Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ԿԱՊԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ ՎԵՐԱԲԵՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռամկավար ազատականկուսակցության կենտրոնական վարչությանանդամներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ ընթացող գործընթացները դրական ազդեցություն կունենան Հայաստանում ՌԱԿ-ի գործունեության վրա նոր թափ կհաղորդեն կուսակցության զարգացմանն ու քաղաքական պրոցեսներին ներգրավվածության բարձրացմանը:

ՌԱԿ կենտրոնական վարչության անդամները պատրաստակամություն են հայտնել կուսակցության արտերկրի կառույցների գործունեությամբ նոր ազդակ հաղորդել սփյուռքի հսկայական ներուժի իրացմանըՙ ի նպաստ հայրենիքի զարգացման: Նրանք նշել են, որ մտադիր են առաջիկայում Երեւանում սփյուռքահայ գործարարների մասնակցությամբ կազմակերպել տնտեսական համաժողով, որի ընթացքում վերջիններս կկարողանան ծանոթանալ Հայաստանում առկա ներդրումային միջավայրին նախանշել նորանոր ծրագրեր:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է նախաձեռնությունը առաջարկել այդ ուղղությաUμ համագործակցել ՀՀ կառավարության համապատասխան մարմինների հետ: