Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԿԱՆՑԼԵՐ ՄԵՐԿԵԼԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ

07/09/2018
- 07 Սեպտեմբերի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ
Գերմանացի արգասավոր դրամատուրգ Բերթոլդ Բրեխտի այլաբանական հայտնի պիեսներից մեկը կոչվում է «Կովկասյան կավճե բոլորակը» (The Caucasian Chalk Circle), որի գործողությունները տեղի են ունենում Վրաստանում: Դրանում գործող գլխավոր անձինք մի գյուղացի աղջիկ է, որը ծառայում է կառավարչի կնոջըՙ Գրուշոյին եւ մի դատավորՙ Ազդակը: Մյուս երկուսը փորձելու են նրանց փրկել կախարդական կավճե բոլորակից: Պիեսում երեխան փոխանակ իր հարազատ մոր մոտ գնալու, գնում է դայակի մոտ: Նույն այլաբանական պատկերը տեսնում ենք կանցլեր Մերկելի դեպի Կովկաս վերջերս կատարած այցելության կոնտեքստում, որտեղ Վրաստանը Ռուսաստանի ուժեղ ազդեցության տակ լինելով հանդերձ, մեկ այլ ազդեցիկ միջնորդ այդ երկրին ՆԱՏՕ-ին անդամակցելու առաքելություն է իրականացնում: Մերկելը , այնուամենայնիվ, հավաստեց, որ նման հնարավորությունը դեռեւս օրակարգային հարց չի դարձել, իսկ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը զգուշացրեց, որ «սարսափելի բաներ կարող են տեղի ունենալ», եթե երբեք Վրաստանը անդամակցի այդ կառույցին:Այսպիսի քաղաքական մթնոլորտում է, որ Գերմանիայի կանցլերը այցելեց կովկասյան երեք երկրները: Դրանից առաջ, օգոստոսի կեսերին, նա նախ Գերմանիայում, այնուհետեւ Սոչիում հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ անշուշտ լավ տեղեկացված էր «կարմիր գծերի» մասին, որոնցից այն կողմ չպետք է անցներ այսպես կոչված Ռուսաստանի ազդեցության տակ գտնվող ոլորտներում:Կանցլեր Մերկելը հավատարիմ մնալով իր կայուն սկզբունքներին, մազաչափ անգամ չշեղվեց իր քաղաքականությունից եւ մեծ հմտությամբ նավարկեց փոթորկոտ ջրերում: Վրաստանում, օրինակ, նա կրկնեց իր քննադատական տեսակետները կապված Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ռուսական զինվորական ներկայության հետ, բայց մյուս կողմից նա զարգացրեց իր երկրի հարաբերությունները Մոսկվայի հետ մի քանի կենսական հարցերի վերաբերյալ:Ադրբեջանում, մինչ նախագահ Իլհամ Ալիեւը ակնկալում էր, որ Մերկելը խթան կհանդիսանա ազերի-թուրքմենական գազը Եվրոպա հասցնելու գործին, կանցլերը խստորեն քննադատեց այդ երկիրը եւ հայտարարեց, որ Եվրոպայում ռուսական գազին փոխարինող չի լինի: Ավելի առաջ գնալով նա հիշեցրեց ազերի իշխանություններին, որ նույնիսկ սառը պատերազմի տարիներին Եվրոպան օգտվել է խորհրդային գազից:Ռուսաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մյուս հարցը Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Թրամփի դեմ միացյալ ճակատ կազմելն է, եվ վերջապես երրորդ հարցը սիրիացի փախստականների վերաբնակեցման խնդիրն է, հաշվի առնելով, որ Ռուսաստանը Ասադի վարչակազմի եւ քարուքանդ եղած Սիրիայի վերակառուցման գլխավոր երաշխավորն է:Մերկելը սիրիացի փախստականների հարցում բաց դռների քաղաքականության կողմնակից է եղել, ի վնաս իրեն: Գերմանիայում ապաստան գտած երեք միլիոն թուրքերից բացի, նա իր երկրի դռները լայն բացեց նաեւ սիրիացի մահմեդական փախստականների առջեւ, վտանգի ենթարկելով իր պաշտոնը վերջին ընտրությունների ժամանակ: Նա հազիվ կարողացավ կոալիցիայի միջոցով հաղթահարել ճգնաժամը, բայց քաղաքական դաշտում զգալիորեն թուլացավ: Սիրիացիներից ոմանք արդեն իսկ վերադառնում են հայրենիք: Երկրի վերակառուցումից հետո հավանաբար կթեթեւանա փախստականների խնդիրը Եվրոպայում:Կովկասյան երեք հանրապետություններում կատարված Մերկելի այցելությունները տեղի ունեցան տարբեր մակարդակներում եւ քաղաքական իրարից շատ տարբերվող միջավայրերում: Նրան ուղեկցում էր մի պատվիրակություն, որը գործարար հնարավորություններ էր որոնելու տարածաշրջանում:Վրաստանում նա քննարկեց անցագրային ազատականացման խնդիրը, որը մեծ թվով վրացիների խրախուսել էր ապաստան գտնել Գերմանիայում եւ Եվրոպայի այլ երկրներում: Նա հաստատեց, որ Վրաստանը ապահով ու անվտանգ երկիր է, ուստի արտագաղթողները կարող էին իրենց երկիրը վերադառնալ: Թբիլիսիում նա ոչ միայն քննադատեց ռուսական զորքի ներկայությունը Աբխազիայում եւ Հարավային Օսիայում, այլեւ ծաղկեպսակներ խոնարհեց Վրաստանի սահմանը պաշտպանող զինվորների շիրիմներին: Դա Մերկելի երկրորդ այցելությունն էր Վրաստան, որտեղ նրան հարց տվեցին, թե երբ է իրենց երկիրը անդամակցելու ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին: Մերկելը պատասխանեց, որ այդ հարցերը դեռեւս օրակարգում չեն ընդգրկվել:Ամենաջերմ ընդունելությունը Մերկելին սպասում էր Հայաստանում, որտեղ զինվորական պատշաճ պատիվներով վարչապետ Փաշինյանը դիմավորեց նրան օդանավակայանում, որտեղից հարգարժան հյուրը ուղեւորվեց դեպի Ծիծեռնակաբերդ ծաղկեպսակ դնելու հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, ծառ տնկելու եւ գրառում կատարելու համար պաշտոնական մատյանում: Նա կոտորածները բնութագրեց որպես «զարհուրելի հանցագործություն ընդդեմ հայերի, որը չի կարող եւ չպետք է մոռացվի»:Նա չարտասանեց «ցեղասպանություն» եզրույթը, բայց հետագայում կրկին անդրադարձավ թեմային խոսելով ցեղասպանության ճանաչմանն ուղղված «Բունդեստագի 2016 թվի որոշման ոգու մասին»: Վստահաբար նա ի մտի ուներ այդ որոշման առթիվ Թուրքիայում առաջացած դժգոհությունը, եւ ներկա իրավիճակում, երբ նախագահ Էրդողանը փորձում է նորմալացնել հարաբերությունները Գերմանիայի հետ, կանցլերը նախընտրեց խուսափել նոր խնդիրներ առաջացնելուց:Երեւանի Հյուսիսային պողոտայով զբոսնելը ուղղակի հիշարժան երեւույթ էր: Երկաթյա լեդին պարզապես ժպտում էր եւ շատ հանգիստ էր զգում իրեն, գրկախառնվելով եւ համբուրելով ոչ միայն Հայաստանի ղեկավարներին եւ նրանց ընտանիքներին, այլեւ սովորական քաղաքացիներին: Թե այդ երկկողմանի բարյացակամ վերաբերմունքից ինչքանը կդառնա քաղաքական ձեռքբերումՙ ապագան ցույց կտա: Նա, այդուհանդերձ, խոստովանեց, որ այցելում է մի երկիր, որի մայրաքաղաքը 2800 տարեկան է եւ իր հետքն է թողել մարդկության քաղաքակրթության վրա: Մերկելը նաեւ ընդունեց, որ թավշյա հեղափոխության շնորհիվ ձեռք բերված ազատությունը զգալի էր ամենուրեք, նրա պատվին տրված խնջույքի եւ հետագայում համատեղ մամլո ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Գերմանիան աշխարհում երրորդ եւ Եվրոպայում առաջին ամենամեծ առեւտրային գործընկերն է Հայաստանի: Նա նաեւ արտաքին քաղաքականության որոշ հարցեր պարզաբանեց, նշելով, որ Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը չի կառուցում մեկ երկրի հետՙ ընդդեմ մեկ այլ երկրի: Նա հստակ ձեւակերպեց, որ հարաբերությունները Ռուսաստանի հետ եղել եւ մնում են կայուն ու հաստատուն, բայց միաժամանակ Հայաստանը խորացնում է իր հարաբերությունները Եվրոմիության հետ:Կանցլեր Մերկելն իր հերթին ավելացրեց, որ Հայաստանի որդեգրած քաղաքականությունը կարող է որպես հարթակ ծառայել եվրոպական արդյունաբերական ձեռնարկությունների համարՙ հասնելու եվրասիական տնտեսական միության եւ իրանական շուկաներ: Նա նաեւ պատրաստակամություն հայտնեց նպաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որպես ԵԱՀԿ-ի անդամ երկիր: Եվ չնայած կանցլերը հակված էր հարցի անկողմնակալ կարգավորմանը, Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Սեյբերտն օգոստոսի 21-ին լրագրողներին հայտարարեց, որ «Արդբեջանի կառավարության դիրքորոշումը չի նպաստում Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ երկխոսություն ծավալելուն»:Մերկելի այցելության ավարտին, կողմերը համաձայնեցին, որ առաջիկա 6 ամիսների ընթացքում Փաշինյանը նախագիծ կպատրաստի, թե ինչպես Գերմանիան կարող է օժանդակել Հայաստանի առաջընթացին: Ծրագրերից մեկը կարող է լինել, թերեւս, Հայաստանի ոռոգման համակարգի ենթակառուցվածքների բարելավումը:Երբ Բունդեստագն ընդունեց Ցեղասպանության բանաձեւը, այնտեղ նշում կար նաեւ Գերմանիայի մասնակցությանը, կամ գաղտնի համագործակցությանը Եղեռնը իրականացնելու գործին, այնպես որ Գերմանիայի ձեռքերը արյունոտ են, մասնավորապես 20-րդ դարում իրագործված երեք ցեղասպանությունների առիթով: Առաջինըՙ Նամիբիայում 1904 եւ 1908 թվերին, երբ Հերերո եւ Նամա ցեղախմբերը բնաջնջվեցին, ինչի համար Նամիբիան ներկայիս դատի է տվել Գերմանիային եւ փոխհատուցում է պահանջում: Երկրորդըՙ Հայոց ցեղասպանությունը, որի եթե ոչ կազմակերպիչը, առնվազն հանդուրժողական ներգործություն ունեցող երկիրն էր Գերմանիան: Եվ վերջապես երրորդըՙ Հրեաների ողջակիզումը, որի համար Գերմանիան աստղաբաշխական չափերի փոխհատուցում կատարեց Իսրայելի հանրապետությանը:Խոսք գնաց, որ Գերմանիան կարող է կամավոր իր վրա վերցնել Հայաստանի ոռոգման համակարգի բարենորոգման խնդիրը եւ դրանով փրկել Սեւանը:Ի դեպ, հրաշքի նման մի բան էր, որ խորհրդային տարիներին 30 կմ երկարությամբ ջրատար կառուցվեց, Արփայի ջրերը Սեւան հասցնելու նպատակով: Այդ օրվանից հետո կատարված անպատասխանատու քայլերը առաջացրեցին ներկայի վտանգավոր դրությունը եւ օրակարգային հարց դարձրեցին ջրային այդ եզակի հարստության փրկությունը: Սեւանը աշխարհում երկրորդ ամենաբարձր, նավարկելի ջրային տարածքն է Կենտրոնական Անդերում, Պերուի եւ Բոլիվիայի սահմաններում գտնվող Տիտիկակա լճից հետո:Մերկելի կովկասյան այցելությունն իր տխուր ավարտն ունեցավ Ադրբեջանում, որտեղ նրան դիմավորեց կառավարության 3-րդ կարգի մի անձնավորությունՙ հանձին փոխվարչապետի: Նույնիսկ դեռ Բաքու չհասած, Մերկելի պատվիրակության անդամներից Ալբերտ Վեյլերը հռչակվեց անցանկալի անձ (persona non grata), եւ կանցլերը ստիպված եղավ նրան փոխարինել մեկ այլ անձնավորությամբ: Բայց Բաքվում, Մերկելը խոսքերը չխնայելով քննադատեց Ալիեւին երկրում կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների եւ քաղբանտարկյալների առկայության համար: Ի դեպ, կանցլերը չգիշերեց Բաքվում, ինչպես արել էր Թբիլիսիում եւ Երեւանում, ինչը ինքնին պաշտոնական պատգամ կարելի է համարել:Ներկայիս, երբ նախագահ Թրամփը կոպտորեն հարվածում է Գերմանիային, Եվրոպայի այդ ամենաուժեղ երկիրը զգուշավորությամբ այլընտրանքային գործընկերներ է որոնում, եթե ոչ քաղաքականության, ապա առեւտրական ոլորտում: Այնպես որ, Հայաստանի տնտեսությունը խթանելու Գերմանիայի պատրաստակամությամբ հուսանք, որ մի նոր պատուհան կբացվի դեպի Եվրոպա:Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)
 
 
Նախորդ գրառումը

ՍԱՐՈՅԱՆԻ ՉՀՐԱՏԱՐԱԿՎԱԾ ՊԻԵՍՆԵՐԻՑ ՀԱՏՎԱԾՆԵՐ ԼԱ-Ի ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԸ Ո՛Չ «ԿԱՐԳԻՆ ԿԱՍԵՏ» Է, Ո՛Չ ԷԼՙ «ԿԱՐԳԻՆ ՍԵՐԻԱԼ»

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

NEW SCIENTIST-Ը ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական