Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

31/08/2018
- 31 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Երկրում կարծես թե սկսվել է ներգաղթի հզոր ալիքը: Ամեն դեպքում Հայաստանի քաղաքացիների թիվը համալրվեց եւս երկու մարդով. Դեն եւ Ադամ Բիզլերյաններ եղբայրներն այսօրվանից ՀՀ հպարտ քաղաքացի են: Ի դեպ, ՀՀ քաղաքացիների թիվը կարող էր ավելանալ եւս մեկ հոգովՙ այն սեւահեր աղջիկը, որն ուղեկցում է Դենին Հայաստան կատարած այցի ժամանակ, բայց կա՛մ այդ աղջիկը չի ուզում դեռ դառնալ մեր երկրի քաղաքացի, կա՛մ էլ Դենն է դեմ: Չնայած հնարավոր է, որ շուտով Հայաստանի քաղաքացիների թիվը զգալիորեն մեծանա ու բոլոր այն կանայք, որոնք անկախ մարմնի ու մազերի գույնից երբեւէ առնվազն լուսանկարահանվել են Դենի հետ, որոշեն դառնալ ՀՀ քաղաքացի:

Թե Ֆերրարի վարող Դենի ինչին է պետք ՀՀ անձնագիրըՙ դժվար է ասել: Հնարավոր է, որ մարդը լաս-վեգասյան հերթական գիշերներից մեկի ժամանակ բացել է աչքերը մի սեւամորթ գեղեցկուհու գրկում եւ հանկարծ հայրենիքի կանչ է զգացել ու որոշել վերադառնալՙ կիսելով ՀՀ քաղաքացիների դարդերն ու ուրախությունները, ավելի ճիշտՙ ուրախությունները, քանի որ Դեն Բիզլերյանն առանձնապես դարդ կիսող չէ, բացի այդ նոր Հայաստանում դարդեր առանձնապես չկան, քանի որ բոլորս ժպտերես ենք ու դուխով: Չի բացառվում, որ Դենն ուղղակի քաղաքական նկրտումներ ունի, օրինակՙ նա պատրաստվում էր 2016-ին առաջադրվել ԱՄՆ նախագահի թեկնածու, չստացվեց, եւ ահա հիմա որոշել է Հայաստանից մտնել աշխարհաքաղաքական թատերաբեմ, օրինակՙ սկսելով Երեւանի ավագանու ընտրություններից: Չնայած մայրաքաղաքի ընտրություններին քիչ ժամանակ է մնացել ու Բիզլերյանը հազիվ թե հասցնի դրանց մասնակցելՙ թեկնածուի կարգավիճակում, այլ հարց է, որ Երեւանի քաղաքապետ ընտրելու է նաեւ Դենը, տեսնես ո՞ւմ…

Մյուս կողմից, հնարավոր է պարոն Դեն Փոլովիչ Բիզլերյանին համոզել են, որ նա դառնա ՀՀ քաղաքացի, որպեսզի իր պահեստներում առկա զինամթերքը բերի հասցնի Հայաստան: Դե այսինքն լուրջ մտադրություն կաՙ Բաքվում թեյ խմելու ու այդ նպատակով ստեղծվելու է Արցախից Դեն հատուկ ջոկատը, որի հրամանատարը լինելու է ինքը Բիզլերյանը: Ջոկատը կազմված է լինելու բացառապես կանանցից ու ունենալու է ժամանակակից զենք: Ի դեպ, համաձայն սահմանված կարգիՙ ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո Բիզլերյանն այցելել է նաեւ զինկոմիսարիատ եւ հաշվառվել: Հիմա նա համարվում է զինապարտ…Մի խոսքով, տարբերակները շատ են, թե ինչու է Դենը որոշել դառնալ ՀՀ քաղաքացի. չի բացառվում, որ նրան խնդրել են նպաստել երկրում ծնելիության մակարդակի բարձրացմանը, իսկ դա ասում են, որ Բիզլերյանն ավելի լավ է կարողանում, քան պոկեր խաղալը:

Այնուամենայնիվ լավ է, որ Բիզլերյանի այցը էականորեն տարբերվեց Մերկելի այցից: Եթե Գերմանիայի կանցլերին ընդունեցին ՀՀ ղեկավարները, ապա Բիզլերյանինՙ ոչ: Վարչապետ Փաշինյանն օրինակ նախընտրել է այցելել Գումի շուկաՙ Պոկերի հայազգի արքային ընդունելու փոխարեն: Իսկ Դենն այդ ընթացքում Ռոբերտ Քոչարյանի որդու ուղեկցությամբ եւ ՊՆ-ի ուղղաթիռով այցելեց Արցախ, փորձարկեց պաշտպանության բանակի զենքը, հավանեց, նույնիսկ նրա ընկերուհին կրակեց: Այս համատեքստում, ի դեպ, չի բացառվում, որ Մինսկի խմբի համանախագահները հանդես գան հայտարարությամբՙ կոչ անելով հայկական կողմին չխախտել հրադադարի ռեժիմն ու հեռու պահել ամերիկացի Բիզլերյանինՙ Ադրբեջանի հետ սահմանից: Ամեն դեպքումՙ Դենն իրեն Հայաստանում բավականին լավ զգաց, գուցե հաստատեց նոր կապեր, հնարավոր է վերջապես լուրջ սիրահարվեց, չի բացառվում, որ նա որոշի վերջնականապես վերադառնալ Հայաստան, տուն կառուցել, ծառ տնկել, որդի ունենալ ու մի լավ քեֆ անելՙ 18+ անշուշտ:

Ամեն դեպքում, երբ ընտրոթյուններին գնաք ընտրական տեղամաս ու ձեր անվան կողքին տեսնեք Դեն Բիզլերյան անունըՙ չզարմանաք. իրավիճակ է փոխվել:

Նախորդ գրառումը

ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ, ԲԱԼԸ ԹԱՆԿ Է

Հաջորդ գրառումը

ԼԱՎ Է, ՈՐ ՄՏԱԾԵԼՈՒՑ ՔՈՐԵԼՈՒ ԲԱՆ ԿԱ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԼԱՎ Է, ՈՐ ՄՏԱԾԵԼՈՒՑ ՔՈՐԵԼՈՒ ԲԱՆ ԿԱ

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական