Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՄԻ՛ՇՏ ՊԻՏԻ ԳՈՐԾՈՆ ԼԻՆԻ

11/05/2018
- 11 Մայիսի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ՀԵՆՐԻԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր

Մի ժամանակ ֆրանսիացիներն ասում էին. «Ամենաիմաստունը Վոլտերն է, սակայն Վոլտերից ավելի իմաստուն է ժողովուրդը»:

Այո՛, չկա ժողովրդից ավելի իմաստունը, ուստիեւ, մեծ հաշվով, միշտ էլ ճշմարիտ եւ արդարացի է ժողովուրդը (չշփոթել ամբոխի եւ ոչ էլ քոչվոր-բարբարոս ցեղախմբերի հետ): Եվ եթե ոտքի է կանգնում ժողովուրդը արտաքին կամ ներքին բռնության դեմՙ պաշտպանելու իր անվտանգությունը, գոյությունը, ինքնությունը եւ ազատությունը, ապա թե՛ դրսի եւ թե՛ ներսի ուժերն անհրաժեշտաբար պիտի հաշվի նստեն նրա կամարտահայտության հետ, անսան նրա ձայնին:

Մեր ժողովուրդն իր բազմահազարամյա թե՛ ողբերգական եւ թե՛ փառապանծ պատմության մեջ արձանագրել է նաեւ բազում ժողովրդական շարժումներ: Անհրաժեշտ է, որ մենք միշտ հիշենք դրանքՙ մեր այսօրվա եւ ապագայի քայլերն ավելի ճիշտ ու անշեղ կատարելու համար, քանի որ, ինչպես ասել է Հեգելը, պատմության դասերը անցյալի սխալները չկրկնելու համար են: Իսկ այդ դասերն ուսուցանում են, որ երբ ոտքի է կանգնում ժողովուրդըՙ դրդված ազգապահպանման ազդակներից, ապա անհրաժեշտ է, որ բոլորըՙ անկախ դիրքից եւ հայացքներից, կանգնեն նրա կողքին:

Նշենք նաեւ մի կարեւոր հանգամանք: Իրական ժողովրդական շարժումները (տարաբնույթ ապստամբություններ, հեղափոխություններ, քաղաքացիական անհնազանդություններ եւ այլն) հաճախ ավարտվում են նաեւ պարտությամբ կամ անհաջողությամբ, սակայն միշտ էլ դրանք անհետք չեն մնում. ունենում են այս կամ այն չափի դրական արդյունքներ եւ նախապատրաստում են ժողովրդական հաջորդ շարժումները: Անցյալի մեր խոշոր համաժողովրդական ընդվզումները հարատեւ ազդակ են հանդիսացել մեր հետագա բոլոր մեծ թե փոքր ժողովրդական շարժումների համարՙ սկսած Վարդանանց ազատագրական պայքարից մինչեւ փառապանծ Սարդարապատ, մինչեւ 1965-ի ազգային զարթոնքը եւ, անշուշտ, ղարաբաղյան եւ անկախության համազգային հզոր շարժումը…

Արեւմտյան քաղաքակրթական տիպին պատկանող բոլոր երկրները որդեգրել են դեռեւս Հին Հունաստանում ծնունդ առած պետական կառավարման դեմոկրատական-ժողովրդավարական մոդելը: Հայությունը եւս, որպես արեւմտյան-եվրոպական քաղաքակրթական տիպին պատկանող ժողովուրդ, իր նոր անկախ պետականությունը ստեղծելովՙ նույնպես որդեգրեց ժողովրդավարությունը, այն էՙ սահմանադրորեն հաստատագրեց ժողովրդին որպես հանրապետության լիիրավ տեր: Սակայն, ցավոք, մեզանում ժողովրդավարությունը երկար չտեւեց եւ ժողովրդից զավթվեց-ուզուրպացվեց նրա օրինական իշխանությունը: Դա նախապատրաստվեց եւ փաստացիորեն տեղի ունեցավ 1999-ի տխրահռչակ եւ ողբերգական հոկտեմբերի 27-ին, եւ Հայաստանի հանրապետությունը 21-րդ դար մտավ որպես ոչ ժողովրդավար պետություն:

Այդուհետեւ յոթ տարուց ավելի ժողովուրդը ստիպված իրացրեց ընդդիմադիրի իր սահմանափակ իրավունքները: Սակայն դրանք եւս բռնի ուժով զավթվեցին նրանից, ինչը կատարվեց 2008 թվականի նույնպես տխրահռչակ եւ ողբերգական մարտի 1-ին: Այսուհանդերձ, իր իշխանությունից եւ հանրային կյանքում բոլոր լծակներից զրկված ժողովուրդը շարունակեց գործելՙ ապացուցելով, որ չի վերածվել «ոչխարի հոտի» եւ, թեկուզ իրավազրկված, բայց մնացել է գործոն, որի հետ պիտի հաշվի նստել: Դրա ապացույցն էին տարբեր քաղաքական ուժերի եւ ասպարեզ իջած նոր երիտասարդության կազմակերպած տարաբնույթ մեծ եւ փոքր ընդվզումները, որոնց հետ, ցավոք, հաշվի չնստեց ուզուրպացիոն իշխանությունը եւ այս կամ այն ձեւով խեղդեց դրանք…

Սակայն, ինչպես նշեցինք, ոչ մի շարժում անհետեւանք չի մնում, ուստիեւ անակնկալորեն, բայց ոչ պատահական, պայթեց ապրիլյան հզոր համաժողովրդական շարժումըՙ որպես թավշյա հեղափոխություն: Հայ ժողովուրդն իր հայրենիքում եւ ի սփյուռս աշխարհի ոտքի կանգնեց եւ ի լուր աշխարհի հնչեցրեց իր իմաստուն ձայնը: Այդ շարժումը բացառապես ներքին ազգային բնույթի էր, լիովին հասունացած ներքին դրդապատճառներով եւ միտված էր ժողովրդից զավթված իշխանությունը վերադարձնել իր օրինական տիրոջը: Հատկանշելի է, որ այդ գործը հիմնականում ստանձնեց ազգի լավագույն գենետիկական արժանիքները ժառանգած երիտասարդությունը, որ զերծ է խորհրդային եւ հետխորհրդային ժամանակների բարդույթներից, ուստիեւ նա փառապանծ հաղթանակ տարավ:

Դիմելով համաժողովրդական շարժման շնորհիվ կայացող ու կազմակերպվող մեր նոր կառավարությանը եւ, առհասարակ, գալիք բոլոր իշխանություններին, հորդորում եմ մշտապես ականջալուր լինել իրենց գերիշխանիՙ ժողովրդի բոլոր պահանջներինՙ հիշեցնելով, որ ժողովուրդը յուրաքանչյուրիցս իմաստուն է:

Ինչ վերաբերում է ժողովրդին, ապա նա միշտ պիտի լինի գործուն, որ միշտ մնա գործոն, որպեսզի այլեւս երբեք ու երբեք իրեն պատկանող իշխանությունը ստիպված չլինի զիջել ու կորցնելՙ վտանգելով իր ինքնությունն ու ազատությունը:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ԷՅՖՈՐԻԱՅԻՑ ՀԵՏՈ

Հաջորդ գրառումը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ` 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ` 100 ՏԱՐԻ ԱՌԱՋ

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
15 Մայիսի, 2026

«Մենք այսօր իսկ գտնվում ենք ցեղասպանական գործընթացի մեջ», ահազանգում է Գառնիկ Քերքոնյանը    

15/05/2026

«Մեր մոտեցման ամենամեծ սխալն այն է, որ մենք առանձին դեպքերը քննում ենք առանձին կերպով եւ չենք հասկանում, որ մենք ցեղասպանության...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026

ԱՆՏԵՂՅԱԿ, ԲԵԽԱԲԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 30-ին հարցում էի ուղարկել կառավարություն՝ մարնամասն տեղեկություններ ստանալու համար, թե Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական