Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄՈՒԼՍԱՐԻ ԾՈՒՂԱԿԸ, ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ՉԿՐԿՆԵԼ 90-ԱԿԱՆՆԵՐԻ ՏԽՐԱՀՌՉԱԿ ՓՈՐՁԸ

07/09/2018
- 07 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ, պ.գ.թ., էներգետիկ աշխարհաքաղաքականության ու միջազգային անվտանգության մասնագետ

Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը մտահոգություն է առաջացում Հայաստանի այդ նախագածով շահագրգիռ կամ դրա դեմ պայքարող շրջանակների մոտ: Այս թեմայով արդեն իրենց կարծիքն են արտահայտել բնապահպանական խնդիրներով զբաղվող հ/կ-ները, կառավարությունը, միջազգային տարբեր կառույցեր եւ նույնիսկ ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը: Տարաբնույթ շահերի բախումը հանգեցնում է նրան, որ այս հարցը ոչ միայն միջազգայնացվում է, այլեւ ազդում պետության անվտագության վրա, եւ այս երեւույթն աճելու միտում ունի:

Նշենք, որ օրինակ Խորհրդային Հայաստանում հանքարդյունաբերությունը չուներ կարեւոր տեղ հանրապետության տնտեսական զարգացման համակարգում, սակայն այլ էր իրավիճակը հետխորհրդային շրջանում: 90-ական թվակաների կեսին արդեն պարզ էր, որ ՀՀՇ-ական իշխանությունը հաջողությամբ վերացրել է պետական արդյունաբերությունը ու հատկապես դրա գիտատար ճյուղերըՙ էլեկտրոնիկան, հաստոցաշինությունը, քիմիական արդյունաբերությունը ու մի շարք այլ ճյուղեր. թերեւս միակ հեռանկարայինՙ ներդրումների ներգրավման առումով ճյուղը մնացել էր հանքարդյունաբերությունը, որը եւ սկսեց զարգանալ լոկոմոտիվի դեր խաղալով ՀՀ-ի տնտեսության համար:

Այստեղ պետք է սակայն շեշտել, որ Հայաստանում արդյունաբերության ոչնչացման պատճառը ոչ միայն ՀՀՇ-ի ապաշնորհ կառավարումն էր, այլեւ հետեւանքՙ այսպես կոչված բնապահպանական շարժումների, որոնք սկսել էին ձեւավորվել դեռ 80-ական թվականների երկրորդ կեսին: 88-ի Ղարաբաղյան շարժմանը զուգահեռ բնապահպանական այս շարժումնները նոր թափ եւ կարելի է ասել իմաստ ձեռք բերեցին:

Ղարաբաղյան շարժման այն ժամանակվա լիդերները որոշեցին, որ այն հարմար հնարավորություն է գործող կոմունիստական կառավարության վրա ճնշում գործադրելու համար: Հետագայում Լեւոն Տեր-Պետրոսյանը ինքը խոստովանեց, որ օգտվում էին բնապահպանական շարժումներից քաղաքական նպատակահարմարությունից ելնելով:

Այդ շարժումերի արդյունքը եղավ այն, որ Հայաստանում մեկը մյուսի հետեւից սկսեցին փակվել քիմիական գործարանները: Բնապահպանները իրենց հիմնական հարվածը ուղղել էին Երեւանի Նաիրիտին եւ Կիրովականի քիմիական գործարանին: Բնապահպան ակտիվիստների թիրախում էր նաեւ Մեծամորի ատոմակայանը:

Այն ժամանակ էլ տարբեր սարսափազդու պատմություններ էին պտտվում զանգվածային հիվանդությունների եւ անոմալ ծնունդների մասին: Հայաստանի քիմիական արդյունաբերության եւ Մեծամորի փակման հետեւանքներն ու դրանց հասցրած վնասները երկրի տնտեսությանը դեռ մինչեւ վերջ հաշվարկված չեն, բայց նախնական տվյալներով քիմիական արդյունաբերության ոչնչացումը հագեցրեց 50-100 հազար աշխատատեղերի կրճատման, երկիրը շատ կարճ ժամանակատավածում կորցրեց իր ՀՆԱ-ի առյուծի բաժիը, սկսվեց զանգվածային արտագաղթը եւայլն:

Դոմինոյի էֆեկտով փակվեցին ոչ միայն քիմիական գործարանները, այլեւ դրանց սպասարկող հարյուրավոր հարակից տնտեսություններ, գիտական լաբորատորիաներ ու ինստիտուտներ, որոնք զարգանում ու զարգացնում էին արդյունաբերության այդ ճյուղը Հայաստանում: Մեծամորի ատոմակայանի փակումը եւ հետագայում ՀՀՇ-ի ապաշնորհ կառավարումը արդեն անկախ Հայաստանին հասցրեց տնտեսական ու էներգետիկ կրախի:

Հայաստանին երկար տարիներ պահանջվեց տնտեսական ու էներգետիկ այդ փոսից դուրս գալու համար, չնայած հանուն ճշմարտության նշենք, որ այդպես էլ մինչեւ վերջ չենք կարողացել նույնիսկ մոտենալ նախկին հզորություններին, իսկ բոլոր փորձերը վերականգնելու քիմիական արդյունաբերությունըՙ ձախողվեցին: Հետագայում Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները մի փաստաթուղթ էին տարածել, որ ատոմակայանը փակվել է ԽՍՀՄ վարչապետ Ռիժկովի հրամանով: Ինչպես ասում ենՙ դե-յուրե դա ճիշտ է, բայց դե բոլորս եք հիշում, թե ինչպես էին, այսպես կոչված, բնապահպանները օր ու գիշեր փակել դեպի ատոմակայանը տանող երկաթուղին, այդպիսով միջուկային թունավորման սպառնալիք ստեղծելով Հայաստանում, քանի որ հնարավոր չէր այդ թափոնները դուրս բերել երկրից: Այդ պայմաններում այն ժամանակվա իշխանությունները դիմեցին Մոսկվաՙ ատոմակայանը փակելու խնդրանքով:

Անցած դարի 90-ական թվականների այս իրավիճակը հիշեցի, քանի որ ներկայումս կանգնած ենք նույնի կրկնման եզրին: Ընդհանրապես պետք է նկատեմ, որ Հայաստանի պես փոքր տարածքով պետությունում խոշոր հանքարդյունաբերության զարգացումը բնապահպանական տեսանկյուննից բավականին վնասակար զբաղմունք է, սակայն թույլ տնտեսական համակարգի գոյության պայմաններում, այն միակն է, որը կարող է քիչ թե շատ խոշոր ներդրումներ ապահովել:

Ստացվել է այնպես, որ Հայաստանում արդյունաբերության «հաջող» ոչնչացումից հետո հանքարդյունաբերությունը դարձավ պետության ՀՆԱ (համախառն ներքին արդյունք) համակարգի ամենախոշոր մասնաբաժինը, մոտ 25%, իսկ արտահանման մեջ հանքահումքը կազմում է մոտ 30%-ից ավելի: Նկատենք նաեւ, որ հատկապես դեպի Եվրոպա արտահանման մեջ առյուծի բաժինը կազմում է հենց հանքարդյունաբերական արտադրանքը:

Մի քանի տարի առաջ ՀՀ կառավարությունը հենց Լիդիանի հետ կնքեց Ամուլսարի շահագործման մասին պայմանագիր, որով նախատեսվում է մինչեւ 1 մլրդ դոլարի ներդրում: Սա թերեւս ներդումային ամենախոշոր պայմանագիրն է, որը կնքվել է ՀՀ պատմության մեջ:

Մանրամասնել Լիդիանի եւ բնապահպանական հնարավոր խնդիրների մասինՙ չեմ ցանկանում, որովհետեւ դրա մասին գրվել է շատ ու, թերեւս, այդ գրվածների միայն մի չնչին մասն է համապատասխանում իրականությանը, այնուամեայնիվ իմ նպատակն է ցույց տալ ստեղծված իրավիճակի հնարավոր տնտեսական հետեւանքները ՀՀ-ի համար, որում, ինչպես նշեցի հոդվածի սկզբում, Հայաստանը արդեն եղել է: Եթե ակտիվիստներին իսկապես վերջիվերջո հաջողվի փակել հանքը, ապա այդ ընկերությունը, որը համարվում է անգլո-ամերիկյան եւ, ինչպես հասկանում ենք, վայելում է այդ պետությունների աջակցությունը, միանշանակ կգնա դեպի միջազգային արբիտրաժային դատարան:

Այստեղ ցավը այն է, որ անկախ այդ դատարանի վճռից, այս քայլն արդեն իսկ բացասաբար կանդրադառնա ՀՀ-ի ներդրումային իմիջի վրա: Միջազգային ռեյտինգային կառույցները (Standard & Poor՛s (S&P), Moody՛s, Fitch Group եւայլն), որոնց գնահատականից է կախված Հայաստանի ներդրումային իմիջը, միջազգային ասպարեզում միանշանակ կնվազեցնեն մեր պետության վարկանիշը, ինչը կանդրադառնա հսկայական կորուստներով: Սակայն, ցավոք սրտի, սա միայն սկիզբն է. այս քայլը կանդրադառնա նաեւ նրան, որ մեր ՀՆԱ-ի ամեախոշոր սեկտորըՙ հանքարդյունաբերությունը ընդհանրապես կարող է կանգ առնել:

Խնդիրն այն է, ար այս ոլորտը պահաջում է անընդհատ ներդրումներ, իսկ այս պայմաններում գործող մյուս հանքերը եւս կարող են դադարեցնել իրենց գործունեությունը, վախենալով, որ հաջորդը այդ շարքում կարող են լինել իրենք: Այսինքն այս նախադեպը լուրջ հարված կլինի հատկապես նոր Հայաստան ստեղծելու ձգտող ներկա կառավարությանը:

Այսինքն Ամուլսարը կարող է նույն դոմինոյի էֆեկտը ունենալ, ինչը ժամանակին եղավ Հայաստանում քիմիական արդյունաբերության փակման արդյունքում: Կոչնչանա պետության տնտեսության ամենախոշոր ճյուղը, կնվազի պետության վարկանիշը, կդադարեն ներդրումները, ՀՀ կհայտնվի միջազգային դատարաններում, կավելանա գործազուրկների թիվը երկրում, եւ այսպես շարունակ: Ու եկենք անկեղծ լինենք. սա մի իրողություն է, որի միջով մենք արդեն մի անգամ անցել ենք, հետեւաբար զարգացման վատագույն սցենարից խուսափելու համար խնդրին պետք է լուծում տրվի պետական մակարդակով, անձամբ վարչապետ Փաշինյանի պատասխանատվությամբ եւ նրա ղեկավարությամբ:

Նախորդ գրառումը

ՄԵԿԸՙ ԺԱՄԱՆՑԻ, ՄԵԿԸՙ ՓՐԿԵԼՈՒ. ՆՄԱՆՆ ԶՆՄԱՆՆ ԳՏԱՆԷ

Հաջորդ գրառումը

ԱԱԾ-Ն ՊԵՏՔ Է ԻՐ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԻ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԱԱԾ-Ն ՊԵՏՔ Է ԻՐ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԻ

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական