Շաբաթ, Հուլիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՄԵՆ ԻՆՉ ԲԱՑԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ

11/05/2018
- 11 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ

Հ. ԱՖՅԱՆ

Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչ կանեիք, եթե մեկ օրով հայտնվեիք Բաղրամյան 26-ում, հենց այնպես չէՙ որպես երկրի վարչապետ: Նիկոլ Փաշինյանն, օրինակ, որը հիշեցնեմ, Հայաստանի վարչապետն է, առաջին օրը Բաղրամյան 26-ում անցկացրեց բավականին ուրախ: Նա նախ ընդունեց ԱԱԾՙ արդեն նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանին, լսեց նրա զեկույցը, ապա ընդունեց ՊՆՙ կրկին նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանին, նրա զեկույցն էլ լսեց, իսկ երեկոյան, իր մտերիմներով հավաքված, ուղիղ եթեր մտավ իր իսկ հեռախոսովՙ հենց Բաղրամյան 26-իցՙ Հայաստանի բոլոր հպարտ քաղաքացիներին ցուցադրելով նախագահիՙ հիմա արդեն վարչապետի նստավայրըՙ սենյակներից մինչեւ խոհանոց: Ավելինՙ հայտնվեցին վարչապետի նստավայրի շոկոլադների լուսանկարները, որոնք ոսկեգույն փաթեթավորված էինՙ վրան ՀՀ զինանշանը: Մի խոսքով, ամբողջ ժողովուրդն իմացավ, որ Բաղրամյան 26-ն իրականում այդքան փակ տեղ չէ, որքան դրա մասին խոսում էին, ավելինՙ այնտեղ հնարավոր է անցկացնել հրաշալի երեկոներ, ինչպես օրինակ Սպիտակ տանը, կամ Ելիսեյան պալատում, որոնց ներսը տեսնելն ամենեւին էլ առանձնահատուկ բան չէ, ամեն դեպքում ոչ ամերիկացիներն են զարմանքից քարանում, երբ Սպիտակ տան սենյակներն էկրանից բացվում են իրենց առջեւ, ոչ էլ ֆրանսիացիներն են անհանգստանում, որ Մակրոնը կարող է ուղիղ եթերում բացել Ելիսեյան պալատում գտնվող գաղտնի փաստաթղթերը:

Այնպես որ Փաշինյանի կոնկրետ այս քայլն իմ կարծիքով լավ է: Այլ հարց է, որ մենք, կամ մեզանից շատերը սրան պատրաստ չենք: Շատերի կարծիքով երկրի ղեկավարի կացարանը, նստավայրը պետք է փակ լինիՙ լայն մասսսաների տեսադաշտից, քանի որ այն Ծիծեռնակաբերդի պես սուրբ վայր է: Ճիշտ է, այդ մարդիկ չեն ասում, թե ինչո՞ւ կարելի է Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ին սելֆի անել, բայց Բաղրամյան 26-ում չի կարելի, բայց ոչինչ: Մենք մի տեսակ չտես ենքՙ պաշտոնական բաց շենքերի հանդեպ: Մենք սովոր ենք, որ երկրի ղեկավարը պետք է խոսի բացառապես թղթից, ընդ որում այնպես, կարծես առաջին անգամ է տեսնում այդ թուղթը, որ նրա ուղերձները պետք է նախ մանրակրկիտ խմբագրվեն, սրբագրվեն, ապա մամուլի քարտուղարը որոշի ո՛ր մասերը հրապարակել, որոնքՙ ոչ, մենք սովոր ենք, որ երկրի ղեկավարը չի կարող ուղերձ հղելիս, կամ պարզապես խոսելիս խիստ մարդկայնորեն հազալ, կմկմալ, մի խոսքով… Մենք ազատության չտես ենք: Այս համատեքստում Փաշինյանի մուտքըՙ Բաղրամյան 26 եւ նրաՙ այնտեղ անցկացրած առաջին երեկոն հույս է տալիս, որ երկրի ղեկավարի նստավայրը մեզ համար այլեւս չի ընկալվի Նուբարաշեն ՔԿՀ-ի պես մի վայր, երբ բոլորս գիտենք որ այն կա, որտեղ է, ինչ արտաքին տեսք ունի, բայց ներսից ոչ մեկս չի տեսել, ավելինՙ տեսնել չի կարելի:

Բայց վարչապետի ուղղաթիռը, որով Փաշինյանը մեկնեց ու վերադարձավ Ստեփանակերտ, Բաղրամյան 26 չէ: Հիշեցնեմ, որ այդ ուղղաթիռից էլ վարչապետ Փաշինյանը ուղիղ եթեր մտավՙ Երեւան վերադառնալու ճաապարհին, պատմեց իրՙ Արցախ այցի մասին որոշ բաներ, կադրում երեւաց ուղղաթիռի ներսը, մարդիկ, ովքեր այնտեղ էին, իսկ այնտեղ բավականին հետաքրքրական մարդիկ էին, օրինակ Սասուն Միքայելյանն ու ՊՆ ԳՇ պետ Մովսես Հակոբյանըՙ կողք կողքի: Սա արդեն ազատություն չէ: Իհարկե շատերիս է հետաքրքրում, թե ինչ տեսք ունի վարչապետի ուղղաթիռըՙ ներսից, բայց բոլորս գիտենք որ Հայաստանը չավարտված պատերազմի մեջ է, իսկ երկրի առաջին դեմքը պարզապես իրավունք չունի ուղիղ եթեր մտնել իր ուղղաթիռից, քանի որ հակառակորդը, որն այս օրերին, ինչպես Փաշինյանն անձամբ է համոզվել Արցախում, բավականին ակտիվ է, կարող է ուղիղ եթերի ընթացքում հստակ իմանալ, թե որտեղ է գտնվում ՀՀ առաջին դեմքի ուղղաթիռը, որտեղ բացի վարչապետից նաեւ ՊՆ ԳՇ պետն է (ՊՆ ղեկավարի փաստացի հրաժարականի ֆոնին), իսկ երբ այս մասին հակառակորդն իմանա… Մի խոսքով, խնդրում ենք պարոն վարչապետ Փաշինյանին այսուհետ երբեք ուղիղ եթերներ չմտնել վարչապետի ուղղաթիռից, բայց շարունակել դա Բաղրամյան 26-ից: Օրինակՙ ո՞վ է ՀՀ վարչապետի համար կերակուր պատրաստում, որտե՞ղ, ի՞նչ գրքեր է կարդում ՀՀ վարչապետը, կարդո՞ւմ է, որտե՞ղ է նստում նա, երբ մտածում է երկրի ապագայի մասին, մտածո՞ւմ է… Բաղրամյան 26-ում իսկապես շատ բան կա ցուցադրելու, բայց ավելի շատ բան ունի ցուցադրելու ՀՀ վարչապետը, ցուցադրելու կամ ապացուցելու:

Նախորդ գրառումը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ` 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ՀՈՂԻ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
03 Հուլիսի, 2026

ԵՄ-ը մեղսակից՝ ընտրախախտումներին

03/07/2026
03 Հուլիսի, 2026

ԱԺ-ն արագ ռեժիմով օրենքներ է ընդունում

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Պայքար Քնեսեթում Հայոց ցեղասպանության առաջիկա օրինագծի դեմ

03/07/2026
03 Հուլիսի, 2026

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը. պատմական արդարությո՞ւն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք

03/07/2026
Հաջորդ գրառումը

ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ. ՀՈՂԻ ԲԵՐՔԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ

Լրահոս

Հոսանքի խափանման պատճառով «Հայոց պատմություն» և «ֆիզիկա» առարկաների բողոքարկման գործընթացն ընդհատվել է

04/07/2026

Այսօր՝ հուլիսի 4-ին, էլեկտրաէներգիայի մատակարարման խափանման պատճառով մի քանի ժամ ընդհատվել է «Հայոց պատմություն» և «ֆիզիկա» առարկաների միասնական քննության գնահատականների...

Ստորագրվել է Իրան-ՌԴ-Ադրբեջան եռակողմ փոխըմբռնման հուշագիր

04/07/2026

Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության երկաթուղային ընկերությունների ղեկավարները ստորագրել են եռակողմ փոխըմբռնման հուշագիր, որի նպատակն է բարելավել...

Խոր գնահատանք ենք հայտնում տարածաշրջանում կայուն զարգացման խթանման Ձեր վճռական ջանքերի համար. Ալիևը շնորհավորել է Թրամփին

04/07/2026

Ուրախալի է, որ վերջին շրջանում Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են՝ ցուցաբերելով աճի միտում։ Ինչպես հաղորդում էադրբեջանական...

Զելենսկին կոչ է արել ԱՄՆ-ին և G7-ի երկրներին՝ Ռուսաստանի հարձակումները կանխելու վճռական քայլեր անել

04/07/2026

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Միացյալ Նահանգներին և G7-ի երկրներին ավելի վճռական միջոցներ ձեռնարկել՝ Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից...

Շոգի պատճառով ԱՄՆ-ի արևելյան նահանգներում Անկախության օրվա միջոցառումները չեղարկվել են

04/07/2026

ԱՄՆ-ում տիրող ծայրահեղ շոգը խաթարում է Անկախության օրվա տոնակատարությունները։ Արևելյան նահանգներում (այդ թվում՝ Նյու Ջերսիում, Փենսիլվանիայում և Մերիլենդում), ինչպես նաև...

Որտեղի՞ց է ծագել «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը

04/07/2026

Վերջին ամիսներին մեր քաղաքական եւ մեդիա դաշտում դժվար է մտաբերել մեկ այլ թեմա, որը նույնքան արագ տարածվի, որքան «300.000 ադրբեջանցիների»...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական