Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

ՄՈԳԵՐԻՆԻՆ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԲՐՅՈՒՍԵԼ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Տիկին հանձնակատարը ու պարոն վարչապետը կարեւորել են ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացման ընթացքը եւ Հայաստան-Եվրոմիություն գործընկերության ամրապնդումը: Այս համատեքստում Մոգերինին Փաշինյանին հրավիրել է Բրյուսել եւ շեշտել, որ ինքն անհամբեր սպասում է Փաշինյանի հետ հանդիպմանը: