Շաբաթ, Մայիսի 30, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՆԱՏԱԼՅԱ ՍԵՄՅՈՆՈՎՆԱՆ ԵԿԱՎ

16/11/2018
- 16 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Նատալյա Սեմյոնովնան եկավ, ու Հանրապետական կուսակցությունը վերջապես ասաց իր տղամարդկային խոսքը. Կմասնակցեն դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Ցուցակը կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, որը նաեւ կուսակցության նախագահի առջին տեղակալ է ընտրվել: Ինքը` Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավին չի մասնակցի, ու ես դժվարանում եմ ասել` սա նրան քաղաքագետնե՞րն են խորհուրդ տվել, սոցիոլոգնե՞րը, թե՞ հոգեբանները: Ամեն դեպքում ՀՀՇ-ից խորհուրդ էին տալիս ՀՀԿ-ին, որ այս անգամ չմասնակցեն ընտրություններին, մի 4-5 տարով մեկուսանան, բնականաբար ոչ թե մեկուսարաններում, այլ, օրինակ, գրադարաններում, չմտածեն քաղաքականության, ռեւանշիզմի, նույնիսկ հայրենիքի ու Նժդեհի մասին ու մի բոլ հանգստանան: Ով-ովՙ ՀՀՇ-ն հո լա՞վ գիտի, թե ինչ են պայքար, պայքար մինչեւ վերջին ու ժողովրդի հիշողության սահմանները:

Իսկ մինչ ՀՀԿ-ն կհանգստանար, մենք էլ կմեծանայինք ու կմոռանայինք, որ հինգ տարի առաջ ՀՀԿ անունով կուսակցություն է եղել, ու երբ ՀՀԿ-ն նորից հայտնվեր` կնետվեինք նրա գիրկն ու կխնդրեինք փրկել մեզ Նիկոլ Փաշինյանի ռեժիմից:

Բայց ՀՀԿ-ն որոշեց, որ հոգնած չէ, եւ կամ հանգստանալու իրավունք չունի: Վիգեն Սարգսյանը պատասխանել է նույնիսկ այն հարցին, թե ի՞նչ հույսով է ՀՀԿ-ն մասնակցում ընտրություններին: Դե այսինքն լրագրողը ՀՀԿ նախագահի առաջին տեղակալից հետաքրքրքվել է, թե ինչո՞ւ պետք է հասարակությունը վստահի ՀՀԿ-ին, Վիգեն Սարգսյանն էլ ասել է. «Մենք գիտենք երկիրը մանրամասն, գիտենք խնդիրները եւ գործող իշխանությանը ունենք ապացուցելու բան»: Հասկացա՞ք, այսինքն մենք, կամ մեր մի մասը գնալու է ու ՀՀԿ է ընտրելու, քանի որ միայն այս կուսակցությունն է, որ մանրամասն գիտի երկիրը, օրինակՙ Մհեր Սեդրակյանը հրաշալի գիտի Արեշը, Սամվել Ալեքսանյանը` Մալաթիա-Սեբաստիայի բոլոր ծակուծուկերը, Սուրիկ Խաչատրյանը` Սյունիքի մարզի պատմափիլիսոփայական բոլոր անցքերը, Ռուբեն Հայրապետյանը` Ավանը, չնայած մեկ-մեկ Տարոն Մարգարյանը նրան հաղթում է այս հարցում… Մի խոսքով, ՀՀԿ-ն ոչ միայն մանրամասն գիտի երկիրը, այլեւ ունի երկրի առանձին տարածաշրջանների նեղ մասնագետներ: Բայց սա դեռ մի կողմ, ի՞նչ է նշանակում հասարակությունը մեզ պետք է վստահի, քանի որ մենք գործող իշխանությանն ապացուցելու բան ունենք: Այսի՞նքն, մարդիկ պետք է ՀՀԿ ընտրեն, որ կինո նայե՞ն, որտեղ ճիշտը հիվանդացել է, բայց չի մահացել ու լավագույն տղերքը ոչ թե հեռանում են, այլ սեփական ճշտի համար տարբեր տեսակի թուքումուր ուտելու գնով, քայլեր են ձեռնարկո՞ւմ, անգամ եթե քայլ անելը հակառակորդի մենաշնո՞րհն է: Էլ դարդ ու ցավ չունենք էլի, փոփ-քորն առնենք, նստենք հեռուստացույցի առջեւ ու տեսնենք, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանն ասում, իսկ ՀՀԿ-ն հակառակն ապացուցո՞ւմ…

Հարգելի հանրապետականներ եւ կյանքում գոնե մեկ անգամ քաղաքացիական պայմանագիր կնքածներ, եկեք ոչինչ մի ապացուցեք իրար, որովհետեւ եթե դուք իսկապես մանրամասն իմանայիք երկիրը, կհասկանայիք, որ դրա մարդկանց` Հայաստանի քաղաքացիներիս բոլորովին չի հետաքրքրում, թե ո՞վ էր ձեզանից ճիշտը ու ով սխալվեց: Մեզ հետաքրքրում է մեր գործը, մեր աշխատավարձը, մեր թոշակը, մեր սառնարանը, մեր ապագան ու հատկապես ներկան, որն արդեն չգիտեմ որերորդ հայաստանցի սերունդը զոհաբերում է հանուն վաղվա Հայաստանի, որն այդպես էլ չի գալիս, քանի որ հին ու նոր իշխանությունները միշտ իրար բան ունեն ապացուցելու:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵՃԸՙ ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ

Հաջորդ գրառումը

ՄՈՒԴՐՈՍԻ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ 100-ԱՄՅԱԿԸ

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

ՄՈՒԴՐՈՍԻ ԶԻՆԱԴԱԴԱՐԻ 100-ԱՄՅԱԿԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

«Հայաստան» դաշինքի քարոզարշավը՝ Լոռու մարզում

29/05/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Մի երկու խոսք երեկվա զորահանդեսի մասին. Արմեն Այվազյան

29/05/2026

Առհասարակ, զորահանդեսներն անցկացվում են որոշակի նպատակներով, որոնցից հիմնականներն են՝ 1. պետության ռազմական ուժի ցուցադրումը և դրանով թշնամիների կամ պայմանական հակառակորդների...

ԿարդալDetails
Նորություններ

Այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ. Էդգար Ղազարյան

29/05/2026

Նիկոլ Փաշինյանը և Սուրեն Պապիկյանը որոշել են, որ այսուհետ հայկական բանակի սպաներն ու գեներալները պետք է կրեն ադրբեջանական ուսադիրներ, այնպես...

ԿարդալDetails
29 Մայիսի, 2026

Վերջին արարը՝ ինքնուրացում

29/05/2026

Հունիսի 2-ին կլրանա Բունդեսթագի Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեի 10 տարին: Հիշում եմ՝ որքան ջանք ու նվիրում ներդրվեց, երկրում օրակարգի թեմա...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական