը, բարին, հյուրասերը, ավանդապաշտը, քրիստոնյան, ամենա՛ն: Դրա համար էլ բոլորս կարող ենք պատգամավոր լինել, պատգամավոր քննադատել, լրագրող լինել, նրան ծախված կոչել, բոլորս ճիշտ ենք, միայն Սերժ Սարգսյանն էր սխալ, չնայած նա էլ ճիշտ էր, քանի որ խոստովանեց, որ սխալվել է:

Աննա Հմայակի Մելիքբեկյանը, Միքայել Պետրոսի Քացախյանը, Սուսաննա Չկալովի Ստեփանյանը, Ստեփան Արտաշեսի Քերոբյանն ու Գոհար Մանուկի Մելքոնյանը առանձնահատուկ չեն: Մեզանից են, նույն ցավն ու խինդն ունենք, հավակնությունների դեմ անզոր, հնարավորությունների դիմացՙ կույր: Այդպես չէ՞, իհարկե այդպես չէ, շուտով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կընտրվի Հայաստանի ներկայացուցիչը, ՀԱՊԿ-ը համատեղ զորախումբ կուղարկի հայ-ադրբեջանական սահման, որի ահից Իլհամ Ալիեւը դեսպանատուն կբացի Ստեփանակերտում, Բրյուսելից եվրոների հոսք կլինի դեպի մեր տնտեսություն, բայց Ռուսաստանը զուգահեռաբար անվճար զենք ու գազ կտա, Միացյալ Նահանգների նախագահը Սպիտակ տանը կհյուրընկալի Հայաստանի ղեկավարին եւ կհիշի, թե ինչ էր որոշել Վուդրո Վիլսոնը, Էրդողանը քրդերի ցեղասպանություն կանի, որպեսզի մեր հողերը դատարկ վերադարձնի… Մի խոսքով: Մենք այս ամենով ենք ապրում, այսքան ծանր: Բայց հիմա, ասում են, նոր Հայաստան է սկսվել, որտեղ բոլորը կարող են պատգամավոր դառնալ, ու ես անկեղծ չգիտեմՙ դա լա՞վ է…:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԸ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՈՒՄ

Հաջորդ գրառումը

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Համանման Հոդվածներ

11 հուլիսի, 2025

Տխմարություն է Եկեղեցու դեմ սուր ճոճելը

11/07/2025
11 հուլիսի, 2025

Նույն գետը՝ երկրորդ անգամ

11/07/2025
11 հուլիսի, 2025

«Հայաստանն ու Ադրբեջանը ունեն նույն նպատակը՝ դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից»

11/07/2025
11 հուլիսի, 2025

Հայաստանը՝ նաեւ իր դեմ ծրագրի մասնակի՞ց

11/07/2025
Հաջորդ գրառումը

ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Արխիվ

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Վերջին լուրեր

Նորություններ

Նոր էջ է բացվում, բայց Հայաստանի վիլայեթացման. Էդուարդ Շարմազանով

15/07/2025

Քաղաքական գործիչ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Մակրոնի կողմից Նիկոլին քաջալերելը շատ ծանր է նստում Հայաստանի ու հայ ժողովրդի վրա։ 2022-ի...

ԿարդալDetails

Քաղաքական դաշտը կրկին զտվում է. պատեհապաշտները տարանջատվում են նվիրյալներից, թուլամորթները՝ պայքարողներից. Հրանտ Մելիք-Շահնազարյան

14/07/2025

Կասկած չունեմ, որ առաջիկայում «միջանցքի» թեմայով կլինեն նոր զարգացումներ. Վարուժան Գեղամյան

14/07/2025

ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն Ուկրաինային զենք կմատակարարեն՝ Եվրոպայի հաշվին

14/07/2025

Միացյալ Նահանգները առաջարկել է 100 տարով  վերահսկել Զանգեզուրի միջանցքը. դեսպան

14/07/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական