Հինգշաբթի, Հոկտեմբերի 9, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՍԿԶԲՈՒՄ ՉՈՐԱՑՆԵՆՔ ՃԱՀԻՃԸ»

26/10/2018
- 26 Հոկտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Հալլե, Գերմանիա

Հոկտեմբերի 18-ին Հալլե Վիթթենբերգի Մարտին Լութեր համալսարանի շքեղ, բազմամարդ դահլիճում երկու 20- ամյակ էր նշվումՙ ԳԴՀ Սաքսոնիա- Անհալթ երկրամասի եւ ՀՀ-ի միջեւ կնքված մշակութային համաձայնագրի, Գերմանիայում միակ «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի հոբելյաններին ու հաջորդ օրվա գիտաժողովի մասին մեր անդրադարձին կծանոթացնենք «Ազգ»- ի առաջիկա համարում, ստորեւ առանձնացնելով հանդիսությանը ներկա ՀՀ գիտության եւ կրթության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի հետ մեր հպանցիկ զրույցը, որն սկսվեց Փարիզում, այնուհետ ԳԴՀ-ում կայացած գործնական հանդիպումների մասին մեր հարցից։

– Փարիզում բացված «Թումո» կենտրոնը շատ կարեւոր է այն տեսակետից, որ հնարավորություն ենք ստացել մեր կրթական բրենդներն արտահանելու։ «Թումոն» բեկում ապահովեց այդ առումով, բայց Փարիզի քաղաքապետի հետ զրույցում ասացի, որ «Թումոն» մեր կրթական միակ ապրանքանիշը չէ, հաջորդ այցի ժամանակ կծանոթացնենք մյուսների հետՙ օրինակ «Արմաթ» լաբորատորիաների ցանցը, dasaran.am-ը, դրանք նույնպես կարտահանվեն։ Կան բազմաթիվ դպրոցներ, այդ թվումՙ մասնավոր, որ դրական փորձ են կուտակել, յուրահատուկ ծրագրեր են իրականացնում, դրանք էլ կարող են այլ երկրների կրթական համակարգերի համար հետաքրքիր լինել։ Հանդիպել եմ գիտության, հետազոտությունների եւ ինովացիայի հարցերով Եվրոհանձնակատար Կարլոս Մոեդաշին։ Վերջինիս հետ ի շարս այլ հարցերի քննարկել ենք գիտության մեջ իրականացվող մեր բարեփոխումներին, ինչպես նաեւ ԵՄ Հորիզոն- 2020 ծրագրի շրջանակներում մեզ աջակցելու հարցը։ Հանդիպել եմ ԳԴՀ կրթության եւ գիտահետազոտության նախարարության պետքարտուղար Գեորգ Շյութեի հետ, պայմանավորվածություն է ձեռք բերվել ներգրավելու մեր կազմակերպություններին գերմանական տարբեր ծրագրերի մեջ։ Անգելա Մերկելի այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանի հետ քննարկած հիմնական թեմաներից մեկը եղել է գիտության եւ գիտահետազոտական ոլորտում 2 երկրների համագործակցության հարցը։ Այստեղ մեծ ներուժ կա. թեպետ Գերմանիան կրթության ոլորտում մեր հիմնական գործընկերներից մեկն է, բայց պաշտոնական հանդիպումներին հայտարարվել է, թե այդ ներուժն ավելի մեծ է, քան հիմա օգտագործում ենք։ Եղել եմ Պոտսդամի Լեփսիուսի տուն թանգարանում, տեղի ղեկավարության հետ պայմանավորվել ենք, որ գիտության եւ կրթության նախարարությունը կաջակցի կենտրոնին տարբեր ծրագրերում։ 2019- ին նրանք պատրաստվում են Եվրոպայում հայկական համայնքների մասին մի կոնֆերանսի, որ ոչ միայն գիտական, այլ նաեւ կիրառական տեսակետից շատ կարեւոր է ՀՀ- ի համար, մանավանդ վերջին իրադարձություններից հետո, երբ սփյուռքում տրանսֆորմացիա է տեղի ունենում։ Հանդիպել եմ նաեւ միջին մասնագիտական ոլորտի մի շարք փորձագետների հետ։ Հայաստանում միջին մասնագիտական ոլորտըՙ քոլեջներն ու ուսումնարանները բարեփոխվում են, եւ գերմանական փորձը լավագույնն է։ Կցանկանայինք առավել խորացնել արդեն գոյություն ունեցող համագործակցությունը։ Սաքսոնիա- Անհալթ երկրամասում հանդիպում եմ ունեցել տնտեսության, գիտության եւ թվայնացման նախարարի հետ, պայմանավորվել ենք մի շարք ուղղություններով աշխատել, գերմանական կողմը մասնավորապես կաջակցի բուհերի միջեւ համագործակցությանը, Մագդեբուրգի համալսարանի հետ պայմանավորվել ենք մշակել մի փաստաթուղթ, որի նպատակն է հայ ուսանողներին այդ համալսարանի բժշկական ֆակուլտետում ներգրավելը։ Մագդեբուրգի համալսարանի ռեկտորին եւ պետքարտուղարին հրավիրեցի Հայաստանՙ մեր տեխնոլոգիական համալսարանիՙ մասնավորապես պոլիտեխնիկի եւ ճարտարապետաշինարարականի հնարավորություններին ծանոթանալու։ Նրանք ընդունեցին հրավերը, հիմա արդեն պաշտոնական գրագրությունների միջոցով կփորձենք այցը կազմակերպել հնարավորինս սեղմ ժամկետում։ Ընդգծեմ, որ Հայաստանի տարբեր նախագծերում գերմանական կողմից աջակցելու մեծ ցանկություն կա, մանավանդ կանցլերի այցելությունից հետո։ Մենք էլ շատ մեծ շահագրգռություն ունենք, որ համագործակցությունը խորանա, եւ շատ ծրագրեր կարճ ժամանակամիջոցում իրականացնենք։ Այցելելու ենք Հայաստանի հետ համագործակցող մի շարք վարժարաններՙ գերմանական 6 դպրոցի հետ համագործակցություն կա, ՀՀ 70 դպրոցում գերմաներեն է դասավանդվում։ Կլինեմ նաեւ իրենց նախարարության վերապատրաստման կենտրոնում, որը շատ կարեւոր է մեզ համար։ Այժմ կրթության ազգային ինստիտուտի բարեփոխմամբ ենք զբաղված, գերմանական փորձը մեզ համար կարեւոր է։ Մի բան նկատել եմՙ հիմնական խնդիրները, որ այսօր կան Հայաստանի հանրակրթությունում, ինչ- որ ձեւով առկա են նաեւ Գերմանիայում. խոսքը մասնավորապես վերապատրաստման ֆինանսավորմանն է վերաբերվում։ Զարմանքով իմացա, որ Հայաստանի նման ԳԴՀ- ում էլ ուսուցիչների թափուր տեղեր կան։

– Ձեր կարծիքով Հայաստանի մտավոր ամենամեծ դիֆիցիտը ո՞րն է։

– Գիտելիքը, կադրերը։

– Ի՞նչ պիտի անենք, որ այդ գիտելիքը մանկապարտեզ ու դպրոց ավարտածին թույլ տա պարզ նախադասությամբ հստակ միտք ձեւակերպել, խոսել, չկմկմալ, Ազնավուրի հոգեհանգստյան արարողության ժամանակ նկատեցինք, որ թարգմանությունն էլ կաղում էր։

– Զարմանալի է, որովհետեւ «Թումոյի» բացմանը համաժամանակյա գործառույթ իրականացնող մի շատ լավ թարգմանիչ կար։ Չգիտեմ ինչ է տեղի ունեցել, բայց խնդիրը գիտելիքն է, վերլուծական, քննադատող մտքի բացակայությունը կամ գրեթե բացակայությունը, ինչը հաղթահարելու ուղղությամբ ներկայում մեծ ծավալի աշխատանք է տարվում։ Գերմանացիներն էլ արձանագրում են, որ հանրակրթության մեջ արագ փոփոխություններ հնարավոր չեն, քանի որ շահառուների թիվը հսկայական է։ Ներկայում շատ լուրջ հիմքեր ենք դրել, մեկ- երկու տարի հետո արդյունքները տեսանելի կլինեն։ Պետք է ուղղակի համբերությամբ զինվել։ Մենք ունենք բավարար քաղաքական կամքՙ նպատակներին հասնելու համար։

– Թեեւ կառավարությունը հրաժարական է տվել, բայց ես պաշտոնակատարիդ եմ ուղղում հարցսՙ կառավարությունը մեր բանավոր երկիրը ե՞րբ է դարձնելու գրավոր։ Գերմանիան հզոր երկիր է, քանի որ գրավոր խոսքը շատ է կարեւորում։

– Կարծում եմ Հայաստանն էլ է գրավոր երկիր, բայց շատ հաճախ գրավոր ելույթի տեքստը միտք, գաղափար, վերլուծություն չի պարունակում։

– Չե՞ք կարծում, որ մենք հանպատպաստիցը շատ ենք սիրում, հենվում ենք դրա վրա։ Մակրոնի ելույթներից շատ տպավորված է հայ հանրությունը։ Ֆրանսիայի նախագահի ելույթը լավն էր, քանի որ գրավոր խոսքը, բանաստեղծությունը կարեւորող երկրից եկած նախագահի ելույթ էր։ Մենք կարծես գրականության, գրի, բանաստեղծների պակաս չունենք, բայց ինչո՞ւ մեր (պետության ներկայացուցիչների) պաշտոնատարների ելույթն ազդեցիկ չէ, բանավեճի կուլտուրա չունենք։ ԱԺ-ն է փչացրել, բացի գռեհիկ տեքստերի առատությունից շատ քիչ պատգամավորներ կան, որ խոսք կառուցել գիտեն։ Բանավեճը պիտի դպրոց տանել։

– Ես կարծում եմ, որ շատ արագ դուք փոփոխություն կտեսնեք։ Օրինակ Երեւանի ավագանու կազմը վկայում է այն մասին, որ եթե չասեմ այլեւս, ապա հիմնականում եւ մեծապես տեսնելու եք գրագետ մարդկանց, լսելու եք գրագետ խոսք, քննադատություն եւ բանավեճ։ Թեպետ «Իմ քայլը» դաշինքը ստացել է տեղերի գերակշիռ մեծամասնությունը, պիտի հավաստիացնեմ, որ ցուցակում շատ տարբեր մարդիկ են, որ ունեն տարբեր տեսակետներ, եւ արդեն հիմա տարբեր խնդիրների շուրջ հետաքրքիր բանավեճ կա ներսում։

– Պարոն Հարությունյան, արտերկրում աշխատող երիտասարդ գիտնականները Ձեզ շատ քննադատեցինՙ բողոքելով, որ իրենց հրավեր չի արվում։ Ի՞նչ եւ ինչպե՞ս պիտի անեք, որ արտերկրի գիտական կենտրոններում, լաբորատորիաներում փորձ կուտակած երիտասարդները Հայաստան վերադառնան։

– Երբ մի բան վատագույն վիճակում է գտնվում, չես կարող հաջորդ քայլով դա դարձնես լավագույնը։ Երբ կա ճահիճ, որի վրա պետք է տուն սարքես, առաջին հերթին պետք է ճահիճը չորացնես, այլապես ճահիճը կկլանի նոր տան հիմքերը, աշխատանքդ ապարդյուն կլինի։ Կարծում եմ, որ առաջիկա ամիսներին, երբ համակարգը որոշակի օպտիմալ վիճակի բերենք, այլեւս այն կսկսի գրավիչ դառնալ երիտասարդների համար։ Չեմ ցանկանում, որ այդ երիտասարդները հիմա գան, գիտությունում տիրող մթնոլորտից հիասթափվեն, ու վերադառնան իրենց կենտրոններ։ Մի քանի ամիս հետո շատ նպաստավոր վիճակ կստեղծվի։ Օպտիմալացման արդյունքում հնարավորություն կստանանք առկա միջոցները արդյունավետ ծախսել, գիտությունն այլեւս չի լինելու սոցիալական խնդիրներ լուծելու միջոց, թոշակ չենք տալու այլեւս մարդկանց, աշխատավարձն այլեւս թոշակ չի լինելու եւ այդպիսին չի ընկալվելու։ Բոլոր միջոցները ծախսելու ենք գիտության արդյունավետությունը բարձրացնելու վրա։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՀՆԱՐԱՎՈՐ ԿԼԻՆԻ՞ ՁԵՎԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՄՆ ՆՈՐ ՕՐԱԿԱՐԳ

Հաջորդ գրառումը

ՆԱՄԱԿՙ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Իր 24-րդ թատերաշրջանը կբացի Մոսկվայի Հայկական թատրոնը

09/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

ՆԱՄԱԿՙ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Նորություններ

Մեծ ռիսկեր կան, որ իշխանությունը կգնա մեծագույն խախտումների. Արման Թաթոյան

09/10/2025

Արդյոք իշխանությունը կգնա խախտումների. այո՛, մեծ ռիսկեր կան, որ կգնա մեծագույն խախտումների, որովհետև այս իշխանության գլխավոր խնդիրը սխալները կոծկելն է,...

ԿարդալDetails

Պուտինն Ալիևին բացատրել է, թե ռուսական երկնքում ինչպես է վթարվել ադրբեջանական Azal-ը

09/10/2025

Մի րոպեով մի բան ասեմ-5. Փաշինյանի հերթական անդրադարձը՝ երեք նախագահներին

09/10/2025

Պարոն Փաշինյան, պարզաբանեք՝ ինչ նպատակով եք լուծարում բարձր որակի ARFI պետական ներդրումային հարթակը. Դավիթ Փափազյան

09/10/2025

Ինձ համար մեծ խնդիր է՝ ինչո՞ւ ռուս խաղաղապահ ուժերի առկայության պայմաններում Արցախում էթնիկ զտումներ եղան. Թաթոյան

09/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական