Ուրբաթ, Հոկտեմբերի 31, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՓԱՅԼԱՆԸ ՄՆՈՒՄ Է ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

08/06/2018
- 08 Հունիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հ.Ծ.

«Հունիսի 24-ին նախատեսված նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների շեմին դատական հետապնդումներն ընդդեմ քրդամետ ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) անդամ, պատգամավոր Կարո Փայլանի շարունակվում են», գրում է Ամբերին Զամանը «Ալ Մոնիտորում»: Դրանք մեծ մասամբ հիմնված են 299 եւ 301 հայտնի հոդվածների վրա, որոնք պատիժ են սահմանում թուրք ազգին եւ նախագահին վիրավորանքներ հասցնելու համար: Հետապնդումները հատկապես ուժեղացել են ծայրահեղ աջակողմյան առաջնորդ Դեվլեթ Բահջալիի հետ Էրդողանի կազմած կոալիցիայից հետո: HDP-ի ինը օրենսդիրներ, ներառյալ կուսացկության կողմից առաջադրված նախագահական թեկնածու Սելահադդին Դեմիրթաշը, ներկայիս բանտարկված են:

«Իմ դեմ ուղղված մեղադրանքները զարմանալի չէին: Բահջալիի հետ համագործակցելուց հետո մթնոլորտը փոխվեց եւ հստակ նշաններ կային դրանց համար», ասել է Փայլանը «Ալ Մոնիտորին», ավելացնելով, որ ճանաչված գործարար եւ խաղաղության ու ազատ արտահայտվելու ջատագով Օսման Կավալայի ձերբակալումը նույնպես կապված է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետ:

Ըստ Կոլումբիա համալսարանի դասախոս Խաչիկ Մուրադյանի , որը Օսմանյան շրջանի մասնագետ է, Թուրքիան մի առիթ եւս կորցրեց (2009-ից հետո) կարգավորելու իր հարաբերությունները Հայաստանի հետՙ ընթացիկ թավշյա հեղափոխության ժամանակ: «Փոխարենը կառավարությունը, Հրանտ Դինքի արյունով շաղախված 301 հոդվածովՙ այժմ ընկել է Փայլանի հետեւից», նշել է Մուրադյանը:

Հետապնդումները դատապարտել է Եվրոմիությունը: Եվրոխորհրդարանի Թուրքիայի հարցերով զեկուցագրող Կատի Պերին «անընդունելի» է համարել դրանք: «Հիմնական ազատությունների եւ իրավունքների դեմ ուղղված այդ շարժումը դատապարտելի է: Եթե ժողովրդի կողմից ընտրված պատգամավորը չի կարող արտահայտել իր կարծիքը, էլ ուր մնաց, որ հասարակ ժողովուրդը կարողանա», նշել է նա «Ալ Մոնիտորին»:

Իսկ Փայլանը վճռական է տրամադրված, ըստ թերթի:

«Նրանք փորձում են լռեցնել ինձ բայց չեն հաջողելու», ասել է նա:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆԻ ԱՆՈՒՆԸ ԿՐՈՂ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ ԱՅՍ ՏԱՐԻ ԵՎՍ ՍՏԱՑԱՆ «ՈՒՍՈՒՑԻՉ ՄԸ ՀՈՎԱՆԱՎՈՐԷ» ԾՐԱԳՐՈՎ ՀԱՆԳԱՆԱԿՎԱԾ ՆՎԵՐՆԵՐԸ

Հաջորդ գրառումը

Ի ՎՆԱՍ ԻՍՐԱՅԵԼ-ԹՈՒՐՔԻԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ

Համանման Հոդվածներ

31 հոկտեմբերի, 2025

Երբ bastion-ը վերածվում է baston-ի…

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Նախարարների էնտուզիազմն ու մեր ուղեղում ծվարած աղքատությունը

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

Թուրքական պետությունների ռազմական բլոկի ձեւավորումը՝ սպառնալիք Ռուսաստանի համար

31/10/2025
31 հոկտեմբերի, 2025

«Դավթի եւ Գողիաթի այս պայքարում Հայաստանի կողքին կանգնածների համերաշխությունն այդուամենայնիվ հույս է տալիս»

31/10/2025
Հաջորդ գրառումը

Ի ՎՆԱՍ ԻՍՐԱՅԵԼ-ԹՈՒՐՔԻԱ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ

logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական