Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆՀԱԿԱԿՇԻՌ ԵՎ ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇԻՌ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

14/09/2018
- 14 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Իրավացի էին այն մարդիկ, ովքեր ժամանակին, երբ խորհրդարանում քննարկվում-ընդունվում էր նոր կամ նորացված Սահմանադրության նախագիծը, զգուշացնում էին դրա վտանգավոր հետեւանքներից: Նրանց մտավախության թիրախը իշխանության տարբեր թեւերի միջեւ հակակշիռների սկզբունքի խախտման, վարչապետի իրավասություններիՙ խորհրդարանի նկատմամբ գերազանցման փաստերն էին: Ու մինչ Հանրապետական կուսակցությունը առարկողներին փորձում էր լռեցնել պետական համակարգի իբր եվրոպականացմամբ, իսկ Դաշնակցությունըՙ խորհրդարանական վարչաձեւի առավելություններով, «Ելք» դաշինքի լիդերները անխնա քննադատում էին նախագիծը եւ, կարծեմ, հենց Նիկոլ Փաշինյանն էր շրջանառության մեջ դնում «սուպերվարչապետ» բնութագրականը, որը հետագայում, երբ Սերժ Սարգսյանը դրժելով պաշտոն չստանձնելու մասին իր խոստումըՙ սկսեց հագնել իր վրա ձեւված-կարված վարչապետական կոստյումը եւ դա քիչ համարելով կողոպտեց հանրապետության նախագահի Սահմանադրությամբ շնորհված փետուրներն անգամ, շատերը համաձայնվեցին վերոհիշյալ բնորոշմանըՙ «սուպերվարչապետ»:

Ինչպես գրել եմ սրանից առաջՙ քաղաքականության մեջ, ի տարբերություն միջանձնային հարաբերությունների, ներողամտություն չի՛ լինում. սխալը վաղ թե ուշ պատժվում է, հաճախՙ դաժանորեն: Եվ եղավ այն, ինչ որ եղավ:

Այս տողերը չեն գրվում հետնյալ թվով մատուցվող պայծառատեսությամբ: Դեռեւս այն օրերին, երբ Սերժ Սարգսյանն ու իր հլու-հնազանդ կուսակցությունը պատրաստվում էին ըմբոշխնել թյուրքմենբաշիական հանրապետության վայելքները, մեր թերթը իր խմբագրի եւ աշխատակիցների գրչով բազմիցս զգուշացնում էր երկրին սպառնացող մենիշխանական վտանգներից: Թող թույլ տրվի ինձ այստեղ վկայակոչել այդ ուղղությամբ գրածս հոդվածներիցս մեկի վերնագիրըՙ «Խորհրդարանական, թե՞ վարչապետական հանրապետություն, կամ գուցե միապետակա՞ն» («Ազգ», 16 մարտ, 2018 թ.): Այդ հոդվածում առանձնացրել էի միապետական դրության գլխավոր եւ ճակատագրական երկու վտանգներըՙ մեկը արտաքինՙ միապետի անձնական կյանքի հեշտ խոցելիության, մյուսը ներքինՙ պետական համակարգի կործանման սպառնալիքներով:

Դժբախտաբար նույն վտանգները, առավել շեշտված, այսօր կախված են մեր պետության գլխին: Քաղաքական հեղաշրջումից (ես միշտ խուսափում եմ «հեղափոխություն» բառից, որը բոլորովին այլ սահմանում ունի) արդեն անցել է ճիշտ հինգ ամիս, որը բավարար ժամանակ է ստեղծված նոր իրավիճակը գնահատելու, դեպի մոտակա ժամանակներ կանխատեսումներ անելու համար: Նույն զգեստը այժմ Նիկոլ Փաշինյանի հագին է եւ… հաճույքով վայելում է այն: Սերժ Սարգսյանի լճացման ժամանակաշրջանին հաջորդել է նոր վարչապետի հախուռն, աղմկոտ, անզուսպ եւ անհակակշիռ մենիշխանության ժամանակաշրջանը: Ներքին եւ արտաքին ճակատների վրա, պետական վարչարարության եւ տնտեսական անորոշությունների մթնոլորտում տիրապետողը բռնոցին էՙ դրան անմիջապես հաջորդող կապիտալի թռնոցիով, որի մասին անձամբ զգուշացրել էի դեռ ապրիլի վերջերին: Բացի սեփական դիրքերի ամրապնդման քայլերից, որոնցից մեկն էլ լինելու է սեփական օգտագործման քաղաքապետի ընտրությունը, որի համար մեր բազմազբաղ վարչապետը ծախսում է այնքան ժամանակ ու եռանդ, չխնայելով անգամ սեփական նյարդերն ու ունկնդիրների թմբկաթաղանթները, որ ժամանակ չի մնում պետականաշինական աշխատանքներով զբաղվելու: Մինչդեռ բոլորը, ճանապարհները փակող գյուղացիներից սկսած մինչեւ պետական գրատեսչությունների, անգամ արդարադատության մարմինների ղեկավարներ, ակնկալում են հենց նրա՛, միայն վարչապետի՛ խոսքը, կարգադրությունը, հրահանգը, որպեսզի «քայլ անեն»:

Վերջինի վերաբերյալ ամենաթարմ օրինակը ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսային խոսակցությունն էր, որ, ինչպես հայտնի է, մի տեղ ընդհատվեց վարչապետի կարգադրությունը իմանալու խոսակիցների փոխադարձ խոստումով, որն ըստ ինձ այդ գայթակղալից դրվագի ամենացավալի պահն էր: Երկրորդը, որի վրա ոչ ոք ուշադրություն առայժմ չի դարձնում, նույնիսկՙ Փաշինյանի ամենակատաղի ընդդիմախոսները, այն է, որ բացահայտումից անմիջապես հետո ազգային ու պետական անվտանգության այդ երկու պատասխանատուները հրաժարական պետք էր տված լինեին ոչ թե իրենց փողոցային խոսակցության եւ տգեղ որակումների, այլ պարտականության մեջ թերանալու համար: Այսօր, ժամանակակից տեխնոլոգիաների պայմաններում, ամբողջ աշխարհի երկրներն են գաղտնալսում միմյանց, բարեկամ թե թշնամի: Հիշողություններում տակավին թարմ է նախորդ տարվա միջազգային գայթակղությունը, երբ բացահայտվեց, որ Գերմանիայի կանցլերի բջջային հեռախոսային զրույցները գաղտնալսում են ամերիկյան համապատասխան մարմինները: Կարելի փութով փակված այդ սկանդալի պայմաններում գերմանացի հարկատուներն ու մամուլը հանգստացան միայն այն ժամանակ, երբ Անգելա Մերկելի կարգադրությամբ պաշտոնազրկվեցին նրա կապի անվտանգության պատասխանատուները: Մինչդեռ մեր պարագայում…

Եթե Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը չեն կարողանում պաշտպանել իրենց սեփական կապի անվտանգությունը, ի՞նչպես են պաշտպանելու վարչապետի եւ այլ պատասխանատուների խոսակցությունները գաղտնալսումներից:

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը, փոխանակ նրանց պաշտոնազրկելու, նույն երեկոյան իր ջրագրգիռ ելույթում սպառնաց գաղտնալսողների՛ն հայտնաբերել ու կոխել YouTube-ի մեջ: Ներկա ընթացքով կարող ենք բոլորս հայտնվել tube-ում, վարչապետն էլ մեզ հետ:

Նախորդ գրառումը

ՕՐԵՐՍ ԼՈՒՅՍ ԿՏԵՍՆԻ

Հաջորդ գրառումը

OPUS KLASSIK-Ի ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՃԳՆԱՎՈՐՅԱՆԻ, ԲԱԲԱՅԱՆԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

OPUS KLASSIK-Ի ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ ՃԳՆԱՎՈՐՅԱՆԻ, ԲԱԲԱՅԱՆԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ

Լրահոս

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական