Ուրբաթ, Հունիսի 26, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՍԻԱՆ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՒՄ

02/11/2018
- 02 Նոյեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ, Քաղաքական վերլուծաբան

Միջազգային արժույթային հիմնադրամը հրապարակեց համաշխարհային տնտեսության եւ առանձին աշխարհագրական տարածաշրջանների աճի նոր կանխատեսումը: Ընդհանուր համապատկերին Կենտրոնական Ասիան դիտվում է ավելի քան հեռանկարային: Հիմնադրամի փորձագետների լավատեսությունը կենտրոնաասիական տարածշրջանի կապակցությամբ մեծապես պայմանավորված է ներդրողների եւ խոշոր շուկայական խաղացողների տրամադրությունների փոփոխությամբ: Կենտրոնական Ասիան, վերջապես, հաջողությամբ ազատագրվում է տարանջատված եւ անկանխատեսելի տարածքի կարգավիճակից: Եթե ավելի վաղ նորդրողները մեծամասամբ սիրահոժար գնում էին միայն Ղազախստան, ապա այժմ կապեր են հաստատում նաեւ մյուս հանրապետությունների հետ: Եվ դա ոչ առանց պաշտոնական Աստանայի օգնության: Ղազախստանին է առայժմ բաժին հասնում Կենտրոնական Ասիայում արված բոլոր ներդրումների 70 տոկոսը, սակայն Հանրապետության իշխանությունները ագահություն չեն անում եւ հաճույքով գովազդում են հարեւաններին իրենց գործընկերների առջեւ:

Ղազախստանի միջոցով կամ նրա փորձի հիման վրա Կենտրոնական Ասիայի երկրները կապեր են հաստատում եւ համաձայնագրեր են ստորագրում Եվրոպայի եւ Պարսից ծոցի ընկերությունների հետ: Ղազախստանն ինքն էլ հանդես է գալիս ներդնողի դերում ամբողջ տարածաշրջանի համար: Աստանան հովանավորում է օգնության եւ զարգացման ռազմավարության ծրագրեր Կենտրոնական Ասիայի երկրների համար: Չնայած, թվում էր, թե Ղազախստանին պե՞տք է արդյոք բարձրացնել հարեւանների մրցունակությունը: Մոտիվներն ակնհայտ ենՙ հարեւան երկրների տնտեսական կենսամակարդակը, ինչպես կարծում են Ղազախստանում, երաշխավորում է կայուն եւ կանխատեսելի իրավիճակ սահմաններին, ամբողջ տարածաշրջանի ճիշտ իմիջ համաշխարհային բիզնես-հասարակայնության աչքում եւ, վերջապես, հաջող առեւտուր բարեկամների հետ:

Կենտրոնական Ասիայում ներքին առեւտրի ներուժն ահռելի է: Հաշվի առնելով ողջ հնգյակի արտահանման ապրանքների նոմենկլատուրանՙ կարելի է համոզված ասել, որ ցանկության դեպքում Ղազախստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը եւ Թուրքմենստանը կարող էին միմյանց ապահովել ամենակարեւոր ամբողջ ապրանքանիովՙ սննդամթերքով, էներգակիրներով, տեքստիլով, տեխնիկայով: Այդ իմաստով այս տարածաշրջանը միանգամայն ինքնաբավ է:

Խոսելով Ղազախստանի ինտեգրացիոն նախաձեռնությունների մասինՙ կարեւոր է հասկանալ, որ հենց դրանք էլ դարձել են այն առաջ մղող ուժը, որը թույլ տվեց երկրների միջեւ համագործակցության կարգավորում եւ տարածաշրջանի իմիջի փոփոխություն: Այժմ Ղազախստանն, օգտվելով միջազգային բեմահարթակում իր սոլիդ հեղինակությունից, փորձում է տնտեսական կապեր հաստատել այժմ արդեն ամբողջ տարածաշրջանի եւ նրա նոր միավորված դերում մայրցամաքի այլ խաղացողներիՙ Ռուսաստանի, Չինաստանի ու Եվրոպական Միության հետ: Նրանց հետ համագործակցությունը թույլ կտա Կենտրոնական Ասիային դառնալու աշխարհում խոշորագույն տարանցիկ «հաբ»երից մեկը, որի միջոցով, միասնական երթուղիով, առանց ուշացումների եւ անհարկի ստուգումների կշարժվի համաշխարհային ապրանքային հոսքերի զգալի մասը:

Ղազախստանի փոխանցմամբ Կենտրոնական Ասիայի երկրները ծրագրում են ստեղծել Շենգենյան գոտու իրենց այլընտրանքը եւ մտցնել միասնական մուտքի արտոնագիրՙ «Silc Visa»: Այդ գաղափարը պետք է որ էապես բարձրացնի զբոսաշրջությունից ստացվող եկամուտները ողջ տարածաշրջանում: Առայժմ նման արտոնագրային պրակտիկայի ներդրման մասին համաձայնագիր պատրաստ են ստորագրել միայն Ղազախստանն ու Ուզբեկստանը: Կենտրոնական Ասիայի մյուս ներկայացուցիչների հետ Աստանան եւ Տաշկենտը բանակցություններ են վարում: Զբոսաշրջությունը, հաշվի առնելով տարածաշրջանի բնանկարների բազմազանությունը, հարուստ պատմությունը եւ երկրների եզակի ինքնատիպությունը, բոլոր նախադրյալներն ունի դառնալու կենտրոնաասիական հնգյակի տնտեսությունների եկամտի հիմնական հատվածներից մեկը:

Ընդհանուր առմամբ, Կենտրոնական Ասիայի հեռանկարները բավական դրական են: Եվ Միջազգային արժույթային հիմնադրամի կանխատեսումները թվում են միանգամայն հիմնավորված: Դրանց իրականացման համար միայն կարեւոր է, որպեսզի տարածաշրջանի երկրները աջակցեն ինտեգրմանը եւ արտաքին քաղաքականության մեջ շեշտը դնեն հարեւանների հետ հարաբերությունների վրա: Ղազախստանն իր օրինակով արդեն ապացուցել է, թե դա որքան ձեռնտու եւ հեռանկարային է: Այժմ, Ղազախստանի Հանրապետության, որպես մի հզոր լոկոմոտիվի ետեւից, պետք է առաջ շարժվեն Կենտրոնական Ասիայի մյուս երկրները:

Նախորդ գրառումը

25 ՏԱՐԻ ԲԵՄՈՒՄ. ԿԱՅԱՑԵԼ Է «ՓԱՐՈՍ» ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՄԲԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳԸ

Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ԱՉՔ ՓԱԿԵՑ ԷՐ-ՌԻԱԴԻ ԱՐԱՐՔԻ ՎՐԱ

Համանման Հոդվածներ

26 Հունիսի, 2026

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026
26 Հունիսի, 2026

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026
26 Հունիսի, 2026

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026
26 Հունիսի, 2026

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026
Հաջորդ գրառումը

ԹՐԱՄՓԸ ԱՉՔ ՓԱԿԵՑ ԷՐ-ՌԻԱԴԻ ԱՐԱՐՔԻ ՎՐԱ

Լրահոս

Քըլըչը շնորհավորել է Ռուբինյանին

26/06/2026

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածության համար։  «Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան...

Ո՜ւր ենք հասել…

26/06/2026

Թող թույլ տրվի ինձ զգաստ մտածող ու դեռ չկաշառված գործընկերներիս եւ առհասարակ մեր ժողովրդի ողջամիտ խավին խորհուրդ տալ, որ դադարեն...

ՍԴ որոշմանը սպասելիս

26/06/2026

Մտածել, որ Հայաստանի ընտրությունների արդյունքը կապ չունի արտաքին աշխարհում կատարվող գործընթացների հետ,ու որ Հայաստանի ընտրողն է ամեն բան վճռում, իհարկե...

Յունիս 7-ի ընտրութեանց արդիւնքները պիտի երբեք վերջնականանա՞ն

26/06/2026

Վատառողջ է վիճակը, երբ համազգային համարում վայելող որեւէ վերաքննիչ համակարգ բացակայ է Հայաստանի Հանրապետութեան Ազգային Ժողովի համապետական ընտրութիւնները տեղի ունեցան...

ԱՄՆ-ի հետ բանակցողի խորհրդանշական կրծքանշանը

26/06/2026

Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը համարվում է Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ տարվող բանակցությունների գլխավոր համակարգողներից եւ բանակցային գործընթացի առանցքային դեմքերից մեկը: Նա Իրանի...

Իրան-ԱՄՆ ընդհատված հանդիպում

26/06/2026

Իրան-ԱՄՆ քառակողմ հանդիպումը, որին մասնակցում էին նաեւ պակիստանցի եւ քաթարցի միջնորդները, 80 րոպե տեւած բանակցություններից հետո ընդհատվել է՝ որոշ հարցերի...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական