Հինգշաբթի, Հուլիսի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼԱՎ Է, ՈՐ ՄՏԱԾԵԼՈՒՑ ՔՈՐԵԼՈՒ ԲԱՆ ԿԱ

31/08/2018
- 31 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Հին Հայաստանում, նկատի չունեմՙ նախքան «թավշյա հեղափոխությունը», այլՙ ավելի հին, մորուք պահելը պատվո նշան էր: Ավելին, այն տղամարդը, որը մորուք չուներ, ցույց էր տալիս իր կնակերպությունը եւ արժանանում նվաստացման: Ես իհարկե չգիտեմ, թե օրինակ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը որքանով է ծանոթ հայոց պատմությանն եւ ազդված է դրանից, բայց նոր Հայաստանի կառավարությունում 5 բարձրաստիճան պաշտոնյա մորուք ունեն, մյուսներըՙ բացի տիկնայք Թանդիլյանից ու Մակունցից, գուցե միայն ցանկություն ունենՙ մորուք պահելու: Չնայած, եթե մորուքը նոր Հայաստանում համարվում է անցաթուղթ, որով, ենթադրենք պոլիկլինիկայում հերթ չես կանգնի ու կարող ես առանց քննությունները հանձնելու վարորդական իրավունք ստանալ, ապա կանայք նույնպես կարող են մորուք պահել:

Օրինակ ամերիկուհի Վիվիան Վիլլերի մորուքի երկարությունը 2000 թ.ի դրությամբ հասնում էր 30 սանտիմետրի, ինչի շնորհիվ Վիլլերը ռեկորդ է գրանցել կանանց մեջ: Տղամարդկանց պարագայում ռեկորդը պատկանում է հնդիկ Բհան Սինգխին, որի մորուքի երկարությունը 2,5 մետր է:

Մի խոսքով, մորուքով հնարավոր է ռեկորդներ գրանցել ու եթե դա հնարավոր չէ անել, օրինակ տնտեսության արագ աճ ապահովելով, կամ ամենաբարձր շենքերը կառուցելով, ապա հասկանալի է դառնում, թե օրինակ փոխվարչապետ Ավինյանն ինչու առաջ մորուք չուներ, հիմա ունի: Չի բացառվում, որ վարչապետ Փաշինյանը ներքին հանձնարարություն է տվել իր թիմինՙ անպայման մորուք ունենալ: Օրինակ ուղղափառ հրեաները կամ մահմեդականները պարտավոր են մորուք պահել: Ի դեպ, կոնկրետ մեր գործադիրի պարագայում մորուք պահելը կարող է եւ լուրջ ազդեցություն ունենալ երկրի տնտեսական (եւ ոչ միայն) զարգացման վրա: Բանն այն է, որ մարդը իր կյանքի ընթացքում միջինը 95 օր ծախսում է սափրվելու համար, հետեւաբար եթե մարդը չի սափրվում, ապա առաջանում է լրացուցիչ 95 օր, ինչը հուսանք մեր կառավարության անդամները կօգտագործեն երկիրը «դուխով» առաջ տանելու համար:

Մյուս կողմից, հասկանալի է, որ միայն մորուքը բավարար չէ այս գործում: Օրինակ Բարբադոս կղզին ու համանուն պետությունն ամենեւին էլ զարգացած անվանել չես կարող, մինչդեռ այդ կղզու անվանունը պորտուգալերենիցՙ նշանակում է մորուքավոր: Ճիշտ է, այնտեղ թավշյա հեղափոխություն չի եղել, իշխանությունը անկաշառների հայրենասեր թիմը չի ստանձնել ու երկիրը զարգացման հիմքեր չի ստացել, բայց միեւնույն է, միայն մորուքով, նույնիսկ ամենաերկար, պետություն չես կառուցի: Ավելին, ըստ հոգեբանների, տղամարդիկ հիմնականում մորուք են պահումՙ առնական երեւալու համար, բացի այդ այն հրաշալի թաքցնում է էմոցիաները եւ թույլ չի տալիս դեմքի միմիկան ավելի արտահայտիչ դարձնել:

Ես անշուշտ չեմ պնդում, որ մեր կառավարության անդամներն իրենց էմոցիաները թաքցնելու, առավել եւս առնական երեւալու խնդիր ունեն, բայց կոնկրետ մորուք ունեցող տղամարդկանց համար կոնկրետ հոգեբանները սա են ասում: Նրանք նաեւ նշում են, որ մորուքը բարդույթավորության նշան է, ու ամենեւին էլ չի ապացուցում, որ այն կրողը իմաստուն է: Ճիշտ է գրեթե բոլոր մտածողները մորուք ունեցել են, բայց նրանք չեն սափրվել ոչ թե որովհետեւ խելքը մորուքի մեջ է, այլ քանի որ սափրվելը համարել են ժամանակի անիմաստ վատնում: Ուշագրավ է, որ որոշ երկրներում, օրինակ 18-րդ դարի Ռուսաստանում, Ֆրանսիայում, Բրիտանիայում մորուք ունեցող տղամարդիկ պարտավոր էին վճարել մորուքի հարկ: Դեռեւս Լյուդովիկոս 14-րդըՙ Եվրոպայում եւ Պետրոս 1-ինըՙ Ռուսաստանում մորուքը հռչակեցին ոչ նորաձեւ, եւ սակայն դրանից հրաժարվել չցանկացողներին պարտադրեցին հարկ վճարել: Համաձայնեքՙ մեր բյուջեն էականորեն կլցվեր, եթե նոր կառավարությունը որոշեր մորուքի հարկ սահմանել, ընդ որում կարելի էր 18-րդ դարից ավելի առաջ գնալ ու սահմանելՙ որքան երկար է տղամարդու մորուքն ու խիտ, այնքան նա ավելի բարձր հարկ պետք է վճարի: Օրինակ հին Եգիպտոսում փարավոնները չէին հասկացել, որ կարելի է մորուք պահելու համար հարկ սահմանել ու նրանք պարտադրում էին բոլորին սափրվել, քանի որ մորուք ունենալու բացառիկ իրավունք ուներ միայն փարավոնը եւ, ինչը շատ կարեւոր էր, ոչ ոք իրավունք չուներ ընդօրինակել փարավոնի դեմքի, հագուստի տարրերը:

Հիմա, փարավոնների ժամանակները փաստորեն անցել են, եկել են վարչապետների ժամանակները, եւ յուրաքանչյուր քաղաքացի կարող է ՀՀ վարչապետից ավելի երկար ու խիտ մորուք պահել: Օգնե՞լ է մորուքը Փաշինյանին հեղափոխության ժամանակ, չգիտեմ. մի կողմից, օրինակ Մակեդոնացին արգելում էր իր զինվորներին մորուք կրել, քանի որ հակառակորդը կարող էր քաշել դրանից ու հեշտությամբ ծնկի բերել նրա զինվորներին: Բայց մյուս կողմից Աբրահամ Լինկոլնը, որը նախքան ԱՄՆ նախագահ դառնալն իր հայտնի մորուքը չուներ, քարոզարշավի ժամանակ լսել է 11-ամյա Գրեյս Բադելին, որն ԱՄՆ ապագա նախագահին խորհուրդ է տվել անպայման մորուք պահել, քանի որ, ինչպես փոքրիկ Գրեյսն է ասելՙ կանայք հաստատ ձեզ կընտրեն, իսկ տղամարդիկ միշտ լսում են կանանց: Լինկոլն այդպես էլ անում է, ընտրվում է նախագահ, ապա գտնում է Գրեյսին ու շնորհակալություն հայտնումՙ ճիշտ խորհուրդի համար: Այնպես որ, շատ հնարավոր է, որ մեր թավշյա հեղափոխությունն էլ Գրեյս Բադել ունի, պարզապես Փաշինյանը կա՛մ չի կարողանում գտնել նրան, կա՛մ էլ ավելի կարեւոր գործեր ունի:

Ամեն դեպքում, անկախ նրանիցՙ դուք մորուք ունեք, թե ոչ, լավ է, որ մտածելուց քորելու բան կա:

Նախորդ գրառումը

ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018 Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Համանման Հոդվածներ

24 Հուլիսի, 2026

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026
10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ 2018 Թ. ԱՌԱՋԻՆ ԿԻՍԱՄՅԱԿՈՒՄ ԵԱՏՄ-ԻՆ ՄԵՐ ԵՐԿՐԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

Լրահոս

Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումը ԿԸՀ-ի լիազորությունների շրջանակներից դուրս է․ Վահագն Հովակիմյան

23/07/2026

ԿԸՀ-ն իր որոշմամբ արձանագրել է, որ Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ միջնորդության քննարկումն իր լիազորությունների շրջանակներից դուրս է....

Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի հետ կապված՝ 2 զինծառայող է ձերբակալվել

23/07/2026

Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել, հայտնում է ArmLur.am-ը։ Նրանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում...

Նարեկ Կարապետյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

22/07/2026

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի...

Քաղաքապետարանը չի տրամադրի Ծառուկյանի տնից տեղափոխված և չարթնացած առյուծի հերձման ակտը․ Factor

22/07/2026

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված և թմրեցումից հետո այդպես էլ չարթնացած առյուծի հերձման ակտը Երևանի քաղաքապետարանը չի...

Երեք կինոդեմք Սփյուռքից` Սիմոն Աբգարյան, Սեւ Օհանյան, Թամարա Ստեփանյան

22/07/2026

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային փառատոնն ավարտված է, մրցանակները հանձնված, երեւանյան հերթական միջազգային կինոտոնը` կայացած:Այս ընթացքում փառատոնի մասին տեղեկատվության պակաս չկար:...

Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար. Վարդան Բալյան

22/07/2026

Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական