Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՐԱՔՅԱՆ ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԸՆՏՐՎԵՑ ԶԱԽՈՅԻՑ ՎԱՀԻԿ ՔԱՄԱԼ ՍԵՐԱՆՅԱՆԸ

26/10/2018
- 26 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Բեյրութ

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանական ընտրությունները ընթացան բավականին բարդ իրավիճակումՙ նկատի առնելով բուռն մրցակցությունը Բարզանիների եւ Թալաբանիների կողմնակից կուսակցությունների միջեւ: Հյուսիս Արեւելքում Իրանի սահմանակից Սուլեյմանիյե քաղաքը Թալաբանիների ազդեցության տակ է գտնվում, գլխավորապես բնակեցված քրդերով: Իսկ Էրբիլը, Դհոկը, Զախոնՙ իշխող Քրդական Դեմոկրատական կուսակցության ղեկավարներ, նախագահ Մեսուդ Բարզանիի եւ Նեչրվան Բարզանիի ազդեցության շրջաններն են: Այստեղ արդեն ամերիկյան 5 ռազմաբազաներ են կառուցվել եւ կառուցվում են, ապրում է նաեւ քրիստոնեական ստվար ազգաբնակչությունՙ ասորիներից, քաղդեացիներից եւ հայերից բաղկացած: Այնպես որ ընտրությունների նախնական արդյունքները եւ վերահաստատված հայտարարության միջեւ տեղի ունեցան բազմաթիվ փոփոխություններՙ որոնցից զերծ չմնաց նաեւ հայկական գաղթօջախը:

Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի պատգամավոր դարձավ Վահիկ Քամալ Սերանյանը Զախոյից, 497 քվեով: Առաջին հաշվարկման ժամանակ ընտրվել էր Երվանդ Նշան Ամինյանը-Մարկոսը Դհոկից, որն գրավեց երկրորդ տեղըՙ 489 «ձայնով»: Հավրեզի «Առյուծ» Մուրադ Մարտիրոս Վարդանյանը գրավեց 3-րդ տեղը թեկնածուների մեջՙ 476 քվեներով: Ընտրության մասնակցած մյուս հայ թեկնածուներըՙ Էդգար Հակոբ Պետրոսը , Նուբար Սիփան Ղարիբը Էրբիլից , դժբախտաբար չկարողացան մուտք գործել խորհրդարան:

Հեռախոսով կապվեցինք Զախո, շնորհաւորելով Իրաքյան Քուրդիստանի խորհրդարանի նորընտիր հայ պատգամավորին: Վահիկ Քամալ Սերանյանի ծնողներն ու գերդաստանը Քրտական Ազգային Ազատագրական շարժման ակտիվ մասնակիցներից են եղել ու մեծ հեղինակություն են վայելում Թուրքիայի սահմանամերձ Զախոյի եւ Դհոկի նահանգում, թե՛ հայկական եւ թե՛ քրդական ղեկավարության մոտ: Շուտով կը հրատարակենք նաեւ հարցազրույցՙ Վահիկ Քամալ Սերոնյանի հետ, իր նոր պաշտոնին հաստատվելուց հետո:

Նախորդ գրառումը

ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ԱՎԱՐՏՎԵՑ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԵՎ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿՐՈՆՆԵՐԻ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՎԵՑԵՐՈՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Հաջորդ գրառումը

ՍԿՍՎԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԱՅԻՆ ԱՆՑՈՒՄԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՍԿՍՎԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԱՅԻՆ ԱՆՑՈՒՄԸ

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական