Չորեքշաբթի, Հոկտեմբերի 15, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱՅԼՈՒՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

14/09/2018
- 14 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կրեմլում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ ամենահաճախը հնչել է «հարաբերություն» բառը: Կոնկրետՙ 25 անգամ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը արտասանել ենՙ «հարաբերություն», ընդ որումՙ 20 անգամ դա արել է Փաշինյանը: Ընդ որում, ամեն անգամ հարաբերություն բառն ասելիսՙ ՀՀ վարչապետը դիմացը կիրառել է որեւէ ածական-որոշիչ, օրինակՙ «փայլուն», «առանց անլուծելի խնդիրների», «իրապես բարեկամական», «զարգացման մեծ ներուժով»: Մի խոսքով: Պուտինն ավելի կարճ է խոսել. ՌԴ նախագահը հիմնականում արտահայտվել է երկկողմ առեւտրաշրջանառության մասին, որի թվերը, ըստ Պուտինի, աճել են, եւ գազի մասին, որը ինչպես ՌԴ նախագահն է շեշտելՙ Ռուսաստանն աշխարհում ամենաէժանը Հայաստանին է վաճառում: Ի դեպ, ըստ Հայաստանի վարչապետիՙ Պուտինը լրջորեն զարմացել է, երբ իմացել է, որ հայ սպառողները (ՀՀ հպարտ քաղաքացիները) գազի դիմաց թանկ են վճարում, եւ հիմա ինքն ու Պուտինը պետք է ուսումնասիրեն, թե ինչո՞ւ է աշխարհում ամենաէժան գազը հայաստանցիների համար թանկ հաճույք: Անկեղծ ասած, եթե Պուտինին սա զարմացրել է, ապա պատկերացնո՞ւմ եք, թե որքան կզարմանա, երբ նույն Փաշինյանից իմանա, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում: Ամեն դեպքում, արժի հայտնել ՌԴ նախագահին այդ մասին, մարդը հնարավոր է տեղյակ չէ՞…

Կատակըՙ մի կողմ, Ռուսաստանի նախագահը տեղյա՞կ է, որ հայ-ռուսական հարաբերությունները, ինչպես վարչապետ Փաշինյանն է ասում, փայլուն են: Եթե տեղյակ է, ապա ինչո՞ւ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, երբ 5 անգամ օգտագործել է «հարաբերություններ» բառը, գոնե մի անգամ չի ասել, որ դրանք փայլուն են: Ավելին, երբ Փաշինյաննՙ իր եւ Պուտինի նախորդ հանդիպման համեմատ կատարելագործված ռուսերենով ասել է, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, ՌԴ նախագահը նույնիսկ գլխով հավանության նշան ցույց չի տվել: Կնշանակի կա՛մ Պուտինը համաձայն չէ այս հարցում Փաշինյանի հետ, կա՛մ էլ ՌԴ նախագահը համեստ մարդ է ու ուզում է, որ ոչ թե ինքը նման ճոխ բառեր ասի, այլ զրուցակիցները: Օրինակ, մի քանի օր առաջ Մակրոնը հայտարարել էր, թե Ռուսաստանի նախագահն ուզում է քանդել Եվրոմիությունը, չնայած դրանՙ ինքը հարգում է նախագահ Պուտինին: Կրեմլից էլ պատասխանել էին. նախագահ Պուտինը եւս հարգում է նախագահ Մակրոնին: Մի խոսքով, համարենք, որ ՌԴ նախագահը համաձայն է մեր սիրելի վարչապետի հետ ու եւս կարծում է, որ հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են:

Բայց ի՞նչ է դա նշանակում, ո՞ր պարագայում պետք է Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները հայտարարեն, թե երկկողմ հարաբերությունները փայլուն են: Օրինակ, եթե Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է աշխարհում ամենաէժան գնով, կնշանակիՙ Հայաստանի համար մեր հարաբերությունները փայլուն են, բայց եթե Ռուսաստանը Հայաստանին գազը վաճառում է աշխարհում ամենաէժան գնով, փոխարենը Հայաստանին ձրի թույլատրում է իր տարածքում ռազմաբազա ունենալ, ուրեմն Ռուսաստանի կարծիքով էլ մեր հարաբերությունները փայլուն են: Այսինքն, որպեսզի երկու ղեկավարներն արձանագրեն երկկողմ հարաբերությունների փայլը, պետք է երկուսն էլ զգան: Հիմա, բնական է, որ ըստ Փաշինյանի հայ-ռուսական հարաբերությունների փայլից բոլորիս աչքերը կկոցվում են, մարդուն, ի վերջո, լավ ընդունել են Կրեմլում, այն էլՙ Չինաստանից ավելի բազմանդամ պատվիրակությամբ: Պուտինի հետ լուսանկարների մեծ հավաքածու ունի արդեն, Լավրովի հետ կատակով է շփվում, մի խոսքով…

Բայց, ի՞նչ եղավ Պուտին-Փաշինյան փայլուն հանդիպումից հետո: Հանկարծ տարածվեց ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնի հեռախոսային խոսակցության ձայնագրությունը, որի բովանդակությունը… կարեւոր չէ, կարեւորն այն է, որ մենք ապրում ենք այնպիսի երկրում, որտեղ այդ երկուսի գաղտնի խոսակցությունը հնարավոր է հրապարակել: Որքանով դա կապ ունի Ռուսաստանի հե՞տ, չգիտեմ, բայց գիտեմ երկու բան. Հայաստանում կապի բոլոր օպերատորները Ռուսաստանի հետ կապ ունեն եւ նախագահ Պուտինը վարչապետ Փաշինյանի հետ վերջին հանդիպմանը միայն 5 անգամ է օգտագործել «հարաբերություններ» բառը ու դա արել է առանց ածականների:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Հաջորդ գրառումը

ՔԵՖԸ ԿԱ, ՀԱՑԸՙ ՈՉ

Համանման Հոդվածներ

10 հոկտեմբերի, 2025

Երբ դատական համակարգը գործում է արդար

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Ընդարմացում

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

 Աքսել Ֆիշերի պաշտպանական կողմի ցանկությունը դատավարության ձգձգումն է

10/10/2025
10 հոկտեմբերի, 2025

Թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ուղերձները

10/10/2025
Հաջորդ գրառումը

ՔԵՖԸ ԿԱ, ՀԱՑԸՙ ՈՉ

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

Միջազգային

Նոր վարչապետ չեմ նշանակի, բայց կլուծարեմ խորհրդարենը, եթե անվստահության քվե լինի. Մակրոն

14/10/2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ եթե Սեբաստիան Լեկորնյուի կառավարությանը անվստահություն հայտնեն, նա նոր վարչապետ չի կնշանակի, այլ կլուծարի...

ԿարդալDetails

Ահմեդ ալ-Շարաան հոկտեմբերի 15-ին կմեկնի Ռուսաստան

14/10/2025

Սպասում ենք «Թէատրոն» կատարողական արվեստների ֆրանկոֆոն միջազգային փառատոնին

14/10/2025

ՀԱՄԱՍ-ը չի կարողանում Իսրայելին հանձնել բոլոր պատանդների մարմինները, քանի որ գերեզմանները կորել են

14/10/2025

Արամուս և Զովաշեն համայնքներում 4 մարդու սպանողը տվել է խոստովանական ցուցմունք. Քննչական կոմիտե

14/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական