Հինգշաբթի, Մայիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԼՈՒՍԱՎՈՐ ԵՐԵՎԱՆ ԱՅԼ ԿԵՐՊ ԵՆ ԳՆՈՒՄ

24/08/2018
- 24 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ. ԱՖՅԱՆ

Երեւանի քաղաքապետիՙ Լուսավոր Հայաստանի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է: Ժառանգության թեկնածուն էլՙ Րաֆֆի Հովհաննիսյանն է, ԲՀԿ-ինն էլՙ Նաիրա Զոհրաբյանը… Բայց Լուսավոր Հայաստանի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրելն ու հատկապես Զեյնալյանին, ամենաուշագրավն է: Բանն այն է, որ Լուսավոր Հայաստանը, Հանրապետություն կուսակցությունը եւ իհարկե իշխանական Քաղաքացիական պայմանագիրը միմյանց հետ կապված են Ելք դաշինքի կապերով, որոնք գոնե դե յուրե որեւէ մեկը չի քանդել ու կարծես թե չի էլ պատրաստվում: Հիմա, Հանրապետությունն ու Լուսավորը առաջադրում են Զեյնալյանին, իսկ ՔՊ-ի թեկնածուն, ինչպես գիտենք, Հայկ Մարությանն է: Չէ, խնդիր չկա, որ Լուսավորն ու Հանրապետությունը չեն համարում, որ Մարությանը Երեւանի համար կարող է լինել կարգին քաղաքապետՙ մայրաքաղաքը դարձնելով կարգին քաղաք, խնդիրը նաեւ այն չէ, որ քաղաքական դաշինքում կարող են լինել միասնական դիրքորոշման հետ կապված տարաձայնություններ ու ներքին մրցակցություն: Խնդիրն այն է, որ Արտակ Զեյնալյանը ՀՀ արդարադատության գործող նախարարն է: Այսինքն Զեյնալյանը, ընդունելով քաղաքապետ դառնալու առաջարկը, փաստորեն խոստովանում է, որ ինքը հաճույքով չի աշխատում նախարա՞ր, կամ հաճույքով չի աշխատում Փաշինյանի կաբինետո՞ւմ: Սա շատ կարեւոր է, քանի որ եթե այս երկուսից մեկն է, ապա մենք գործ ունենք արդարադատության նախարարի հետ, որը, փաստորեն, հաճույքով չի աշխատում, ինչը կարող է ազդել նրա պրոֆեսիոնալ ունակությունների վրա, որն էլ կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ երկրի արդարադատության ողջ համակարգի վրա: Ընդ որումՙ կապ չունի Զեյնալյանը կընտրվի՞ Երեւանի քաղաքապետ, թե՞ ոչ, կարեւորն այն է, որ նա փաստորեն ցանկանում է դառնալ քաղաքապետ, ինչը նշանակում է, որ չի ուզում աշխատել արդարադատության նախարար, կամ Փաշինյանի թիմում:

Կա նաեւ երրորդ տարբերակը. Լուսավոր Հայաստան ու Հանրապետություն կուսակցությունները պարզապես սկզբունքորեն չեն ընդունում Հայկ Մարությանի թեկնածությունը ու չեն պատրաստվում հայտնվել մի ցուցակում, որը գլխավորում է վերջինս: Այս պարագայում առաջանում է մեկ այլ հարց, ինչպե՞ս եւ ինչո՞ւ է Փաշինյանն իր կառավարությունում պահում մի նախարարի, որը կամ որի քաղաքական ուժը համակարծիք չէ իր հետ այնպիսի էական հարցում, ինչպիսին է Երեւանի քաղաքապետի թեկնածուն: Վարչապետն ասենք խնդրե՞լ է Զեյնալյանին ու Ելք-ի գործընկերներին, որ նա մնա՞, թե՞ սպառնացել է…

Ամեն դեպքում կարելի է արձանագրել. եթե դեպի Լուսավոր Հայաստան տանող ճանապարհի հարցում Ելք-ում ընդգծված տարաձայնություններ չկան, ապա դեպի լուսավոր Երեւան ճանապարհում դրանք ակնհայտ են: Իսկ Երեւանը, գոնե բնակչության առումով, Հայաստանի կեսն է:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՍԱՐԵՐԻՑ ԻՋԱՆ ՄԻ ԽՈՒՄԲ ՁԻԱՎՈՐ

Հաջորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՆ ՈՒ… ՀԱՄԵՍՏ ՆԱԽԱՃԱՇԸ

Համանման Հոդվածներ

24 Ապրիլի, 2026

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Հիշողության 111 տարուց հետո

24/04/2026
CREATOR: gd-jpeg v1.0 (using IJG JPEG v62), quality = 90
24 Ապրիլի, 2026

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

24/04/2026
24 Ապրիլի, 2026

Իրան-ԱՄՆ բանակցությունները վտանգված են. Թեհրանը հրաժարվում է մասնակցությունից

24/04/2026
Հաջորդ գրառումը

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃՆ ՈՒ... ՀԱՄԵՍՏ ՆԱԽԱՃԱՇԸ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

05/05/2026

Ես չեմ կարող ողջունել ձեր այցը Երևան, որը տեղի է  ունենում ընտրություններից մեկ ամիս առաջ, և սա պատահականություն չէ։ Սա...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում. Սուրեն Սուրենյանց

06/05/2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանում հանդես է եկել ևս մեկ ցինիկ հայտարարությամբ, որն այս անգամ վերաբերում է մեր երկրի ներքին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Հունիսի 12-ի գործով «մեղադրվող» Կոստանտին Տեր-Մովսիսյանը մահացել է

06/05/2026

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնում է. «Այսօր «2024թ. հունիսի 12-ի» գործով հերթական դատանիստն էր Աջափնյակի դատարանում։ Հիշու՞մ եք` ժողովրի վրա արձակեցին...

ԿարդալDetails
Նորություններ

Արցախը Ադրբեջանին հանձնելուց հետո էլ Թուրքիան շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել. Տիգրան Աբրահամյան

06/05/2026

Թուրք պաշտոնյան Երևանում հայտարարեց, որ իրեն զգում է ինչպես տանը։ Սակայն տարօրինակ չէ՞, որ նման զգացողություն արտահայտող պաշտոնյան, շարունակելով խոսքը,...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական