Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՍԱՐԵՐԻՑ ԻՋԱՆ ՄԻ ԽՈՒՄԲ ՁԻԱՎՈՐ

24/08/2018
- 24 Օգոստոսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Չնայած Ագռավաքարը դեռ փակ էՙ Հայաստանում շուտով կստեղծվի նոր կուսակցությունՙ Սասնա ծռեր: Այն ստեղծում են ոչ թե Մեծ ու փոքր Մհերները կամ Սասունցի Դավիթը, այլ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը,… Մի խոսքովՙ Սասնա ծռեր կուսակցությունը ոչ մի կապ չունի էպոսի հետ, ավելի ճիշտՙ Մըսրա Մելիքն ավելի շատ կապ ունի էպոսի հետ, քան այս կուսակցությունը: Շուտով կլինի հիմնադիր համագումարը, մինչ այդ չի բացառվում, որ Պավլիկ Մանուկյանի խափանման միջոցը նույնպես փոխվի ու մարդը կարողանա համագումարին մասնակցելՙ առաջին շարքերում նստած, գուցե անգամ ընտրվի կուսակցության վարչության նախագահ, կամ անդամ: Չնայած այս խմբում այնքան զիլ տղերք կան, որ Պավլիկ Մանուկյանին կարող է եւ կուսակցական պաշտոն չհասնել: Ինչեւէ, Հայաստանում սահմանադրական կարգի տապալման կոչերով հանդես եկած, կոնկրետ եւ զինված գործողությունների դիմած, ոստիկանության գնդի վրա հարձակում գործած, դիտավորյալ կամ ակամայից մարդասպանություն կատարած խումբը մտնում է քաղաքականություն, որպեսզի երկրում այլեւս սամանդրական կարգի տապալման փորձ, զինված գործողություններ, ոստիկանության գնդի վրա հարձակումներ, դիտավորյալ կամ ակամայից սպանություններ չլինեն: Ասում են, որ Ծռերը դիմել են նաեւ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, որպեսզի վերջինս անհապաղ անդամագրվի իրենց կուսակցությանը, հակառակ պարագայում Ծռերը խոստանում են դա բռնի ուժով հնարավոր դարձնել:

Եթե ավելի լուրջ, ապա ո՞վ պետք է ընտրի Ծռերին, չէ՞ որ մարդիկ, եթե կուսակցություն են ստեղծում, ուրեմն մտադիր են մասնակցել քաղաքական ընտրություններին, հայտնվել Ազգային ժողովում (հուսանքՙ ԱԺ անվտանգության աշխատակիցները կստուգեն, որ նրանք զենք չտանեն իրենց հետ խորհրդարան), չի բացառվում, որ Ծռերն ուզում են դառնալ քաղաքական մեծամասնություն եւ, օրինակ, Արայիկ Խանդոյանին ընտրեն վարչապետ, Վարուժան Ավետիսյանինՙ ԱԺ նախագահ, Պավլիկ Մանուկյանինՙ ՀՀ Ազգային հերոս, Ժիրայր Սեֆիլյանինՙ այս ամենի ու բոլորի հրամանատար,… Եւ ուրեմն, հենց այս համատեքստում, ո՞վ է ընտրելու Սասնա Ծռերին, ասենք հաջորդ խորհրդարանական ընտրություններում: Դատելով կուսակցություն բացելու արձագանքներիցՙ ընտրողներ կլինեն, ու հաշվի առնելով, որ Հայաստանում ընտրություններն այսուհետ արդար ու թափանցիկ են լինելու, Ծռերը լուրջ շանսեր ունեն, նրանք կարող են նույնիսկ իշխանական Քաղաքացիական պայմանագրին նետել աղբարկղը, ներողություն, հաղթել, ապացուցելով վարչապետ Փաշինյանին, որ ՊՊԾ-ի օրերին իրենք ճիշտ էին, Նիկոլ Փաշինյանըՙ սխալ, եւ հենց դրա համար նրան չէին թողել իրենց մոտենալ: Այսինքն, այն հեռանկարը, որ Արայիկ Խանդոյանը կարող է դառնալ ՀՀ վարչապետ, ամենեւին էլ անիրատեսական չէ. բավական է, որ համացանցում տարածվեն նրաՙ զենքը ձեռքին, ժպիտը դեպքին լուսանկարը, ու ժողովուրդը Հանրապետության հրապարակում կգոչիՙ Խանդոյան-վարչապետ: Ծռերը Փաշինյանի դեմ չե՞ն գնա: Ո՞վ ասաց, գոնե Ծռերը նման բան չեն հայտարարել: Ավելին, եթե այսօր Փաշինյանն իշխանությունն է, ու Ծռերը կուսակցություն են բացում, ո՞ւմ դեմ են պայքարելու, ի՞նչ նպատակով են բացում, եթե Փաշինյանին ցանկացած հարցում, գոնե կարեւորագույն հարցերում աջակցում են ու համակարծիք են հետը, ապա ինչո՞ւ չեն մտնում Քաղաքացիական պայմանագիր, այլ գերադասում են հեծնել սեփական Քուռկիկ Ջալալին ու թափահարել Թուր Կեծակին…

Ուրեմն Ծռերն ու Փաշինյանը տարբեր բաներ են, միշտ են տարբեր եղել, պարզապես հիմա, երբ Փաշինյանն իշխանություն է, ոչ թե ՊՊԾ գնդի դիմաց միտինգ անող ցուցարար, ընդ որում Փաշինյանը հենց այն իշխանությունն է, որի կարծիքով Ծռերն ամենեւին էլ վտանգավոր չեն հասարակության համար ու կարելի է փոխել նրանց խափանման միջոցը, այս տարբերակումը շեշտելն ավելի կարեւոր է դառնում: Ի՞նչ կանի Փաշինյանն օրինակ այն ժամանակ, երբ արդեն գործող Սասնա Ծռեր կուսակցությունը ոչ միայն հաջորդ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնի, այլեւ ըստ Ահարոն Ադիբեկյանիՙ հաղթելու լուրջ շանսեր ունենա: Կզանգահարի՞ արդյոք նա առաջին անգամ դատավորինՙ պատվիրելով նորից կալանավորել Ծռերին ու վերջապես շատ արագ մեղավոր ճանաչել նրանց ՊՊԾ-ի գործով, դժվար է ասել: Ամեն դեպքում, Ծռերը հայտարարել են, որ եթե հիմա դատարանը վճռի, որ իրենք մեղավոր են, ուրեմն, ինչպես իրենք են ասումՙ Սերժիկը չի հեռացել: Այսինքն Ծռերը շանտաժի են ենթարկում վարչապետին, ուրեմն չեն վստահում Փաշինյանինՙ շարունակելով նրան, գոնե հոգու խորքում, գոնե իրենք իրենց մեջ ընկալել որպես Սերժի մարդ:

Այնպես որ հարցն իրականում այն չէ, թե ով է ընտրելու Ծռերին, այլ այն է, թե ի՞նչ են անելու Ծռերը, եթե չհայտնվեն խորհրդարանում: Կա տարբերակ, որ գրավելու են այն: Ընդ որում, եթե Ծռերը մասնակցեն ընտրություններին, ուրեմն դատարանը նրանց անմեղ է ճանաչել ՊՊԾ-ի գործով, իսկ եթե Ծռերն անմեղ են ՊՊԾ-ի գործով, կնշանակի կարելի է գրավել ամեն ինչՙ այդ թվում խորհրդարանը:

Նախորդ գրառումը

ԾՈՎԱԶՐԿՈՒԹՅՈՒՆ

Հաջորդ գրառումը

ԼՈՒՍԱՎՈՐ ԵՐԵՎԱՆ ԱՅԼ ԿԵՐՊ ԵՆ ԳՆՈՒՄ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Բոհջալյանի 26-րդ վեպը՝ «Դիլետանտը»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԼՈՒՍԱՎՈՐ ԵՐԵՎԱՆ ԱՅԼ ԿԵՐՊ ԵՆ ԳՆՈՒՄ

Լրահոս

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական