Կիրակի, Մայիսի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՀԱՐԳԵՑԻՆ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 103 ՏԱՐԵԼԻՑԸ

27/04/2018
- 27 Ապրիլի, 2018, ԱԶԳ շաբաթաթերթ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԱՐԱՔՍ ՍԱՖԱՐՅԱՆ, Բրյուսել

Ապրիլի 24-ին Բելգիայի տարբեր քաղաքներից մեր հայրենակիցներն իրենց հարգանքի տուքն էին բերել Բրյուսելՙ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Ինչպես ամեն տարի, այս տարի եւս Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ ի հիշատակ անմեղ նահատակների, որից հետո ներկաները քայլերթով շարժվեցին դեպի Հայոց ցեղասպանության հիշատակը հավերժացնող խաչքարՙ մատուցելու ոգեկոչման արարողություն։

Ամեն տարի այս օրը օտարության մեջ մեր հայրենակիցները մենակ չեն իրենց վշտի հետ։ Հայ ժողովրդի սուգը կիսում են նաեւ բելգիական իշխանության, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաեւ օտարերկրյա համայնքների, հասարակական կազմակերպությունների ու միությունների ներկայացուցիչներ։ Ամեն տարի այս օրը հավատարմորեն բազմաթիվ եւ բազմաշերտ հասարակություն է հավաքվում խոնարհվելու, ծաղկեպսակներ դնելու, թուրքական յաթաղանի զոհ դարձած անմեղ զոհերի հուշարձանին։ Հայ երիտասարդները դեռ ապրիլի 23-ի ուշ երեկոյից սկսած, մոմավառության արարողություն են անցկացնում խաչքարի շուրջը։ Եվ անկախ քաղաքական ու այլ տարակարծություններից, այդ օրը բոլորը միահամուռ բռունցք են դառնում։

Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը խաչքարի մոտ խոսելով Թուրքիայի ժխտողակն քաղաքականությունից նշեց, որ «այս ցավն անանց է» եւ ցավալիորեն անվերջ է թվում Թուրքիայի համառ եւ բութ ժխտողակնությունը, բայց նրանք պետք է հասկանան, որ արդեն հարյուր երեք տարի է։Սերունդներ են փոխվել, փոխվում են իշխանություններ, բայց այս հավաքները շարունակում են մնալ բազմամարդ։ Հայ ժողովուրդը նույն հաստատակամությամբ ամեն տարի հավաքվում, հիշում եւ նշում է անմեղ զոհերի հիշատակը։ Եվ այն,որ բազմաթիվ երիտասարդներ ամեն տարի ներկա են, սա լավագույն ուղերձն է Թուրքիային, որ Հայ դատը երբեք չի նվազելու եւ Թուրքիան պետք է ընդունի իրականությունը եւ հասկանա, որ այս պայքարը չի մարելու»։ Համառոտ անդրադարձ կատարելով դեսպանը նշեց, որ Բելգիան ամբողջությամբ ճանաչել եւ լրացրել է այն փոքրաթիվ պետությունների շարքը, որտեղ միայն խորհրդարանները չէ, որ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ Ցեղասպանության դեռ հարյուր ամյակին ընդառաջ, համայնքի հայկական կազմակերպություններիՙ Հայ դատի, ՀԲԸՄ-ի, Անթվերպենում գործող միությունների աջակցությամբ հաջողվել է ցեղասպանության ճանաչման չորս կարեւոր բանաձեւ ընդունել։ Եվրոխորհրդարանի ընդունած բանաձեւը եւս հզոր ուղերձ էր ուղղված Թուրքիային։ Դեսպանը համոզմունք հայտնեց, որ այս ուղղությամբ պայքարը շարունակական է լինելու։

Խաչքարի մոտ հարգանքի խոսք մատուցեցին նաեւ Բելգիայի կառավարության, տարբեր համայնքների եւ միությունների ներկայացուցիչներ։ Յուրաքանչյուրը դատապարտելով թուրքական ոճրագործությունն ու համառ ժխտողականությունը, համակարծիք էր, որ չընդունել անցյալըՙ դարձյալ ոճրագործություն է։

Բրյուսելի հայկական եկեղեցու հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանը կարեւորելով խաչքարի խորհուրդը նշեց, որ «Խաչքարը հայոց պատմության անցյալի, ներկայի եւ ապագայի խորհրդանիշն է, այն իր մեջ կրում է արժեքներ հայ հավատքի, ինքնության, սիրո։ Խաչքարը հայտնության խորհրդանիշն է հավատքի, սիրո եւ հույսի, բայց սա անցյալ չէ միայն, այն նաեւ ապագա է»։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

ՆՈՐ ԶԵԿՈՒՅՑԸ ՄԱՆՐԱՄԱՍՆՈՒՄ Է ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԵՂՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հաջորդ գրառումը

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԱՅՆ ՄԱՐԴՆ Է, ՈՐ ԿԱՐՈՂ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐԵԼ ՈՐԱԿԱՊԵՍ ՆՈՐ ԱՍՏԻՃԱՆԻ

Համանման Հոդվածներ

Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
15 Մայիսի, 2026

Նախընտրական Հայաստանը՝ չարամետ օղակում

15/05/2026
15 Մայիսի, 2026

«Իքիբիր», փրկիչ, փողահոտ վիճակներ

15/05/2026
15 Մայիսի, 2026

Գաղտնի այցեր եւ հարվածներ. ինչպես ԱՄԷ-ն ու Սաուդյան Արաբիան ներգրավվեցին Իրանի դեմ պատերազմում

15/05/2026
15 Մայիսի, 2026

Ջոյել Վելդքամփ. «Մեզնից պահանջվող լավագույնը կներդնենք՝ համոզելու համար, որ արցախցին միայնակ չէ երկարատեւ պայքարում»

15/05/2026
Հաջորդ գրառումը

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ ԱՅՆ ՄԱՐԴՆ Է, ՈՐ ԿԱՐՈՂ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՐԵԼ ՈՐԱԿԱՊԵՍ ՆՈՐ ԱՍՏԻՃԱՆԻ

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Փաշինյանի բերած պատերազմների զոհերի պաշտոնական թիվը՝ 4948. «Չորրորդ իշխանություն»

17/05/2026

Երևի նկատել եք, որ փողոցային բառապաշարով լեզվակռվի ասպարեզում Նիկոլ Փաշինյանն իրեն զգում է ինչպես ձուկը՝ ջրում, բայց ամեն անգամ հիստերիայի...

ԿարդալDetails
Նորություններ

Թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ. Արթուր Խաչիկյան

16/05/2026

Արևմուտքը մեզ կօգտագործի ՌԴ-ի ու Իրանի դեմ, իսկ թուրքերի հարձակման դեպքում կդիմանանք ընդամենը 2 ժամ: Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Չհասկանալ արցախահայերի իրավունքները՝ նշանակում է չհասկանալ, թե ինչպես պետք է առաջ մղել ճշմարտությունը. Սարգիս Շահինյան

14/05/2026

Azg.am-ի զրուցակիցն է Շվեյցարիայի հայկական և հայամետ միությունների նախագահ, Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության պատվո նախագահ Սարգիս Շահինյանը։ -Պարո՛ն Շահինյան, Շվեյցարիան այն եզակի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ ԱԳՆ-ն տեղյակ չէ՝ ինչի վրա է ծախսվել Եվրամիության տրամադրած 12 միլիոն եվրոն․ Արթուր Խաչատրյան

16/05/2026

ԱՆՏԵՂՅԱԿ, ԲԵԽԱԲԱՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի հայրենակիցներ, Ապրիլի 30-ին հարցում էի ուղարկել կառավարություն՝ մարնամասն տեղեկություններ ստանալու համար, թե Հայաստանի դեմ մղվող «հիբրիդային»...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական