Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՊԱՐՈՆ ՎԱՐՉԱՊԵՏ, ԲԱԼԸ ԹԱՆԿ Է

31/08/2018
- 31 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Հանդիպե՞ց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի նախագահին, որպեսզի խոսի նրա հետ գնաճի մասին: Եթե հանդիպել էլ է, ապա թաքուն, քանի որ որեւէ հայկական լրատվամիջոց, այդ թվումՙ «Հայկական ժամանակը», որն ասում են շատ աղբյուրներ ունի գործող կառավարությունում, այդ հանդիպման մասին որեւէ տեղեկություն չեն տալիս: Ավելին, նույնիսկ վարչապետի պաշտոնական կայքը չի հայտնումՙ վարչապետ-ԿԲ նախագահ հանդիպման մասին, ուրեմն այդ հանդիպումը չի եղել, կամ էլ վարչապետի կայքում աշխատողներն ու նրա խորհրդականներն են քնած մնացել: Ի դեպ, խորհրդականների մասին. նրանք Փաշինյանին չե՞ն հայտել, որ կոնկրետ գյուղմթերքի գնաճի թեման ԿԲ նախագահի հետ չեն քննարկում: Այսինքն կան մի շարք պետական, կիսապետական գերատեսչություններ ու մարմիններ, որոնց հետ նման հարցեր քննարկում են, բայց ԿԲ-ն ոչ մի կերպ այդ մարմինների մեջ չի մտնում: Չի բացառվում, որ վարչապետ Փաշինյանը երեկ Գումի շուկայում իսկապես որոշել է հանդիպել ԿԲ նախագահին ու քննարկել նրա հետ գնաճը, բայց հետո իմացել է, որ կենտրոնական դրամատան ղեկավարի հետ նման հարցեր չեն քննարկում ու հիմա մեծ հույս ունի, որ Գումի առեւտրականներն ու այդ շուկայից օգտվողները, որոնք ոչ պակաս ՀՀ հպարտ քաղաքացիներ են, քան վարչապետի խորհրդականները, կմոռանան, որ Փաշինյանը նման խոստում է տվելՙ վստահ լինելով, որ մեր սիրելի վարչապետը ոչ մի դեպքում մեզ մենակ չի թողնիՙ սարսափելի գների դեմ, որոնց չափից ոչ միայն վարունգներն են սկսել թարս աճել, այլեւ նույնիսկ լոլիկները:

Բայց եթե նույնիսկ Փաշինյանի այս խոստումը մոռանանք, ապա չենք կարող մոռանալ նրա խորհրդականներին, որոնք փաստորեն սխալ են զեկուցել ՀՀ վարչապետին: Եթե ճիշտ զեկուցեին, ապա Փաշինյանը շուկայում չէր զարմանա, թե լոլիկն ինչու է այդքան թանկ ու ինչո՞ւ վարունգը մի տեղ այլ գին ունի, մյուս տեղումՙ բոլորվին այլ: Խորհրդականները պարտավոր էին 100 տոկոսով ճշտել գները, դրանց տատանումները, տարբերությունները, այդ մասին պատշաճ զեկուցեին վարչապետին, որն էլ շուկա կգնար ոչ թե որպեսզի պարզիՙ այդպես է, թե ոչ, այլ որպեսզի հասկանա, թե ինչո՞ւ է այդպես, իսկ եթե գնաճը հիմնավոր չէՙ դեմն առնի: Մինչդեռ Փաշինյանը երեկ Գումի շուկայում թողնում էր հասարակությունից կտրվածի տպավորություն, որն այնքան է հեռացել Նիկոլ-վարչապետ բղավող մարդկանցից, որ նույնիսկ չգիտի, թե նրանք քանի՞ դրամ են վճարում մեկ կիլոգրամ լոլիկ գնելու համար: (Այն էլ ինչպիսի՜ լոլիկՙ դրսից կարմիր ներկած պլաստմասա: Ծ.Խ.): Որպես կանոն նման բաներ ղեկավարների հետ լինում են, պարզապես դա տեղի է ունենում տարիների ընթացքում, երբ իշխանությունը մարդու համար դառնում է առավոտյան սուրճի պես մի բան. երբ չի լինումՙ գլուխն սկսում է ուժեղ ցավել: Բայց մեր վարչապետն իշխանության ոչ միայն տարիների, այլեւ տարվա փորձ չունի, չնայած դրանՙ արդեն իսկ չգիտի, թե ի՞նչ արժեն լոլիկն ու վարունգը: Խորհրդականներն էլ չգիտեն, եթե իմանայինՙ անպայման կզեկուցեին, հո չե՞ն ուզում, որ Փաշինյանն անհարմար դրության մեջ հայտնվի: Ի դեպ, չեն ուզում, չէ՞…

Ամեն դեպքումՙ հրաշալի է, որ Փաշինյանը վերջապես իմացավ գյուղմթերքի գները եւ այն, որ դրանք շատ բարձր են. շուտով նա վերջապես կօգտագործի իր կախարդական փայտիկը, որի առկայության մասին խոսում էր խորհրդարանում, եւ մենք կսկսենք լոլիկով ձվածեղ ուտել, քանի դեռ վարչապետն այլ մթերքի գներն անձամբ չի ճշտել ու դրանք եւս չեն նվազել: Ինչո՞ւ անձամբ, դե որովհետեւ մեր վարչապետը խորհրդական չունի, ով էլ աշխատում է այդ պաշտոնումՙ այդքան դուխ չունի, որ մտնի վարչապետի մոտ ու ասիՙ պարոն Փաշինյան, բալը թանկ է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ

Հաջորդ գրառումը

ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ԱՆԱՌԱԿ ՈՐԴՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական