Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը խորհրդարանում հայտնեց, թե գյուղատնտեսական վարկերի տույժուտուգանքների համաներման հարցը քննարկվում է համապատասխան կառույցների հետ: Դա լինելու է մեկ անգամ միայն, որոշակի ժամկետի համար, այնպես, որ սրբագրվեն վարկային պատմությունները` թույլ չտալով խոչընդոտել մարդկանց հետագա վարկառության վրա: Այդպիսի համաներում նախատեսելու համար դեռեւս օրենսդրական փոփոխություններ պետք է արվեն Հարկային օրենսգրքում: